Тигран Пашабезян: «О так называемых «правительствах» Западной Армении» (на армянском языке)

Արեւմտյան Հայաստանի, այսպես կոչված, կառավարությունների մասին
(Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի 2-րդ ուղերձը պաշտոնյաներին, պատգամավորներին ու քաղաքացիներին)
Ինչպես պարզվում է սովորութային է դառնում ապօրինությունների ուղին բռնելը, իրավական հիմքերին կարեւորություն չտալը եւ մի նոր «կառավարության», ինչպես նաեւ ինքնակոչ «նախագահի» անվան տակ հանդես գալը:Չենք կարող ուշադրություն չդարձնել այն իրողությանը, որ դրանք հաջորդում են Մերձավոր Արեւելքում նախապատրաստվող ինչ-ինչ ծրագրերի ու գործողությունների, այդ թվում, օրինակ, 2004-ի հուլիսին եւ 2017-ի մայիսին հայտարարված Իրաքի քրդաբնակ շրջաններում հանրաքվե անցկացնելու ծրագրերին: Այնքան էլ կարեւոր չէ, թե մեր պետական համակարգի նախկին մասնակիցները ինչ որ բան հասկացել են, թե՞ ոչ: Կարեւորն այս դեպքում փաստերի արձանագրումն է: Այդ իմաստով եւս մեկ անգամ անդրադառնանք այս հարցին եւ անցնենք առաջ: Մանավանդ որ, այսպես կոչված, կառավարությունների բազմաքանակ լինելու հարցը՝ անպայման չէ, որ վնասակար է: 
Այսպես կոչված, Արեւմտյան Հայաստանի կառավարությունների մասին:
Արեւմտյան Հայաստանի «կառավարությունների» իրողությունը խոսում է այն մասին, որ այդ կառավարություններից կամ ոչ մեկը իրավաչափ (այսինքն՝ լեգիտիմ) չէ, կամ դրանցից մեկն իրավաչափ է, որովհետեւ չի կարող այնպես լինել, որ մեկ կամ ավելի նույնանուն կառույցներ լինեն եւ միաժամանակ համարվեն իրավաչափ: Ըստ այդմ, քննության առնենք, թե երկու հատկանշական թվականներին՝ 2014 եւ 2017, երբ Մերձավոր Արեւելքում պատրաստվում էին հատուկ գործողություններ, այդ ի՞նչ տեղի ունեցավ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի հետ, որի հետեւանքում «ձեւավորվեցին» եւս երկու, այսպես կոչված, կառավարություններ:
ա) Այսպես կոչված, «Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն, Մայնց, Գերմանիա (ինքնահռչակվել է՝ 21.07.2014 թ.): Սա անօրինականության առաջին գործողությունն է, որն իրականացվել է 2014 թվականի հուլիսի 21-ի, երբ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կայացրած անվստահության որոշման (համաձայն` «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» օրենքի 14-րդ հոդվածի) (11.06.2014), Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի հրամանագրի (03.07.2014) եւ վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի թիվ 7 որոշման (22.07.2014) հիման վրա Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության (այժմ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարություն) Արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատված Արամ Մկրտչյանը հրավիրել է Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ապօրինի նիստ, կայացրել ապօրինի որոշումներ ու անօրինական նշանակումներ, այդ թվում, ինքն իրեն վարչապետ նշանակել, որից հետո այդ ամենը փորձել է ներկայացնել, իբրեւ թե՝ իրավական ու իրավաչափ մի գործընթաց:
Հետագայում ստեղծել ու տարածել է ինքնաստեղծ Սահմանադրության օրինակ:
բ) Այսպես կոչված, Արեւմտյան Հայաստանի Կառավարություն, (անօրինական կերպով հիմնվել է նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի ապօրինի հրամանագրով՝ 31.05.2017 թ.): Անօրինականության երկրորդ գործողությունը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի նկատմամբ իրականացվել է 2017 թ. մայիսի 31-ին, երբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ (այժմ արդեն նախկին նախագահ) Արմենակ Աբրահամյանը ստորագրել է ապօրինի հրամանագրեր, հիմնված ապօրինի — ինքնաստեղծ Սահմանադրության օրինակի վրա (Նախագահի հրամանագիր, Թիւ 42 — 2017.05.31 (ԱՀՀ վարչապետի գործառույթները դադարեցնելու մասին) եւ Նախագահի հրամանագիր, Թիւ 43 — 2017.06.05 (ԱՀՀ վարչապետի նշանակման մասին), կոպտորեն խախտելով գործող «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» օրենքի հոդվածների պահանջները (11.06.2014): Այստեղից սկիզբ է առնում ոչ իրավաչափ երկրորդ «կառավարության» ձեւավորման փորձը, հիմնված չընդունված Սահմանադրության ապօրինի հոդվածների վրա:
2017 թ. մայիսի 9-ից, իր կողմից իրականացված փոփոխություններով, պատրաստել ու տարածել է ինքնաստեղծ Սահմանադրության օրինակ:
Հիշեցնենք, որ 2017 թ. հունիսի 11-ին Երեւանում գումարված Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանում որոշում է ընդունվել 2017 թ. հունիսի 11-ից Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի լիազորությունների դադարեցման մասին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական օրենքների կոպիտ խախտումների եւ իշխանության յուրացման փորձի մեղադրանքներով:
