Ереванская команда нашего «филоса»

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն արդեն որոշել է, թե երբ է անելու իր ստեղծելիք կուսակցության համագումարը, ու ինչպես է այն անվանվելու: Ըստ մեր տեղեկությունների՝ կուսակցությունը կոչվելու է «Ազգային միասնություն», որի ծրագրի ստեղծման գործին այս օրերին ակտիվորեն լծվել են Անդրանիկ Թեւանյանը, Երվանդ Բոզոյանն ու ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ այս եռյակը մինչեւ փետրվարյան իրադարձությունները «պաշտում էր» ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, սակայն նրա «գահընկեցությունից» հետո որոշել է նոր «քաղաքական հայր» ընտրել` ի դեմս Արա Աբրահամյանի:

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Արա Աբրահամյանը նոյեմբերի 24-ին արդեն հանդիպում է ունեցել վերը նշված անձանց հետ, ովքեր պետք է նախ ծրագիր մշակեն կուսակցության համար, այնուհետեւ կազմակերպեն կուսակցության համագումարն ու հետագա գործունեությունը: Այսպիսով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քարոզչական թիմը «տեղավորվել» է Արա Աբրահամյանի նոր ձեւավորվող թիմում, որի կազմում են նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանն ու Վահե Հովհաննիսյանը: Վերջինս, ինչպես ԲՀԿ-ում էր համարվում ներքին «ասողներից» մեկը, այստեղ եւս լինելու է այդ կարգավիճակում: Մեր տեղեկությունների համաձայն՝ այժմ նշված անձինք շատ հաճախ են միմյանց հետ հանդիպումներ ունենում ու քննարկում իրենց հետագա անելիքները:

Նշվում է, որ Ա. Աբրահամյանը Գագիկ Ծառուկյանի նախկին թիմակիցներին խոստացել է մեծ գումարներ վճարել: Ու նաեւ դա է պատճառը, որ Գ. Ծառուկյանի «մարդիկ» ճամբարափոխ են եղել: Այնուամենայնիվ, նորաստեղծ թիմի կարկառուն անդամներին կարծես թե նույնքան առատ ֆինանսավորում չի սպասվում, ինչպես Ծառուկյանի մոտ: Մեր տեղեկություններով` Արա Աբրահամյանի ֆինանսական վիճակն այս պահին շատ վատ է, նա վերջին ժամանակահատվածում հանդիպումներ է ունեցել մոսկվաբնակ մի քանի մեծահարուստների հետ ու խնդրել է իրեն ֆինանսապես օգնել:

Աբրահամյանը հայտարարել է, որ Հայաստանում կուսակցություն ստեղծելուց ու գործունեություն սկսելուց հետո իր վիճակը բարելավվելու է ու ինքը շատ լավ գումար է աշխատելու: Ռուսաստանի հայերի միության նախագահը հավաստիացրել է, թե ՀՀ քաղաքական դաշտ մտնելուց հետո կկարողանա վերադարձնել իր բոլոր պարտքերը: Իսկ այս ժամանակահատվածում Արա Աբրահամյանի թիմը զբաղված է կուսակցության տարածքային կառույցների ստեղծման աշխատանքներով, որոնք պետք է արդեն 2016 թվականին պատրաստ լինեն: Այս պահին հիմնական խնդիրը Ա. Աբրահամյանի համար գումարն է, որի պատճառով էլ վերջինս իր աշխատանքների ընթացքը դանդաղեցրել է: Թեեւ իր թիմակիցներին վստահեցրել է, որ նրանք որեւէ ֆինանսական խնդիր չեն ոնենալու:

Ի դեպ, նշենք, որ Ա. Աբրահամյանի կուսակցության անունը նման է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն» կուսակցության անվանը, որի մասին ներկայումս քչերն են հիշում: Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ»-ը փորձում էր զրուցել Անդրանիկ Թեւանյանի, Երվանդ Բոզոյանի, Վահե Հովհաննիսյանի ու այն անձանց հետ, ովքեր պետք է ընդգրկվեն Ա. Աբրահամյանի նոր կուսակցության շարքերը, սակայն ապարդյուն, վերջիններս մեր հեռախոսազանգերին չէին պատասխանում: ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/452031/

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: