Мигранян вправляет мозги «глупым» армянам

В интервью, данном ереванскому порталу tert.am, главный советник начальника армян России Андранки Мигранян заявил, что обещанный Арцаху промежуточный статус в составе Азербайджана является «блестящей,  фантастической победой». А отвоеванные у апшеронцев районы надо, видите ли, возвращать. Любопытно, что материал дан только на армянском языке.

Ղարաբաղին տրվող միջանկյալ կարգավիճակը կլինի փայլուն, ֆանտաստիկ հաղթանակ. Անդրանիկ Միհրանյան

Ամառային օրերը փուլ եկան այսօրվա հայաստանյան լրատվամիջոցների ու քաղաքական գործիչների գլխին, երբ հանկարծ պարզեցին, որ ԼՂ հիմնախնդրի բանակցությունների ընթացքում քննարկվում է տարածքների վերադարձի հարցը։ Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը:

«Իսկ ինչի՞ մասին պետք է լինեին այդ բանակցությունները: Ես կարծում էի, որ Հայաստանում նույնիսկ երեխայի համար հասկանալի էր, որ տարածքները պետք է փոխանակվեն Ադրբեջանի կառավարության կողմից Ղարաբաղի անկախ կարգավիճակի ընդունման հետ, որի երաշխավորը պետք է լինի միջազգային համայնքը՝ միջազգային կազմակերպությունները, ԵԱՀԿ Մինսկի համանախագահները և այլն»,- ասաց Անդրանիկ Միհրանյանը՝ հավելելով. «Չեմ հասկանում, թե ի՞նչն է պատճառը, որ հիմա բոլորի մոտ զարմանք կա, որ այդ տարածքների մի մասը պետք է վերադարձվի»:

Ըստ նրա՝ ոչ մեկի մտքով չպետք է անցնի, որ հայկական կողմը կունենա և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ յոթ շրջանները, որոնց հետ կապված, ըստ քաղաքագետի, կան տարբեր ձևակերպումներ՝ «ազատագրված», «գրավված» տարածքներ: «Այդ տարածքները չեն կարող մնալ Ղարաբաղի կազմում. դա չի ընդունի ոչ միայն Ադրբեջանը, այլ՝ ոչ մեկ»,- նշեց Անդրանիկ Միհրանյանը:

Քաղաքագետը վստահ է, որ Հայաստանի և հայ ժողովրդի ցանկությունն է, որ Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունն ու ինքնուրույնությունը․ «Ես առաջիններից մեկը կլինեի, որ կասեր՝ եկեք թքենք բոլորի՝ Բաքվի, Մոսկվայի, Վաշինգտոնի, Փարիզի, ՄԱԿ-ի վրա, ու հողերը մեզ պահենք: Այդ դեպքում ես կարող էի նաև այլ հարց տալ, բայց ինչո՞ւ այդ տարածքները միայն. եկեք Բաքուն գրավենք, Գանձակը և մյուս տարածքները։ Իմիջիայլոց՝ կա ավելի հետաքրքիր տարածք՝ Արևմտյան Հայաստանը: Ինձ թվում է՝ դա էլ պետք է գրավվի: Բայց քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է»,- ասաց Անդրանիկ Միհրանյանը՝ հավելելով, որ պետք է քննարկում լինի, որպեսզի հասկացվեն այդպիսի կնճռոտ հարցերը և որպեսզի հասկանալի լինի, թե որն է այս իրավիճակում հաղթանակը:

Հարցին, թե, հատկապես իր կարծիքով, ի՞նչ փոխզիջումների մասին կարող է խոսք լինել, Անդրանիկ Միհրանյանը պատասխանեց. «Ոչ մի հայ ղեկավար՝ հատկապես Սերժ Սարգսյանը, ով առաջին օրվանից պայքարի մեջ է եղել Արցախի անկախության համար, հենց այնպես ոչ մի թիզ հող չի վերադարձնի, եթե չլինեն երաշխիքներ և՛ Լեռնային Ղարաբաղի անկախության, և՛ անվտանգության պահպանման մասով»:

Դիտարկմանը, թե հայ հասարակությունը՝ և՛ Հայաստանում, և՛ Արցախում, չի ցանկանում ոչ մի թիզ հող զիջել Ադրբեջանին՝ պատճառաբանելով, որ այդպես պատերազմի հավանականությունն ավելի կմեծանա, Անդրանիկ Միհրանյանը պատասխանեց․ «Իհարկե, կա այդ մտահոգությունը, դա կա և՛ հայ հասարակության շրջանում, և՛ Հայաստանի նախագահի, և՛ արտաքին գործերի նախարարի մոտ, ովքեր անմիջականորեն վարում են այդ բանակցությունները: Եթե խոսում ենք այն դիրքերից, որ պատերազմն անխուսափելի է, այդ դեպքում ընդհանրապես իմաստ չունի և՛ հիմա, և՛ հետո բանակցություն վարելու, պայմանագիր կնքելու»:

Քաղաքագետը նկատեց, որ Հայաստանում կա քաղաքական գործիչների մի հատված, որոնք ցանկանում են իրենց գործողություններով Հայաստանը մեկուսացնել, ինչի դեպքում նոր սանկցիաներ կկիրառվեն, իսկ դրանից հետո հնարավորություն չի լինի այն քանակությամբ զինամթերք գնել, որ այսօր հնարավոր է ձեռք բերել ու դրանով պահպանել Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Հայաստանը բլոկադայի ենթարկելով, ըստ Անդրանիկ Միհրանյանի, կկտրվենք միջազգային հանրությունից:

«Միջազգային հանրությունն այսօր Արցախը համարում է Ադրբեջանի անքակտելի մաս, միջազգային այն համայնքը, որը ճանաչել է Սովետական Ադրբեջանի սահմանները: Այս պարագայում նույնիսկ Ղարաբաղին տրվող «միջանկյալ կարգավիճակը» կլինի փայլուն, ֆանտաստիկ հաղթանակ, որը դուրս կբերի այդ տարածքն Ադրբեջանից՝ միջազգային իրավունքի կտրվածքով»,- նշեց Անդրանիկ Միհրանյանը:

Ըստ նրա՝ բանակցային գործընթացում հիմնախնդրի «փաթեթային լուծումը» ոչ ոք մի կողմ չի դրել, հիմա էլ դա է սեղանին դրված. «Կարծում եմ, որ եթե Ադրբեջանն այդպիսի մեծ ճնշում է գործադրում միջազգային հանրության վրա, որ նրանք էլ իրենց հերթին ճնշում գործադրեն Հայաստանի և Արցախի վրա, որ 5 շրջանները վերադարձվեն, ապա պետք է ունենա համապատասխան փոխհատուցում: Իսկ փոխհատուցումը գոնե ԼՂ-ի միջանկյալ կարգավիճակի ընդունումն է Ադրբեջանի կողմից: Դա կլինի առաջին դեպքը, երբ Ադրբեջանը կհամաձայնի, որ Արցախն Ադրբեջանի տարածքը չէ, այն ունի միջանկյալ կարգավիճակ, և այդ կարգավիճակը պետք է ճանաչվի բոլոր համանախագահների և միջազգային համայնքի կողմից»,- ասաց Միհրանյանն՝ ընդգծելով, որ վերջում պետք է որոշվի Արցախի վերջնական կարգավիճակը։

«Այնպես էլ չէ, որ տանք տարածքները՝ հետո մտածենք վերջնական կարգավիճակի մասին․ միջանկյալ կարգավիճակից վերջնական կարգավիճակի անցման բոլոր քայլերը պետք է պայմանագրում ամրագրված լինեն, մինչև մի կտոր հող հանձնելը: Պետք է հասկանալ, որ Արցախին միջանկյալ կարգավիճակ տալու դեպքում, եթե Ադրբեջանը պատերազմ հայտարարի, կնշանակի, որ խախտում է իր պայմանավորվածությունները, և միջազգային հանրությունը ստիպված կլինի պատժիչ գործողությունների դիմել Ադրբեջանին սաստելու համար»,- եզրափակեց իր խոսքն Անդրանիկ Միհրանյանը:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: