Վարդան Մուշեղյան. Ուղերձ աշխարհի ողջ հայությանը

Հայկական պետականության բարեփոխումների շուրջ այս խորհրդածությունները , որ ստորև ներկայացվում են թեզիսների տեսքով, կոչ է բոլոր նրանց, ում համար թանկ են հայ ժողովրդի ճակատագիրը, հանուն սեփական տան մեջ ապահով ու ազատ ապրելու իրավունքի թափված մեր ազնվագույն տղաների արյունը , մեր ժառանգների ապագան և մեր ազգային արժանապատվությունը:
Պետք է համախմբվել և գործել խելամիտ՝ առանց արյան ու ատելության:
Այս թեզիսներում ներկայացվում է սահմանադրական մոդել, որը միասնական պետականության հարկի տակ կհամախմբի աշխարհի ողջ հայությանը:
Հնարավոր է ծագեն քննարկման ենթակա վիճելի հարցեր, բայց ժամանակը կարճ է, և շատ բան արդեն բաց է թողնված:
Գործել է պետք, և որքան հնարավոր է՝ շուտ: 
Հարկավոր է մի կողմ թողնել ավելորդ ամբիցիաները, զգացմունքայնությունը և անիմաստ սպասումները:
Սա կլինի հասարակական շարժում՝ առանց կուսակցական համակարգի, որտեղ ամեն մեկը կարող է ունենալ իր ներդրումը:
Կատարեք ձեր գրառումները Facebook- ,,Haypetaran,, խմբում, թողեք ձեր մեկնաբանությունները, տվյալները: Առաջադրեք ձեր թեկնածուներին Համահայկական Հասարակական Խորհրդում, որը կստեղծվի ու կգործի բարեփոխումների կազմակերպական անցումային փուլում: Ձեր թեկնածուներին առաջարկելիս անհրաժեշտ է ներկայացնել նաև նրանց մանրամասն տվյալները:
Հայաստանում Սահմանադրական Կոլեգիայի ստեղծումից հետո նոր Սահմանադրության վերաբերյալ ձեր բոլոր առաջարկությունները կդիտարկվեն և հաշվի կառնվեն:
Մեզ հետ է Աստված ու մեր Խիղճը

Հայաստանում բարեփոխումների անհրաժեշտության համառոտ ուրվագիծ
Պետականության ճգնաժամը հետխորհրդային ամբողջ տարածքում, անկասկած, դեգրադացվող հասարակության միանման ու նույնածին բնույթ ունի: Այլընտրանքային քաղաքական կառույցի նոր գաղափարախոսության որոնումները բերեցին խորհրդային անցյալի խայտուցներով ծածկված մի համակարգի, որտեղ գերակայում է իշխանավարական ռեժիմը՝ համատարած կոռուպցիայով, դատախազության ու ոստիկանության ամենաթողությամբ, դատական ,, ձեռնասու,, համակարգով, ԶԼՄ- ների հանդեպ անփոփոխ անվստահությամբ և այլն:
Հայաստանը հետխորհրդային տարածության մի պատառիկն է, որտեղ պետականության զարգացումն անցավ դժվարին ուղի՝ ունենալով գրեթե առանց ռեսուրսների տնտեսություն և շատ փոքր տարածք: Զարգացման ճանապարհին հայկական պետականությունը մյուս հանրապետությունների նման՝ չկարողացավ հաղթահարել խորհրդային անցյալի առանձնահատկությունները, մասնավորապես այն պատճառով, որ անկախություն ձեռք բերեց ռազմական սուր հակամարտության՝ Արցախյան պատերազմի վերածված ազգամիջյան կոնֆլիկտի գործոնով:Անվտանգության արտաքին սպառնալիքը կաշկանդում էր մրցակցության ազատ գործընթացը երկրի ներսում, խոչընդոտում արդյունավետ զարգացմանն անհրաժեշտ բարեփոխումների անցկացումը: Վերափոխումների մշտական օրինակ էր ծառայում ժամանակակից Ռուսաստանը, որը, սակայն, կրկնօրինակելու լավագույն նմուշը չէր: Տնտեսության պետական կարևոր օբյեկտների զգալի մասը սեփականաշնորհման շրջանում չնչին գներով փոխանցվեցին գործող իշխանության ընտանիքներին, և դրանց 85% -ը կարճ ժամանակ անց դարձան ոչ պիտանի: Որոշ կենսական կարևորագույն ոլորտներ դարձան ինքնաբերաբար ձևավորված օլիգարխիայի մենաշնորհը:
Տնտեսությունը խարխլվեց, ինչի արդյունքն ու հետևանքը եղավ Հայաստանի համար ցավոտ ու ահռելի, այսպես կոչված՝ աշխատանքային արտագաղթը: Սփյուռքը համալրվեց ևս 30%-ով:

2016թվականի Արցախյան քառօրյա պատերազմը ցնցեց, թափ տվեց ողջ հայությանը: Աշխարհի բոլոր ծայրերում այն հնչեց որպես տագնապալից ահազանգը՝ խախտելով մարդկանց համաչափ կյանքը:
Հիացմունքի է արժանի բյուրավոր հայերի՝ Արցախին հառնված հայրենասիրության պոռթկումը՝ զենք վերցնելու և եղբայրների կողքին կանգնելու ցանկությամբ: Երկրի զինկոմատները լցվեցին կամավորական խմբերով, սակայն Հայաստանի ղեկավարությունը հրաժարվեց օգնությունից՝ պատճառաբանելով, թե Արցախի բանակը միայն ռազմական մասնագետների կարիք ունի: Այդ պատասխանատու պահին պարզվեց, որ իշխանությունն անընդունակ և անկարող է օպերատիվ գործելու: Ներկա վարչակարգի կառավարման ճգնաժամը բացահայտ է և բացասաբար անդրադարձել է երկրի կյանքի բոլոր ասպարեզների վրա: Պետական ինստիտուցիոն հակակշիռներն այլևս չեն գործում: Գործում է միայն կառավարման ավտորիտար՝ իշխանավարական ձևը, որ հենված է բանակի ուժի ու ոստիկանության վրա: Հայաստանի այսօրվա ղեկավարությունը կարծում է, թե սահմանադրությամբ երկիրը պառլամենտական հանրապետության փոխելով ՝ իր իշխանությունը դարձրել է գրեթե հավերժական, իսկ իր գոյության ցնծությունը ՝անսասան: Սակայն ճգնաժամը խորտակեց իշխանությունների ակնկալած հեռանկարները: Իրականում իշխանությունը չի կարող չհասկանալ, որ փակուղու մեջ է, և փրկության միայն մի ճանապարհ կա՝ համաձայնել ու իր վրա վերցնել բարեփոխումների անցկացման կազմակերպական պարտավորությունը: Դրա համար նրան անհրաժեշտ է կամք և ինքնաքայքայման գնալու քաջություն, որը հնարավորություն կտա դուրս գալ անելանելի վիճակից: Մինչդեռ իշխանությունները սին հույսեր են փայփայում, թե Ռուսաստանն իրենց փոխարեն կպաշտպանի և՛ Արցախը, և՛ Հայաստանը, միայն թե հանկարծ կասկածի տակ չառնվի ենթակայի իր անառարկելի հավատարմությունն ու հնազանդությունը:
Մեզանից յուրաքանչյուրին անհրաժեշտ է գիտակցել վերափոխումների անխուսափելիությունը և ողջ աշխարհի հայկական սփյուռքի գործունեության կառուցվածքային նոր ձևերի ստեղծման անհրաժեշտությունը: Դա է ամբողջ հայությանը միավորելու միակ իրական ճանապարհը:

