Իսկ ո՞վ է կաթողիկոսին անելու կարգալույծ:


Один ответ

  1. Թամար Գրիգորյան1968 ՆՅ.

    Ճիշտն ասած այս հոդվածը կարդալուց, ուրախացա ու հույս ունեմ, որ հոգևորականների շարքերում էլ առողջ մտածողության տեր մարդիկ դեռ կան, ու ամեն ինչ կորած չէ գուցե: Ինչու եմ այդպես ասում, որովհետև մինչ այս հոդվածի տեղադրվելը , կարդացի նաև՛ Սահակ Եպիսկոպոս Մաշալեանի«Վեհափառին աչքերը» հոդվածը, ու ապշեցի այն մտքից, թե տեսնես հանուն ինչ՞ի և ինչո՞ է թխված այս հանդուգն, ճոռոմախոս, աստծո երկյուղից զուրկ սուտը: Ինչու եմ այդպես ասում: Որովհետև ես անձամբ առիթ եմ ունեցել 1994թ-ին, Ս. Պետերբուրգի, Սուրբ Հարություն եկեղեցում հանդիպել ու տեսնել նույն վեհափառին աչքերը, և անմիջական տպավորությունս մեղմ ասած բոլորովին այլ էր:
    Պարզ լինելու համար ստիպված եմ հետադարձ հայացք գցել 1992-1994թթ. հայաստանյան ծանր տարիներին, ինչի արդյունքում մեր հարազատներից ու ծանոթներից շատերն էլ հեռացան երկրից:Մնացողներս հույս ունեինք թե շուտով վիճակը դեպի լավը կփոխվի ու կյանքը կամաց-կամաց նորմալ հունի մեջ կմտնի, ավա՜ղ: Կարճ ասած 1994թ-ին Ս. Պետերբուրգի բարեկամներս առաջարկեցին գնալ իրենց մոտ, գոնե ձմռան ընթացքում մի քիչ ավելի ապահով լինելու համար, հետո էլ կարելի էր աշխատել, մինչև տեսնեինք ինչ էր լինելու: Գնալու որոշումը իհարկե հեշտությամբ չկայացվեց, բայց 1994թ. նոյեմբերի վերջին մեկնեցի: Որոշ ժամանակ նաև աշխատեցի, բայց այդ ընթացքում նաև տեսա որ այն ինչ սկսվել էր Հայաստանում 90-ականներից սկսած արդեն 4 տարի, Ռուսաստանում մի քիչ տարբեր գույներով նոր էր թափ հավաքում: Նախկին Լենինգրադը իր գորշ մթնոլորտով ինձ խեղդում էր ոչ՛ պակաս, քան հայաստանյան դաժան ձմեռները:
    Ես որոշեցի վերադառնալ Հայաստան, բայց բարեկամներս համոզում էին մի քիչ համբերել մինչև ձմեռը կանցնի ու առաջարկեցին, որ գնամ եկեղեցի ու փորձեմ կիրակնօրյա դպրոցում աշխատել, որովհետև եկեղեցին նոր էր վերակառուցվել, և հայտարարություն էր արել, որ ուսոցիչների կարիք ուներ: Հարազատ միջավայր գտնելու հույով գնացի: Ներկայացա այն ժամանակ դեռ եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանին: Զրուցեցինք, շատ պարզ, քաղաքավարի մարդու տպավորություն թողեց ինձ վրա: Անցա աշխատանքի: Աշխատեցի ութ ամիս և այդ ընթացքում հնարավորություն ունեցա ավելի մոտիկից տեսնելու թե ինչպես է եկեղեցին աշխատում որպես կառույց: Հասկացածս այն էր, որ այնտեղ էլ պարզություն չկա:
    Աշխարհիկները չգիտեն թե ինչով են խաբված, իսկ հոգևորականները գիտեն որ իրենք խաբված են ու մնացածին չխաբել իրենց համար աններելի է: Նրանք վրեժ ունեն հասարակությունից հանելու: Իրենք իրենց վերամբարձ գաղափարներով այնպիսի քարկապների մեջ են ընկել, որ կերազեին թե մեկը հնար գտներ
    իրենց դրանցից ազատելու: Բայց քանի դեռ հնարը չկա, վրեժը թափ է հավաքում: Ձևերը կարող են ամենաբազմազան լինել, որովհետև ասում են.« նպատակը արդարացնում է միջոցները»: Իսկ ինչքան բաներից են իրենք իրենց զրկել, որպեսզի «ծառայեն հասարակությանը» որպես հոգևոր հովիվներ: Եվ այդ հասարակությունն էլ դառնում է իրենց ինքնազրկման քավության նոխազը: Թե ասա այ՛ խեղճ ու կրակներ, Լևոն Շանթ-ի նման գրողը «Հին աստվածներ»-ը ձեզ հաամար էլ է գրել, կարդայիք էլիէ, ճեմարանում մենակ լատիներեն սովորելով հո չի:
    Մի խոսքով էսպես աշխատելով ու իմ մտքերի հետ տալ ու առնելով, մի օր էլ հարգելի Եզրասը կանչեց ու ասաց որ ինձ ուզում է ներկայացնել մի բարձրաստիճան հոգևորականի որ Հայաստանից 3 օրով է ժամանել, և ուղեկցեց եկեղեցու երկրորդ հարկի ընդունարան: Մտանք ներս, ու բազկաթոռին տիրականորեն բազմած էր ներկայիս կաթողիկոս Գարեգին Բ-ն: Մինչև սրբազան
    Եզրասը դիմելով մեր դիմաց նստած Գարեգին Բ-ին, ասաց որ իր պատմածը ինձ է վերաբերվում, ես աչքերս փակեցի, գլուխս աջ ու ձախ արագ թափահարեցի, արագ շրջվեցի ու դուրս եկա սենյակից: Ես իհարկե գաղափար չունեի, թե իմ մասին պատմածը ինչ էր, միայն գիտեի, որ ես իմ աշխատանքը պարզապես լավ էի անում: Իսկ սենյակից դուրս նետվելուս պատճառը, ներկայումս արդեն, Վեհափառին աչքեն էին, իրենց զարմանալիորեն անազնիվ, ծակող էներգիայով, որ որպես հոգևորականի, այն էլ բարձր կարգի, ինձ համար շա՜տ անհասկանալի էր:
    Իմ դուրս գալուց հետո, շփոթված դուրս եկավ նաև տեր Եզրասը ու հարցրեց, թե, էդ ի՞նչ արեցի, ախր ինքը չվերջացրեց: Ես էլ միամիտ ու ուղիղ ասացի:
    –Էդ մարդը շա՜տ անազնիվ աչքեր ունի, ես իր ասած ոչ մի բանին չեմ հավատա:
    Տեր եզրասը կարելի է ասել շշմած վրաս նայեց, հետո կիսաժպիտ հարցրեց.
    –Բայց գիտ՞ես որ ինքը իմ եղբայրն է:
    Հիմա շշմելու իմ հերթն էր, բայց մի պահ ինձ թվաց, թե կատակ է անում ու ես ինձ իբր չկորցնելու համար ասացի: — Ցտեսություն, ու գնացի:
    Մինչև տուն հասնելս, ամբողջ ճանապարհին փորձում էի հասկանալ, թե ինչ կատարվեց, բայց որ հիշում էի Վեհափառի՜ն աչքե՜րը, ուզում էի մտածել, որ գուցե սխալվեցի, իսկ նախազգացումս հաստատորեն պնդում էր. «ճի՛շտ ես»:
    Հաջորդ շաբաթ օրը, երեխաներե հետ աշխատանքս վերջացնելուց հետո, Հայր Եզրասը ասաց, որ գնալուց առաջ իրեն տեսնեմ: Ես իհարկե մտածում էի,թե ո՞նց անեմ, նոր շիլա փլավ չստացվի, բայց հետաքրքիրն այն էր, որ հայր Եզրասը ժպտում էր ու լարված չէր, ինչը ինձ թույլ էր տալիս մտածել, որ ես որտեղից կարող էի իմանալ,թե ո՞վ ու՞մ եղբայրն է, հետո էլ ինչ տեսել զգացել էի,այն էլ ասել էի: Ես ոչ մի նախորոք գաղափար չունեի այդ հանդիպման մասին: Ինչևէ, գնացի հայր Եզրասի մոտ: Ներողություն խնդրելն անիմաստ էր, սպասում էի, թե խոսխկցությունն ինչից էր սկսվելու: Հրավիրեց նստել, հետո ասաց, որ ուզում է ինձ նշանակել կիրակնօրյա դպրոցի տնօրեն: Ասացի, որ շնորհակալ եմ վստահության համար, բայց ես որոշել եմ Հայաստան վերադառնալ, որովհետև այդ քաղաքում ես ինձ լավ չեմ զգում: Խոսակցությունը բավականին երկար տևեց, բայց հետաքրքիրն այն էր,որ ասաց, թե իմ նման շիտակ ու համարձակ մարդիկ իր շուրջը շա՜տ քիչ կան, իսկ ինքը ինչի որ հասել է կյանքում իր մեծ եղբորն է պարտական, այսինքն, ներկայիս Գարեգին Բ-ին, որովհետև վաղ տարիքում զրկվել էն հորից ու հեշտ չեն ապրել: Ասաց նաև՛ որ հոգևորականներն էլ սովորական մարդիկ են, նրանց մեջ էլ կան և՛ լավ և՛ վատ մարդիկ : Այս պարզությունը ամենալավն էր: Դրանից քիչ անց, ես վերադարձա Հայաստան: Շարունակեցի աշխատել: Անկախ ամեն ինչից Գարեգին Բ-ն դարձավ կաթողիկոս, իսկ հայր Եզրասը Մոսկվայում Արքեպիսկոպոս է կարծեմ : Հայաստանում էլ, աշխարհում էլ շա՜տ բաներ փոխվեցին, սակայն հակառակ Հայաստանում ապրելու և աշխատելու իմ մեծ ցանկությանը, 2006թ. ին ես էլ ստիպված թողեցի Հայաստանը: Ու Հայաստանում այսօր էլ շա՜տ մանուկների, ջահլների ու ծերերի կյանքեր շարունակում են շա՜տ դժվար մնալ: Դրսում եղածների կյանքն էլ հեշտ չէ, սակայն ցավալին այն է, որ կառավարական ու հոգևորական դասերի գործելաոճը նման է մաֆիոզական խմբավորումների մրցակցությանը :
    Հիշում եմ, երբ առաջին անգամ տեսա «Մի անգամ Ամերիկայում» ֆիլմը, փորձում էի հասկանալ, որ մաֆիոզների մեջ էլ կան լավ ու վատ մարդիկ, նրանք էլ սովորական մարդիկ են, բայց վերջ՞ը …..

Оставьте комментарий