գ) Ասվածից զատ, իրականում, մնում է ներկայացնել առաջին ու իրավասու միակ պետական կառույցի՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Կառավարության անցած ճանապարհը, միաժամանակ ներկայացնելով փաստեր նրա իրավաչափության վերաբերյալ (գործում է ստեղծման պահից՝ 04.02.2011 թ., մինչեւ այսօր, վարչապետն է Տիգրան Փաշաբեզյանը):  2011 թ. փետրվարի 4-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի որոշումով սկսվել է Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ձեւավորման գործընթացը: Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի ձեւավորման առաջին քայլն է սա: Այնուհետեւ Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության (հետագայում ինքնության ու քաղաքացիության) համակարգի ձեւավորման միջոցով ընթացել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցի օրենսդրական փաթեթի՝ հռչակագրերի, օրենքների, որոշումների ու հրամանագրերի ընդունման գործընթացը, որի տրամաբանական շարունակությունը «Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւաւորման մասին» հռչակագրի ընդունումն է (24.05.2013): 2013 թվականի նոյեմբերի 22-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը՝ ամբողջ աշխարհում բնակվող Արեւմտյան Հայաստանի քաղաքացիները, առաջին անգամ, իրականացրել են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների ընտրություններ:Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման պատգամավորների մանդատների հաստատումը, խորհրդարանի 1-ին գումարման 1-ին նստաշրջանի անցկացումը եւ խորհրդարանի ձեւավորումը տեղի է ունեցել 2014 թ. հունվարի 18-20-ը: 2014 թ. հունվարի 20-ին խորհրդարանը ընտրել է նախագահ, նախագահը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել վարչապետի թեկնածությունը, վարչապետը ձեռնարկել է կառավարության ձեւավորումը: Այսպես ամբողջացել է Արեւմտեան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի ձեւավորումը, որը 2014 թ. օգոստոսի 10-ից կոչվում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն (Հայաստան):
2017 թ. հունիսի 11-ին Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանը 3-րդ ընթերցմամբ հասատատել է Արեւմտեան Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որը սկզբում դրվելու է համաժողովրդական քննարկման եւ ապա հանրաքվեի: «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» օրենքի՝ 9-րդ հոդվածի համաձայն՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2017 թ. հունիսի 11-ին գումարված 5-րդ նստաշրջանում ընտրվել է նախագահ, ում առաջարկով, համաձայն սույն օրենքի 44-րդ հոդվածի, խորհրդարանը վերահաստատել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի թեկնածությունը:
Բոլոր նրանք, ովքեր փորձում են չտեսնելու տալ եւ կամ «արդարացնել» օրենքից ու օրինականությունից ա) եւ բ) կետերում ներկայացված ապօրինությունները, միգուցե պնդելով, թե՝ «այլ ելք չէր մնացել…», նույնիսկ օրենքն ու օրինականությունը խախտելու գնով, թող հիշեն, որ ամեն ինչ սկսվում Է հենց այդպես եւ հենց դրանից… Եւ թող հիշեն, որ այդ դեպքում այլեւս իրավունք չունեն տրտնջալու ու բողոքելու այն իրողություններից եւ իրավիճակներից, որոնք պատահել են հայության ազգային ու պետական, հասարակական ու ընկերային կյանքում ու կենսագործունեության մեջ:
2017 թ. հունիսի 11-ը, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանի անցկացումն ու որոշումները սովորական երեւույթներ չէին, դրանք մեր մեջ հաստատեցին օրինականությունն ու բարոյականությունը պաշտպանելու մեր պատգամավորների կամքն ու վճռականությունը:
Դրանք միտված էին պաշտպանելու՝ ա) հայության իրավունքների հետապնդման գործընթացը ու նրա շարունակելիությունը, բ) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգը եւ քաղաքացիներին, նրանց ազատությունն ու անկախությունը, գ) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի պաշտոնյաներին, պատգամավորներին, քաղաքացիներին՝ ապօրինի հրամանագրերից ու ոտնձգություններից:
Իրավաչափ է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը եւ այն պետական համակարգը, որի պատասխանատուներն են՝ նորընտիր նախագահ Ռադիկ Խամոյանը, վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը, խորհրդարանի նախագահ Արմեն Տեր-Սարգսյանը: Նրանք գիտեն, որ պարտավոր են արդարացնել գործընկերների՝ պատգամավորների, պաշտոնյաների ու քաղաքացիների վստահությունը, որի ամենակարճ եւ ուղիղ ճանապարհը՝ օրինականության ու իրավունքի սկզբունքներին հավատարիմ լինելն է:
Տիգրան Փաշաբեզյան 
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ
17.07.2017 թ.
———————-
Ծանոթագրություն 1. Տես, Իրաքյան Քուրդիստանի պաշտոնական հանրաքվեն եւ Թուրքիան. պաշտոնական Անկարան մտավախություններ ունի, 23. 06.2017, Armenpress: 2. Տես, Барзани воскрешает дух Севрского договора, 11 июня 2017, Regnum.

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: