Ինչպես սպասող գնացքներ…

Ինչպես սպասող գնացքներ

Լուսամուտից կախարդական աշխարհ է
Մանկությունից պոկված կղմինդրե տանիքներ
Այս գնացքում օրը այնքան երկար է.
Քեզ մոտեցնող ճամփան չեմ կարող կրճատել…

Էլի վարար-վարար-վարար-վարար
Թող հոսեն խոսքերը
Մեզ կապեն իրար, ինչպես կամուրջներ
Էլի արագ-արագ-արագ-արագ
Թող թակեն սրտերը`
Անհամբեր, ինչպես սպասող գնացքներ:

Կայարանում հայացքների հեղեղ է.
Մի սպասված վերադարձ,
Մի անդարձ բաժանում:
Քեզ չեմ տեսնում, բայց գիտեմ` դու այստեղ ես`
Այս անծանոթ-օտար, սիրելի քաղաքում:

Էլի վարար-վարար-վարար-վարար
Թող հոսեն խոսքերը
Մեզ կապեն իրար, ինչպես կամուրջներ
Էլի արագ-արագ-արագ-արագ
Թող թակեն սրտերը`
Անհամբեր, ինչպես սպասող գնացքներ:

Այս քաղաքում հավերժական ամառ է
Քո խոսքերի պես` տաք, քո հայացքի պես` մեղմ
Այս քաղաքում կյանքը այնքան խաղաղ է
Ինձ փնտրիր ամենուր,
Ես մոտիկ եմ արդեն:

Էլի վարար-վարար-վարար-վարար
Թող հոսեն խոսքերը
Մեզ կապեն իրար, ինչպես կամուրջներ
Էլի արագ-արագ-արագ-արագ
Թող թակեն սրտերը`
Անհամբեր, ինչպես սպասող գնացքներ:

Խոսք, երաժշտություն, կատարում` Լիլիթ Բլեյանի, գործիքավորումը (կենդանի)` Նարինե Զարիֆյանի:

Оставьте комментарий