Փոփոխությունների հրատապությունն ակնհայտ է, և այդ իսկ պատճառով կարծում ենք հարկ է հնչեցնել բարեփոխումների առաջարկվող նախագիծի և դրանց իրականացման մեխանիզմների թեզիսները: Կարծում ենք, դրա անհրաժեշտությունն արդեն հասունացել է շատերի մտքում, և այս թեզիսները կարող են դառնալ ներկա իրավիճակի բարեփոխման համընդհանուր գաղափար:

Մի քանի խոսք կուսակցությունների մասին
Նախքան թեզիսների տեսքով հայկական նոր պետականության ստեղծմանն ուղղված բարեփոխումների ծրագիրը ներկայացնելը , ուզում եմ կիսել մտքերս շարժիչ գործոն հանդիսացող քաղաքական խմբակցությունների, կուսակցությունների վերաբերյալ, քանի որ դրանք են ձևավորում հասարակության քաղաքական դաշտը, տիրապետում են իշխանության հասնելու լծակներին ՝ գաղափարապես պայմանավորելով պետականության համակարգը:
Գաղափարախոսական, լուսավորչական, ինչպես նաև քաղաքական միությունները ի հայտ եկան սկսած 17-րդ դարից՝ Անգլիայում, Հյուսիսային Ամերիկայում, Ֆրանսիայում և այլուր:Այդ միությունների գաղափարները արագ տարածվեցին ու խարխլեցին ֆեոդալական հասարակարգի հիմքերը՝ եռանդուն ու արագ կառուցելով արդյունաբերական աշխարհի սյուներն ու կամուրջները : Կուսակցությունները դարձան հասարակական զարգացման անքակտելի մասը և նոր պետականությանն ձևավորման հիմնական մեխանիզմը: Ամենատարբեր կուսակցական կառույցների չորսդարյա գործունեության ընթացքում փորձվեցին ու վերափորձարկվեցին պետության ու հասարակության առավելագույն առաջընթացի զանազան ձևեր ու մտահղացումներ: Ըստ էության գաղափարախոսությունների և քաղաքական համակարգերի մեծ մրցակցությունը, ձեռք բերելով լայնորեն կիրառված վերափոխումների ահռելի փորձ, բերեց մի պարզ ու էական ճշմարտության, որով միասնականացվեցին բոլոր գաղափարախոսական հայեցակետերը: Դա հասարակության անվտանգությունն է և բարգավաճումը:

Ցպահանջ մնաց միայն վարչական մեխանիզմների հարցը, որով իրականացվում է պետականության արդեն անխախտ դարձած քաղաքական նկրտումների ճշմարտությունը:
Հասարակական կազմակերպություններն, ի տարբերություն կուսակցությունների, քաղաքական ծրագիր չունեն, նրանց գործունեությունն ուղղված է իշխանություն- հասարակություն փոխհարաբերությունների և հասարակության զարգացմանը: Հասարակական կազմակերպություններն ավելի ու ավելի արդյունավետ են ներգործում իշխանության , ինչպես նաև հասարակական հիմնախնդիրների վրա, հանդիսանալով պետության վիճակի բարոմետր, որով չափվում է այդ վիճակի անմիջական ազդեցությունը հասարակության և նրա յուրաքանչյուր միավորի՝ անհատի վրա:
Հասարակական կազմակերպություններից շատերը ինտեգրվել են բնապահպանական, մարդու իրավունքների, նոր սերնդի պաշտպանության, սպառազինության կրճատման, կլիմայի, ժողովրդական դիվանագիտության և մոլորակի շատ ու շատ ուրիշ հիմնահարցերով զբաղվող համամայրցամաքային հասարակական կառույցներում: Հասարակական միությունները առավել ակտիվ են ներգրավվում հասարակական նշանակություն ունեցող պրոբլեմների լուծման մեջ, եսասեր չեն, իրենց շուրջն են հավաքում հասարակության զգալի սոցիալական շերտեր, ներկայացնում նրանց շահերը և վերահսկում իշխանությունների գործունեությունը: Նրանք ավելի զգայուն են իշխանության ճյուղերի հավասարակշռության տատանումների հանդեպ, կարիերայի աճ չեն հետապնդում, հակակոռուպցիոոն են և ավելի սուր են զգում,որ իրենց ապահովությունն ու անվտանգությունը կախված է իշխանությունների հմուտ կառավարումից ու տնտեսական ազատությունից: Նրանք լավ գիտեն առողջապահության ու կրթության արժեքը, չեն օգտվում կուսակցական արտոնություններից և իրենց միջակությունը չեն կոծկում կուսակցական վահաններով:
Կուցակցությունները, որպես հասարակական գործունեության ձևեր, սպառել են իրենց և այլևս պիտանի չեն, առավել ևս՝ հայերի համար ու հայկական պետականության մեջ: Հասարակական այն կառույցը, որի կարիքը հասարակությունը չունի, գոյատևում է երեսպաշտությամբ,

խաբեությամբ ու գողությամբ: Ակնհայտ է, որ քաղաքական գործունեության ոլորտը ենթադրում է զուտ արհեստավարժ մասնագետների առկայություն: Քաղաքական գործունեության մեջ առաջին պլանում են մարդու անհատականությունը, նրա տեսակետները հասարակական նշանակության հիմնահարցերի ու հրատապ խնդիրների վերաբերյալ, նրա համբավը, վարկանիշը և անձնական պատասխանատվությունը:Իշխանության յուրաքանչյուր թեկնածուին ընտրում է երկրի քաղաքացին, և ոչ թե ինչ-որ կողմնորոշվածությամբ տարվող կուսակցական ընտրարշավը, որն, ըստ էության, կատարում է կուսակցական էլիտայի հանձնարարականները և որի նպատակը մի սահմանափակ խմբի մարդկանց շահերը ներկայացնելն է:
Հայության համար միայն մի գաղափարախոսություն պիտի լինի՝ ազգային արժեքների ու ավանդույթների պահպանումը, երկրի անվտանգության ապահովումը, բարգավաճման բոլոր անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Ասացեք ,խնդրեմ, ինչ՞ գաղափարական մրցակցություն կարող է լինել Հայաստանի կուսակցությունների միջև: Նրանցից ամեն մեկն ունի իր գործունեության պատմությունը, իր տեղը՝ հայկական պետականության կայացման մեջ, իր արժանիքներն ու թերությունները, իր պարտություններն ու հաշվեսխալները, բայց առողջ դատողությունն ու իրատեսությունն այսօր պահանջում են, որ նրանք անցնեն անցյալի գիրկը: Հարկավոր է ազատ ու անկախ գործել: Կուսակցությունները, փոխակերպվելով հասարակական կազմակերպությունների, կարող են ակտիվ մասնակցություն ունենալ հասարակական կյանքին, ներգրավվել քաղաքացիական նախաձեռնություն իրականացնող կառույցների մեջ: Հայությունը քննադատաբար կվերաբերվի կուսակցությունների ղեկավարության կողմից պատվախնդրության ցանկացած դրսևորման և բարեփոխումների դեմ պայքարի ցանկացած փորձի:

Հայկական պետականության զարգացման թեզիսներ
Հայկական նոր պետհամակարգի ձևավորման հիմնական կոնցեպտուալ սկզբունքները

_հայկական պետականությունը դիտել որպես միասնական հասարակական
քաղաքական ու տնտեսական համակարգ՝ ողջ աշխարհասփյուռ հայության համար;

<<…հայություն — հին արմատներ, պետականության,մշակույթի լեզվի ու դավանանքի եզակի պատմություն ունեցող ազգ, որը պահպանել է իր ինքնությունն ու ազգային արժանապատվությունը՝ կրելով աներևակայելի հալածանքներ ու աղետներ, այդ թվում՝ լիակատար բնաջնջման՝ ցեղասպանության փորձեր, որոնց հետևանքով ստիպված է եղել գաղթել ու ցրվել աշխարհով մեկ, պահպանելով իր պատմական հայրենիք Հայաստանի ընդամենը 1/12 մասը >>

_ հայկական վերածնված պետականությունը ամբողջ հայ ժողովրդի մարմնի մասնիկն է, և հենց այդ պատճառով էլ ամեն հայազգի մարդ, մոլորակի որ անկյունում էլ բնակվելիս լինի, իր պատմական հայրենիքի քաղաքացին է և օգտվում է զարգացման ու պաշտպանության բոլոր քաղաքացիական արտոնություններից;

_ հայոց պետականության ճակատագիրը յուրաքանչյուր հայի բախտաբաժինն է, նրա սեփական ճակատագրի անբաաժանելի մասը;

_ համայն հայության ներուժը և հնարավորությունները թույլ կտան առավել արդյունավետ զարգացնել հայկական պետությունը, ապահովելով կայուն առաջընթաց և բարգավաճում;

_ աշխարհում իր տեղի ու դերի հստակ սահմանումը մարդասիրական ակտիվ դիրքորոշում է՝ քաղաքակրթության առաջընթացի և ինտեգրացիոն համակարգերի փոխներգործության գործընթացների մեջ ;

_ աշխարհի հայկական սփյուռքի բոլոր համայնքների միաձույլ համակարգային կառուցվածքի ստեղծում՝ միասնական պետության և կրկնակի քաղաքացիության հիմունքով;

_ այժմյան հայկական պետության անկլավային իրավիճակի փոփոխում, տրանսպորտային և այլ կապերի զարգացում, հաղորդակցության ձևերի բազմակողմանի ընդլայնում;

_ պաշտպանության տարողունակ, բարձր տեխնոլոգիաներով հագեցած, շարժուն և ճկուն ռազմական համակարգի ստեղծում;

_ համահայկական ընտրական համակարգի ստեղծում :

Հայաստանում սոցիալ- քաղաքական վերափոխումների իրականացման էտապները

  • Համահայկական Հասարակական Խորհրդի ստեղծում՝ Հայաստանի համայնքների ու աշխարհի սփյուռքի հետ տարվող կազմակերպական աշխատանքների ժամանակաշրջանում;
  • Հայաստանի համայնքների և սփյուռքի հետ խորհրդակցական ու կազմակերպական աշխատանքների անցկացում;
  • ներկա իշխանությունների և նորաստեղծ Համահայկական Հասարակական Խորհրդի միջև համաձայնության ձեռքբերում ՝ անցումային շրջանի կազմակերպական աշխատանքների ծրագրի և իշխանության ժամանակավոր կառույցների ձևավորման վերաբերյալ;
  • ուժային կառույցների ղեկավարների պարտադիր հրաժարական;
  • անցումային շրջանի տևողությունը սահմանել ոչ ավել, քան երկու տարի;
  • անցումայինշրջանի բոլոր փոփոխություններն ու գործողությունները իրականացվում են երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնատարի հրամանագրրով:

Պետական կառավարման սահմանադրական համակարգ

Պետության հիմնական կառույցների ղեկավարների ընտրություններն անց են կացվում աշխարհի ամբողջ հայության՝ համազգային ընտրությամբ: Նախագահն ընտրվում է փոխնախագահի հետ միասին:
Անցկացվում են նաև ընտրություններ ՝
Համազգային Ժողովի -/199 գործող մանդատ /, Սահմանադրական Կոլեգիայի — /25 անդամ /, որակավորված դատական հանձնախումբի /17 անդամ/, մարդու իրավունքների պաշտպանի,Սահմանադրական դատարանի /11հոգի/ Գերագույն դատարան /57 հոգի/:

Տեղական կառույցվածքը

Իշխանության տեղական կառուցվածքի ընտրություններն անցկացվում են ուղղակի քվեարկությամբ: Բոլոր կառուցվածքների, բացառությամբ Օրենսդիր Ժողովների, ընտրություններն անցկացվում են 5 տարին մեկ, իսկ Օրենսդիր Ժողովի ընտրությունները՝ 4 տարին մեկ:
Տեղական ընտրական հանձնաժողովները իրականացնում են նահանգապետերի,քաղաքապետերի,տեղական և շրջանային դատարանների, բոլոր կարգի տեղական օրենսդիր խորհուրդների, մարդու իրավունքների պաշտպանի և տեղական կառավարման մարմինների ընտրություններ:

Աշխարհի սփյուռքի հայկական համայնքների միասնական համակարգ

Հայկական սփյուռքը, որ սփռված է տասնյակ երկրներում, ապրում է տարանջատված և համայնքային կազմակերպությունների միջոցով իրականացնում է ազգային ինքնության պահպանմանն ուղղված անտիսիմիլյացիոն գործունեություն:

Համայնքները կառուցվածքով բավական տարբերվում են միմյանցից: Մի տեղ գերիշխում են կուսակցական կազմակերպությունները , մի ուրիշ տեղ՝ եկեղեցական համայնքը կամ հասարակական կազմակերպությունները, ընդհանուր շահեր ունեցող խմբերը, ակումբները և այլն: Շատ տեղերում համայնքների լիդերների ամբիցիաները հաճախ պառակտում են համայնքը և նրա գործունեությունը: Երբեմն առողջ դատողությունը նահանջում է անառողջ մրցակցության ճնշուման տակ:
Հայական սփյուռքի բոլոր համայնքների կառուցվածքային միասնական համակարգի ստեղծման անհրաժեշտությունը հասունացել է վաղուց: Միանգամայն հնարավոր է համոզել հայ համայնքներին՝ միավորվել մեկ միասնական կազմակերպության մեջ և իրականացնել համակարգված գործունեություն: Հարկավոր է համայնքային հայտնի դեմքերի, ղեկավարների և արհեստավարժ մարդկանց հանդիպումներ կազմակերպել, ամրացնել կապերն ու ընդլայնել շփումները:

Սփյուռքի համայնքային կազմակերպությունների կառուցվածքի օրինակ
Պետք է լինի նպատակային գործողությունները բաշխող մի մարմին, որը կմիավորի և կուղղորդի բոլոր գործող համայնքային կազմակերպությունների գործունեությունը՝ կապված հասարակական հարցերի հետ,կիրականացնի հայկական պետության և աշխարհի սփյուռքի կապը:
Այդպիսի մարմին կարող է լինել Կորդինացիոն Խորհուրդը (ԿԽ ): ԿԽ-ը ձևավորվում է բոլոր կազմակերպությունների (կուսակցություններ, եկեղեցական համայնքներ, այլ հասարակական կառույցներ ) ներկայացուցիչներից: ԿԽ-ը քննարկում և սահմանում է համայնքների գործունեության համահայկական խնդիրները: Դեսպանատների և հյուպատոսարանների հետ համատեղ ԿԽ-ը ստեղծում է տարածքային ընտրական հանձնախմբեր: ԿԽ-ն իր կազմից ռոտացիայի սկզբունքով ընտրում է նախագահ՝ վեցամսյա ժամկետով: Կխ-ը ունենում է մի կառույց, որը նահագահների հերթափոխությունների ժամանակ փոփոխության չի

ենթարկվում: Պաշտպանվում ենբոլոր համայնքային կազմակերպությունների շահերը: Եթե համայնքը մեծ է և ցրված է երկրի տարբեր շրջաններով, ապա տեղական համայնքային ԿԽ- ների ղեկավարներից կազմավորվում է Կենտրոնական Կորդինացիոն Բյուրո (ԿԿԲ ): ԿԿԲ-ն ընտրում է իր նախագահին՝ մեկ տարի ժամկետով: ԿԿԲ-ներ կարող են ունենալ այնպիսի խոշոր հայկական համայնքներ, ինչպիսիք են Ռուսաստանի,ԱՄՆ-ի,Ֆրանսիայի,Արգենտինայի Ավստրալիայի, Սինգապուրի և այլ համայնքները:

