Агент по кличке «Нариманов»?

Ե՞րբ և ի՞նչ պայմաններում է Սերժ Սարգսյանը ստացել «Նարիմանով» ծածկանունը

Գաղտնիք չէ, որ Սովետական Միության տարիներին ադրբեջանական ՍՍՀ–ի կազմում գտնվող ԼՂԻՄ–ում Ադրբեջանի կուսնոմենկլատուրան իրականացնում էր հայաթափման քաղաքականություն։ Այդ իսկ նպատակով ԼՂԻՄ–ի ղեկավարներ էին նշանակվում ազգությամբ հայ, սակայն ամբողջությամբ հայատյաց մարդիկ, ովքեր Բաքվի ծրագրերն էին առաջ մղում։

Ադրբեջանի հակահայկական քաղաքականության մյուս առանձնահատկություններից էր այն, որ ԼՂԻՄ–ի դրածո և հայատյաց ղեկավարների կողքին ներդրվում էին ԿԳԲ-ի կողմից հավաքագրված կադրեր, ովքեր, մի կողմից՝ պետք է օգնեին հայատյաց կեւորկովներին, իսկ մյուս կողմից էլ՝ լրացուցիչ «աչքի» և տեղեկատվական խողովակի դեր կատարեին Բաքվի համար։ Լավատեղյակները պնդում են, որ նմանատիպ մարդկանց, որպես կանոն, հավաքագրում էին Բաքվում գտնվող «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցից», որի հայ շրջանավարտները Բաքվի աջակցությամբ հետագայում նշանակվում էին ԼՂԻՄ կուսվերնախավը ներկայացնող գործիչների օգնականներ, կուսակցական ֆունկցիոներներ կամ հրահանգիչներ։ Հայաստանի ոչ օրինակարգ նախագահ Սերժ Սարգսյանն, օրինակ, տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԼՂԻՄ–ի կուսհամակարգում, եղել տխրահռչակ Կեւորկովի օգնականը և զբաղվել պրոպագանդիստական աշխատանքներով։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ տիպի պրոպագանդա է իրականացրել Սարգսյանն ադրբեջանական կոմկուսի ու ԿԳԲ–ի հսկողության ներքո։

Ցավալի է արձանագրելը, որ Հայաստանն այսօր ունի մի նախագահ, ով ժամանակին հավաքագրվել է ադրբեջանական ԿԳԲ-ի կողմից։ Այդ տեղեկության իսկությունը հաստատվում է այն փաստով, որ Սերժ Սարգսյանը եղել է վերոհիշյալ կոմսոմոլական դպրոցի սան։

Սերժ Սարգսյանի հետ այն տարիներին ԼՂ մարզկոմում աշխատած մարդկանցից շատերը պնդում են, որ «Նարիմանով» մականունը կամ ավելի ճիշտ՝ ծածկանունը, Սերժ Սարգսյանն ստացել է հենց Բաքվի «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցում» սովորելու տարիներին, երբ հայտնվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում։

Ղարաբաղի հարցը դեռևս 60–ականներից բարձրացնող մարդիկ գիտեին, որ «Նարիմանով» ծածկանունը կրող Սարգսյանն ադրբեջանական ԿԳԲ-ի գործակալ է և զբաղված է ԼՂԻՄ–ում ազգային խնդիրներ բարձրացնելու պոտենցիալ ունեցողների հայտնաբերմամբ և այդ մարդկանց մասին Բաքվին զեկուցագրերի փոխանցմամբ։ Մեր ձեռքի տակ կա այն ավարտական լուսանկարը (վինետկա), որից պարզ է դառնում, որ Ս. Սարգսյանն «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցն» ավարտել է  26 տարեկան հասակում՝ 1980 թվականին։ Նկարում կարմիր շրջագծի մեջ վերցվածը հենց Սերժ Սարգսյանն է։ Ի դեպ, նրա համակուրսեցիների 90 տոկոսն ադրբեջանցիներ են եղել, մյուսները՝ ռուս, թալիշ ու վրացի, և միայն ինքն է եղել ազգությամբ հայ։

Հետաքրքրական է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնական էջում տեղադրված կենսագրականի մեջ շրջանցված է Բաքվի «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցն» ավարտելու փաստը, ինչը հուշում է, որ ոչ օրինակարգ Սերժ Սարգսյանն ամեն կերպ փորձում է սրբագրել սեփական կենսագրությունը և կոծկել իր անցյալին վերաբերող որոշ փաստեր։

Ընթերցելով Սարգսյանի կենսագրականը՝ հեշտությամբ կարելի է հայտնաբերել, որ բացակայում է 1979-1980 թթ. ընթացքում կոմերիտական դպրոցում սովորելու պահը և նշված է միայն, որ նա այս կամ այն կարգավիճակով կուսաշխատանքներով է զբաղվել։ Բաց է մնում այն հարցը, թե ինչպե՞ս է համալսարանը նոր ավարտած Սարգսյանն անմիջապես ընդգրկվել կուսնոմենկլատուրայի մեջ։ Այդ հարցի պատասխանը տալիս է հենց «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցը», որի մասին համառորեն լռում է Սարգսյանը, քանի որ գիտի՝ անմիջապես հայտնվելու է մի շարք տհաճ հարցերի պատասխանելու անհրաժեշտության առջև։

Ադրբեջանական ԿԳԲ-ի կողմից ժամանակին հավաքագրված լինելու հանգամանքն է, թերևս, պատճառ դառնում, որ ՀՀ նախագահի պաշտոնը զավթած Սարգսյանը պարբերաբար ադրբեջանանպաստ հայտարարություններով ու գործողություններով է հանդես գալիս։ Դա հատկապես ակնհայտ դարձավ Սերժ Սարգսյանի այն հայտարարության ժամանակ, երբ նշվեց, թե Հայաստանը պատրաստ է զիջել ազատագրված տարածքները, մինչդեռ Ալիևը հանդես էր գալիս ագրեսիվ հռետորաբանությամբ և որևէ փոխզիջման մասին չէր խոսում։

Երկրորդ կարծիք լինել չի կարող՝ Հայաստանի նախագահ չի կարող լինել մեկը, ում մտածողությունը ձևավորվել է ադրբեջանական «ԿԳԲ-ի կադրային դարբնոց համարվող «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցում», ով կուսակցական կարիերա է արել Բաքվի հատուկ հովանավորչությունից օգտվելով և ԼՂԻՄ–ում հակահայկական քաղաքականությանն օժանդակելով։

Ա.Վ.
Lur.am

комментариев 5

  1. Պարզ է, որ նախընտրական պայքարի ընթացքում այսօր ամեն միջոց գործի է դրվելու: Սակայն, ըստ իս՝ կա սահման, որը անցնել չարժե: Դա, երբ շրջանառության մեջ դրված կոմպրոմատը առավելապես խփում է Հայոց պետականության հեղինակությանը, քան՝ անմիջական հասցեատիրոջը:
    Ադրբեջանական կոմսոմոլի դպրոցը էդքան ինքնուրո՞ւյն էր, էդ հաստատությունը ԽԸՀՄ կագէբէի հլու կամակատարը չէ՞ր, Ադրբեջանը էդքան թափ ունե՞ր, որ միութենական ուժային կառույցի գերատեսչությանը ենթակա ուսումնական հաստատությունում ինչ ուզեր՝ աներ: Կարելի է՞ հրապարակել էդ «բագադելնյայի» դասախոսական կազմի ցուցակը: Հետաքրքիր ա. էնտեղ սեխագլուխ ապշերոնաթուրք դասախոսներ ընդհանրապես կա՞ն:
    Հասկացանք՝ Տեր-Պետրոսյանի դեպքում. չէր կարող անմիջապես ետխորհրդային տարիների ղեկավարը ՊԱԿ-ի գործակալ չլինել:
    Իսկ Սերժի դեպքում՝ արդեն ինքներս մեր չկայացությունն ենք խոստովանում: 15-20 տարի պետականություն ունենալուց հետո ո՞նց էղավ, թուրքի գործակալին դարձրինք նախ ԱԱԾ-ի, հետո էլ՝ երկրի նախագա՞հ: Գոգոլի ասած՝ «Ո՞ւմ վրա ենք ծիծաղում: Ինքներս մե՛զ վրա ենք ծիծաղում»: Ես դրան չեմ ուզում հավատալ: Ես ուզում եմ հավատալ, որ պետական բարձրաստիճան կադրերի ո՞վ և ի՞նչ լինելուն հետևող ծառայություն ու կենտրոն կա. չի՛ կարող չլինել: Պետություն ենք, չէ՞…
    Մի խոսքով՝ էս օպուսը լավ մարդ չի գրել:

    • Ադրբեջանական կոմսոմոլի դպրոցի ինքնուրույն չլինելը չի հակասում Ղարաբաղի հայաթափման ծրագրի գոյությանը: Ինչ տարբերություն, որտեղից ա ղեկավարվել ծրագիրը: Փաստն էն ա, որ էտ ծրագրի իրագործման ժամանակ Սերժը եղել ա պատասխանատու պաշտոնի, ու նաեվ փաստ ա, որ հիմա, երբ Սերժը Հայաստանի ամենաբարձր պաշտոնյան ա, Հայաստանը հայաթափվում ա:

  2. Дешевое «досе» из пальца высасанноеТогда было обшепринято-МЕКИ ПОЧЫ МИШ МЕКЕЛИ ТАКИН Ивобше что же в ИТОГЕ получается _комсомол был агентом КГБазербайджана а МЫ сотни орошаемые гектаров земли села Вазашена Иджеванского района ДАРОМ отдали азербайджану для постройки Дидаванскуя водохранилищу{ Ходят правдопадобная былица] что эти Вазашенские { Лалигях бывший} земли обошелся азербайджану 10″ шампур» шашлыка индяка Выходит что—??? Но это не значит что Серж Азати Сарксян не без грешный На его и так не широких плечах ОГРОМНАЯ давка и за одно и со стороны УЖ если говорит очень серезно МЫ не выбираем а выбираят СРЕДИ нас СЕБЯ ДОСТОЙНЫХ

  3. сообщу интересный факт.настоящии нариманов тоже как ни странно был арменином.узнал об этом в тбилиси от его внука.

  4. https://www.facebook.com/areg.diwshunts/posts/1876221072443426 — Внимание! Всем друзьям! Решается судьба Армении и нашего народа! Дочитайте до конца! — Арег Дьюшунц — https://www.facebook.com/areg.diwshunts/posts/1872435422821991

    Вот не думал, что эту задачу надо будет решать срочно, начав сейчас, притом через властные структуры, чьим принципиальным противником был всегда! Но меня к этому обязали Высшие Силы — сделано предложение, от которого невозможно отказаться. Потому что никто даже отчасти не в состоянии будет исполнить всё то, что могу, поскольку ЗНАЮ, как это осуществить…

    Читаем мои комментарии здесь – Мистический алфавит армянского языка – https://husisapail.wordpress.com/2014/02/16/%D0%BC%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D1%87%D0%B5%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9-%D0%B0%D0%BB%D1%84%D0%B0%D0%B2%D0%B8%D1%82-%D0%B0%D1%80%D0%BC%D1%8F%D0%BD%D1%81%D0%BA%D0%BE%D0%B3%D0%BE-%D1%8F%D0%B7%D1%8B%D0%BA/

    Yuraqanchyur Hay petq e imana ays masin — Յուրաքանչյուր Հայ պետք է իմանա այս մասին — https://videolika.ru/watch/TzUtTmZRR0tMX3M = — https://www.ok.ru/video/785170371029https://www.youtube.com/watch?v=O5-NfQGKL_s

Оставьте комментарий