«Հայկյանների Միություն» Ֆրանսիա

Վերջերս ,    «Շանթ»     հեռուստաընկերությունը        կազմակերպել     էր    հանդիպում՝    նվիրված    Արևմտյան    Հայաստանի   հայերի   Հայ    Ազգային    Խորհրդի      երրորդ     համագումարին , Արևմտյան    Հայաստանի    հայերի     խնդիրներին :   Հանդիպմանը    մասնակցողների    թվում ,    սակայն ,   չկային     Ազգային    Խորհրդի    պատասխանատու    ներկայացուցիչները ,    մասնավորապես ,   անգամ    տեղեկացված    չէր    Խորհրդի    նախագահ    Արմենակ    Աբրահամյանը :       Ի՞նչն    էր    նախորդել    այս     հաղորդմանը .       
Ինչպես    հայտնի   է ,  սույն     թվականի    նոյեմբերի    27 -28 — ին    Մարսելում    կայացավ    Արևմտյան    Հայաստանի    Հայերի     Հայ    Ազգային     Խորհրդի    երրորդ    համագումարը ,    որին     մասնակցեցին    ինչպես    Խորհրդի    ներկայացուցիչներ ,    այնպես   էլ   հյուրեր   աշխարհի    բոլոր    կողմերից :    Հնչեցին    բազմաթիվ    ելույթներ՝     ինչպես     ճանաչողական    և    իրավական ,    այնպես    էլ՝     ծրագրային    բնույթների ,    ուր    ներկայացվեցին   2011   թվականին     կազմակերպության    գործունեությանն    ուղղված     առաջարկներ :
Աշխատանքային    երկու    օրվա    ընթացքում    ,    մասնավորապես  ,    քննարկվեցին    Արևմտյան    Հայաստանի    հայերի    իրավունքներին    առնչվող ,    Ջավախքի    սոցիալական    խնդիրներին ,   Հայոց    ցեղասպանությանը     վերաբերվող       փաստաթղթերի   հավաքման՝    Ազգային     արխիվի     ստեղծմանն   ու   այլ    կարևոր    բնույթի    հարցեր :    Փորձագետների     ներկայությունն՝   այդ   թվում   նաև   ինտերնետային    կապի    միջոցով,    ապահովված    էր    Հայաստանից ,  Եվրոպայի    տարբեր   երկրներից ,   ԱՄՆ  —   ից :
Ընդհանուր    առմամբ ,    համագումարի     աշխատանքն ,   անկասկած ,    դրական   էր    և    արդյունավետ :    Արևմտյան    Հայաստանի    Հայերի   Ազգային     Խորհրդի    նախագահ    Արմենակ    Աբրահամյանը    շատ    մատչելի   ու   հանգամանալից    կերպով   ներկայացրեց   ա՛յն    անվիճելի    իրավունքներն   ու   հնարավորությունները ,    որ    ունեն    Արևմտյան    Հայաստանի    հայերը ,    որպես    բնիկ    էթնոս՝    իրենց   Հայրենիքում :     Նորություն    չի՛   լինի     և     ո՛չ   էլ    գաղտնիք՝     ասելը ,    թե    ինչ    անուրանալի    ներդրում   ունի     Արմենակ     Աբրահամյանը    Համագումարի   կազմակերպման     և  ընդհանրապես ,   Հայ    Ազգային    Խորհրդի    արդյունավետ   գործունեության     ասպարեզում :    Այստեղ    տեղին   և    պարտադիր   ենք   համարում    շեշտել    նրա ,   որպես     կազմակերպչի ,    անձնական    օրինակով    ոգեշնչող     գործչի      ու    իսկական       առաջնորդի     հսկայական    աշխատանքը՝      Արևմտյան     Հայաստանի    հայերի    ինքնակազմակերպման ,   սեփական    ուժերի    ճանաչման    և   որ    ամենակարևորն   է ՝     նրանց   մեջ   ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ     ԲՈՑՆ     անշեջ    պահելու      գործում :
ՈՒրախալի    և    ոգեշնչող   է   նաև ,   որ    Արմենակ     Աբրահամյանի     ջանքերի    շնորհիվ    այսօր    ոգևորություն   ու    հետաքրքրություն   է     առաջացել    նաև    Հայաստանում   ու    աշխարհասփյուռ    տարբեր    գաղթօջախներում :    Դրա     վկայություններից    մեկն   էլ ՝     «Շանթ»     հեռուստաընկերության   կողմից    կազմակերպված   վերոնշյալ      հանդիպումն   էր՝    Արևմտյան    Հայաստանի   հայերի    հայրենակցական    միություն ,    Ազգային    Խորհուրդ     ներկայացնող   մի    քանի    գործիչների    հետ :    Հանդիպում ,    որ    թեև    պետք    է    ոգևորություն    առաջացներ ,    սակայն    ի    սկզբանե    դատապարտված    էր     քամահրանքի .     դիլետանտ   ու     բռնազբոսիկ    հաղորդավարների ՝     շինծու    անմեղությամբ      ուղղորդված    հարցերը ՝     նունքան   շինծու     պատասխաններով,       մեղմ     ասած,       տարակուսանքի     տեղիք   էին   տալիս :   Բանն   այն  է ,    որ     վերամբարձ    տոնով     խոսում    էին    մի    երևույթի    մասին ,    առանց   անգամ   հիշատակելու    դրա՝      տարիներ    շարունակ    ոգեշնչողներից ,    կյանքի    կոչողներից    ու     գաղափարակիրներից    մեկի    անունը :    Ավելին ,    Արմենակ     Աբրահամյանի    գործունեությանն    ուղղված՝      քամահրանքով   ու   անթաքույց    հեգնանքով    հնչած    հարցին    հետևեց    նույնքա՛ն   լկտի՝   «չգիտեմ»     պատասխանը  :   Ի՞նչ   է   սա   —   խա՞ղ ,   թատրո՞ն ,     թե՞     դիմակահանդես :    Ինչպե՞ս    կարող   եք     զբաղվել   մի   գործով ,    առանց    դույզն   իսկ   տեղյակ   լինելու    դրա    նախակարապետների   մասին :    Բարոյական   ի՞նչ    իրավունքով   է    կոմսոմոլի    գրագիր  հիշեցնող՝    Արևմտահայերի   Մոսկովյան    համքարության      նախագահը    հեգնում ,    թե   « մարդիկ   իրենց   համար     գործ    են   ճարել ,   գործ    են  անում »:     Երբ    Արմենակ   Աբրահամյանը     իր    պես    նվիրյալ    քչերի    հետ    արյամբ   էր    կերտում     Հայրենատիրության    ՈՒղին,     կարենմիքայելյաններն   ու    գևորգպողոսյանները    հաստատ   չէին   էլ    ենթադրու՛մ  ,     որ   « կոմսոմոլի    երջանիկ    ուղուց »   բացի    կարող   է   լինել   մեկ   ա՛յլ   ապագա :      Իսկ    «Շանթ» — ի      ծծկեր    վայ — քաղաքական    մեկնաբաններին    խորհուրդ     կտայինք .       հաղորդում    պատրաստելուց    առաջ    հանգամանորեն     ծանոթանա՛լ    նյութի   նախապատմությանը ,    հեգնանքով   ու    շինծու    անգիտությամբ     չանտեսե՛լ      ամենօրյա     տքնաջանությամբ     պատմություն    կերտող    անձանց    և   որ    ամենակարևորն   է ՝    նրանց   փոխարեն    ասպարեզ    չհանե՛լ     անհոգի   ու    մակերեսային    փերեզակներին :    Հակառակ    դեպքու՛մ  ,     պարոնայք ,    զբաղվեք    ձե՛ր    գործով  ,   քանի   որ    լրագրությունը    ձեզ    այնքա՛ն   էլ    չի    սազում :
«Հայկյանների     Միություն»
Ֆրանսիա

Оставьте комментарий