Ընտրական իրավունքը և Հայաստանի ընտրական համակարգը
Օրենքը միատեսակ է գործում ինչպես Հայաստանում բնակվող քաղաքացիների, այնպես էլ սփյուռքում ապրող հայի համար: Բոլոր համահայկական ընտրությունները անց են կացվում անուղղակի քվեարկությամբ, իսկ տարածքայինը՝ ուղղակի քվեարկությամբ: Սփյուռքի հաայնքների կառուցվածքային համակարգումը հնարավորություն կնձեռի ստեղծել մեխանիզմներ՝ Հայաստանի ընտրական գործընթացներում առավելագույնս ներգրավել աշխարհով մեկ ցրված մեր հայրենակիցներին:
Առաջարկվում է քվեատուների թիվը չգերազանցել 1120-ից, որոնցից 560 կընտրվեն Հայաստանի ընտրատեղամասերում, իսկ մյուս 560 –ը՝ սփյուռքում:Կենտրոնական ընտրական հանաձնաժողովը սահմանում է 80 ընտրական տեղամասեր, որոնցից 40-ը , ինչպես նախկինում, կլինեն Հայաստանում, իսկ 40-ը համայնքային՝ սփյուռքում: Յուրաքանչյուր տեղամաս ընտրում է միջին հաշվով 14 քվեատու: Տեղամասերում պատգամավորական տեղերի թիվը կկազմի երկուսից երեք մանդատ՝ ելնելով տվյալ ընտրատարածքների ընտրողների ցուցակային կազմի համաչափության սկզբունքից:
Համահայկական Խորհրդի կանոնակարգի համաձայն, նստաշրջանները գումարվում են տարվա մեջ 4 անգամ: Նստաշրջաններն անցկացնում են լիակազմ նիստեր, հանդիպումներ, ընտրողների հետ, աշխատանքներ են
տանում հանձնաժողովներում: Ամեն նստաշրջանի համար նախատեսվում է 18 աշխատանքային օր: Հանձնաժողովների աշխատանքներըը չեն ընդհատվում և նստաշրջաններից հետո հեռակառավարման կարգով իրականացվում են բոլոր նրանց համար, ովքեր բնակվում են Հայաստանի սահմաններից դուրս:

ՀԽ-ի պատգամավորության թեկնածուների առաջադրման կանոնները
Ինքնաառաջադրման իրավունք ունի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի: Արտասահմանում ապրող և բնակության վայր հանդիսացող երկրի քաղաքացիություն ունեցող բոլոր հայերը ինքնաբերաբար դառնում են Հայաստանի քաղաքացիներ: Նրանց տրվում է իրավունք՝ երեք տարվա ընթացքում գործող ընթացակարգի հանաձայն, դիմել ու ստանալ Հայաստանի քաղաքացիություն և անձնագիր: Նախագահի և փոխնախագահի, ինչպես նաև ՀԽ-ի պատգամավորների համահայկական ընտրություններում, թեկնածու առաջադրել կարող են ինչպես ինքնաառաջադրվածները, այնպես էլ 5 – 15 հոգանոց խմբեր, որոնցից 5-ը ձեևակերպվում են որպես թեկնածուի վստահված անձինք: Թեկնածուին սատարող խումբը պետք է հավաքի քաղաքացիների ստորագրություններ ՝ Հայաստանի ընտրական համակարգի և ընտրական իրավունքի օրենքով հաստատված անհրաժեշտ քանակությամբ: Ընտրություններից ոչ պակաս, քան 100 օր առաջ ստորագրահավաքի ցուցակները պետք է ներկայացվեն ընտրատեղամասեր: Թեկնածուները ընտրական հանձնաժողովների կողմից հաստատաված գրաֆիկով հանդիպումներ են ունենում իրենց քվեատուների և ընտրողների հետ: Ընտրական հանձնաժողովների կողմից կազմվում է նաև քննարկումների, մտքերի փոխանակության ու փրայմերիզների անցկացման գրաֆիկը:
Փրայմերիզ կազմակերպում են ընտրական հանձնաժողովները, որոնք կազմավորում են 31 հոգանոց վարկանիշային խմբեր՝ կազմված իրենց տեղամասում բնակվող լրագրողներից, բժիշներից, ուսուցիչներից, հոգեբաններից, գիտության և արվեստի գործիչներից:

Փրայմերիզի արդյունքները հրապարակվում են որպես վարկանշային ցուցակներ: Թեկնածու առաջադրելը բավական պատասխանատու գործ է, և դրա մանրամասները հետագա մշակումների կարիք ունեն, ինչպես ընտրական համակարգերի ընթացակարգերի հետ կապված շատ ու շատ ուրիշ հարցեր:
Քվեատուների առաջադրումը իրականացվում է Հայաստանի և սփյուռքի համայնքային հասարակական կազմակերպությունների կողմից, համայնքի առավել հայտնի ու գործունյա անձանցից: Քվեատուների թիվը ամեն ընտրական տեղամասում կազմում է 14 անձ: Տեղական ընտրական հանձնաժողովի կողմից նրանք հաստատվում են ՝հիմնվելով այն կազմակերպությունների գործունեության մասին վարկանիշային վերջին հարցումների վրա, որոնք հաստատման են ներկայացրել այդ անձանց:Երկու տարին մեկ անգամ տեղական ընտրական հանձնաժողովների կողմից ընտրողների շրջանում անց են կացվում հարցումներ՝տեղամասում գործող կազմակերպությունների գործունեության վերաբերյալ և հրապարակում հարցումների վարկանիշային արդյունքները: Քվեատուների թեկնածուների առաջադրման ընթացակարգը կատարելուց հետո, ընտրական հանձնաժողովը կազմակերպում է քվեատուների ուղղակի ընտրություններ: Ինչպես համահայկական կառույցներ առաջադրվող թեկնածուները, այնպես էլ քվեատուների,պետք է համապատասխանեն օրենսդրությամբ սահմանված պահանջներին (տարիքային ցենզ, դատվածություն, առողջական վիճակ և այլն ):

Հայաստանի տնտեսական զարգացման մասին
Միավորված ռեսուրսների պարագայում առաջանում են Հայաստանի տնտեսության գերակա ուղղությունները նախանշելու իրական հնարավորություններ:
Պետք է ասել, որ այդ ուղղությունները նշվել են նաև նախկինում տարբեր փորձագետների ու գիտնականներից կազմված խմբերի կողմից , բայց դրանք չեն դիտարկվել որպես երկրի տնտեսական միասնական զարգացման

միասնական պետական նախագիծ և , մանավանդ, մասշտաբային մշակման չեն ենթարկվել դրա իրագործման մեխանիզմները: Այնուհանդերձ, որոշ էնտուզիաստների կողմից մասնակիորեն իրականացվել են մի քանի նախագծեր՝ անձնական ներդրումներով: Մասնավոր կապիտալի բնագավառում կատարված ներդրումներն արվում էին իշխանությունների հանդեպ անվստահության, օրենսդրական պաշտպանվածության մեխանիզմների բացակայության և պետական համակարգի բարձր կոռումպացվածության պայմաններում: Հայաստանի տնտեսության զարգացման ճանապարհին, հաղթահարելով բոլոր բացասական երևույթներն ու խոչնդոտները, վերջապես կառաջանան արագ ու էֆեկտիվ արդյունքի հիմնավորված հույսեր:

Վարդան Մուշեղյան
ՌԲ ԳԱ ակադեմիկոս
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԻՈՒԹՅԱՆ նախագահ

Advertisements

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: