Обращение к Римскому Папе

Փարիզում նորաստեղծ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿԵԱԼՆԵՐԻՆ ԶՕՐԱԿՑՈՂ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ԿՈՄԻՏԷ» — ին նամակը ուղղարկուած Տիեզերական Եկեղեցու Քահանայապետ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ Պապին
Փարիզ, 23 Յունիս 2016 թ.
Տիեզերական Եկեղեցու Քահանայապետ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ
Palais apostolique
00120 Cité du Vatican
Յարգամեծար Սրբազան Քահանայապետ.

Ակնածութեամբ ենք դիմում Ձերդ Սրբազանութեան, արտայայտելու համար մեր գոհունակութիւնը եւ բարեմաղթանքները Հայաստան մեկնելու առիթով:

Աշխարհի մեջ առաջին անգամ քրիստոնեութիւնը 301թուականին որպես տէրունական կրօն ընդունած Հայաստան երկիր կատարելիք Ձեր այցը, որ Դուք գնահատել էք իբրեւ «քրիստոնէական ուխտագնացութիւն», հայ ժողովրդի բազմադարեան պատմության մէջ դառնալու է բացառիկ իրադարձութիւն:

Այսու, խոնարհաբար դիմում ենք Ձերդ Սրբազանութեան, Ձեր հոգեպարար ուշադրութեան արժանացնելու այն հանգամանքը, որ մտահոգում է մեզ եւ ալեկոծում մեր հոգին:

2016 թուականի Յունիս 20-ից ի վեր, երբ իշխանութիւնները ձերբակալեցին ու կալանեցին քաղաքական ընդդիմութեան գործիչներից մէկին՝ Ժիրայր Սեֆիլեանին, որ նաեւ «Հիմնադիր Խորհրդարանի» ու ընդդիմութեան ուժերն ընդգրկող «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժումի առաջնորդներից մէկն է եւ Ղարաբաղի մեջ հայկական Շուշի քաղաքը 1992 թուականին ազատագրող Յատուկ գումարտակի հրամանատարն էր։

Հայաստանի մեջ քաղաքական բանտարկեալների թիւը աւելացավ եւս մեկ խղճի կալանաւորով:

Ժիրայր Սեֆիլեանը բանտարկուեց, միանալով բոլոր նրանց որ արդէն մի քանի տարի ձերբակալուած են գոյութիւն ունեցող իշխանական ռեժիմի դէմ ընդվզելու
պատճառով:

Այս ձերբակալությունը առիթ դարձավ, որպեսզի այսօր, 2016 թվականի չորեքշաբթի հունիս 22-ին, Փարիզում ստեղծվի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿԵԱԼՆԵՐԻՆ ԶՕՐԱԿՑՈՂ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ԿՈՄԻՏԷ։

Արդ, նկատի ունենալով Ղարաբաղի սահմանային շրջաններին սպառնացող վտանգն ու Հայաստանի վաղուց անտի ծրագրուած հայաթափութիւնը, Հայաստանի մէջ քաղաքական բանտարկեալներին զօրակցող պաշտպանության կոմիտեն թախանձում է Ձերդ Սրբազանութեան, Հայաստան կատարելիք այցի ընթացքին երկրի գերագույն իշխանությունների հետ նախատեսուող հանդիպումների պարունակի մէջ, միջնորդել երկրի մեջ բոլոր քաղաքական բանտարկեալներին ազատ արձակելու
համար:

Սրբազան Քահանայապետ, մենք վստահ ենք, որ Ձերդ Սրբազանութիւնը անտարբեր չի մնայ այս մարդկանց ճակատագրի նկատմամբ, որ նաեւ Հայաստանի ճակատագիրնէ:

Քաջատեղեակ լինելով թէ որպիսի նախանձախնդրութեամբ էք վերաբերում Ազատութիւնն ու Սէրը հաստատուն պահելու Փրկչական աւանդին եւ մեր այս խառնակ ժամանակներին որպիսի ուշադրութիւն էք ցուցաբերում Մարդկային կեանքին ու նրա արժանապատիւ ապրելուն` վստահ ենք, որ մեր խնդրանքը կ’արժանանայ Ձերդ Սրբազանութեան նախանձախնդիր ուշադրութեան:

Ընդունեցէք մեր խորին յարգանքը, Սրբազան Քահանայապէտ, եւ մաղթանքները Հայաստան կատարելիք քրիստոնէական ուխտագնացութեան առիթով։

Ողջ լերուք ու առաջն Աստուած։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ԶՈՐԱԿՑՈՂ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ,

C/O Փարիզի «Հայկական Վերածնունդ» կազմակերպություն
12 Rue de Versailles 92140 Clamart
Հեռ. +33 7 81 25 45 98

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: