Заявление «Ухт Арарати»

Заявление «УХТ АРАРАТИ» — общественной патриотической организации бывших политзаключенных и ветеранов Армянской секретной армии освобождения Армении «АСАЛА» — («ASALA»), по поводу гибели майора Ваге Аветяна (на армянском языке)

Հայտարարություն

Վերջին տարիներին շատ է գրվել ու խոսվել Հայաստանի Հանրապետության անկախության ու ինքնիշխանության կորստի միանգամայն իրական վտանգի մասին:

Հերթական հայ մարդու, հայ զինվորականի, տվյալ դեպքում` ՀՀ Ազգային բանակի սպա Վահե Ավետյանի կորուստը այդ փաստի մի նոր ահազանգն է, ցավագին ահազանգը: Ցավագին, որովհետեւ վերջին հարյուրամյակների ընթացքում, Հայոց պետության բացակայության պայմաններում, հայ մարդու եւ Հայաստանի միակ պաշտպանը հայ ֆեդային ու վրիժառուն է եղել, ազատամարտիկը, երկրապահն ու զինվորականը: Եվ հիմա, երբ 20-ամյա ազգային բանակը, համազգային ահռելի մի ճիգով հաղթել է ազգային ազատագրական պատերազմում, ինքն է թիրախ դարձել դավադիր հարձակումների:

Պետք է, սակայն, քաջություն ունենալ եւ ահազանգել, որ ՀՀ իշխանությունը վաղուց է, ինչ հրաժարվել է ՀՀ Անկախության Հռչակագրի առանցքային դրույթներից եւ առաջ է ընթանում ինտեգրման այլազան ձեւաչափերի պարտադրանքներով: Ինչն էլ իր հերթին` սոցիալական ու մշակութային, հասարակական ու քաղաքական շատ որոշակի հարաբերություններ է պարտադրում հայ հասարակությանը, որի զոհը, ամեն անգամ, դառնում է այդ նույն հասարակությունը, հայ մարդը, ազգային բանակը:

Հայ մտավորականը, հայկական կազմակերպությունները, հայ հասարակական — քաղաքական միտքը պետք է քաջություն ունենան եւ հստակ ձեւակերպեն, որ հայ հասարակության եւ ՀՀ-ի փրկության ուղին` ՀՀ Անկախության Հռչակագրի դրույթների իրագործման ուղին է: Իսկ անկախության պահապանը՝ ազգային բանակն է: Այդ ուղին ենթադրում է` սոցիալականության, իրավականության եւ ժողովրդավարության, անկախության եւ ինքնիշխանության վերականգնում Հայոց Հայրենիքի այս հատվածում ձեւավորված պետության եւ այնտեղ ապրող ժողովրդի համար:

«Ուխտ Արարատի» հասարակական նախաձեռնությունը դատապարտում է ՀՀ Ազգային բանակի սպաների նկատմամբ իրականացված բռնությունը:

Հավերժ հիշատակ լինելիության այս դժվարին կռվում զոհված հայ մարդկանց ու հայ զինվորականներին, հաղթանակ հայ ժողովրդին:

«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն

«УХТ АРАРАТИ» (Обет Арарата) — общественная патриотическая организация бывших политзаключенных и ветеранов Армянской секретной армии освобождения Армении «АСАЛА» — («ASALA»)

01.07, 2012 թ.

Оставьте комментарий