«Ամեն մարդ, ով իրեն քրիստոնյա է համարում, պետք է միանա շարժմանը և նույն պահանջներով ուղևորվի Էջմիածին»

Գարեգին Բ-ն և իր կրտսեր եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանները, մահացու վարակով հիվանդացրել են մեր մայր առաքելական սուրբ եկեղեցին՝ ստեղծելով, ինչպես որ իրենք են արտահայտվում, սեփական համակարգ: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Նիս քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու նախկին հոգևոր հովիվ Տեր-Սահակ քահանան:

«Սա միայն իմ կարծիքը չի: Ես կարող եմ բերել օրինակներ: Եղիա աբեղային, ով աստվածաբան է և մեր լավագույն երիտասարդ հոգևորականներից մեկը, վերջերս Գարեգին Բ-ն նրան կարգալույծ արեց: Եվ ինչպես իրեն, այնպես էլ շատ ուրիշ հոգևորականների, ում կարգալույծ է արել, ասել է հետևյալը. «Իմ համակարգում նման մարդիկ տեղ չունեն»: Նրանք բոլորը բարոյական մարդիկ են, ուզել են նպաստել եկեղեցու առողջացմանը և անգամ այս տհաճ մթնոլորտում ինչ-որ բան արել են, որ ժողովուրդը մխիթարվի ու չգնա դեպի աղանդավորական հոսանքները: Անգամ նրաց է կարգալույծ արել, որոնք իր ժամանակ են ձեռնադրվել՝ տեսնելով, որ իրեն չեն համապատասխանում, խուլիգան չեն»,- ասաց տեր Սահակը:

Նա նշեց, որ այսօր իրենք՝ բոլոր այն հոգևորականները, ովքեր սիրում են եկեղեցին և ապօրինաբար հեռացվել են եկեղեցուց, պայքարում են Ներսիսյան եղբայրների ստեղծած համակարգի դեմ: Քահանայի խոսքով՝ Ներսիսյան եղբայրների անձի նկատմամբ որևէ հարց չեն բարձրացնում, որովհետև իրենք դատավորներ չեն, որ դատեն, այլ ընդամենը բարձրաձայնում են այն բոլոր ապօրինությունների մասին, որոնք առկա են եկեղեցում:

«Որովհետև այս երկուսը և իրենց մտերիմներից մի քանիսը եկեղեցու եղանակն ամբողջովին փոխել են: Մենք պայքարում ենք ապօրինությունների դեմ: Իսկ այդ ստախոս Վահրամ քահանան, ով հայտնի է իր ստերով, փորձում է մեզ ներկայացնել որպես անջատողներ, և որ իբրև թե մենք աղանդավորների ջրաղացին ջուր ենք լցնում, երբ որ բացահայտում ենք եկեղեցու ապօրինությունները»,- ասաց տեր Սահակը:

Նա նշեց, որ իրենց պայքարի ալիքն սկսվեց 2007-2008-ին, երբ Հայաստանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ սկիզբ դրվեց Համաժողովրդական շարժման, որն սկսեց պայքարը՝ երկրում տիրող ապօրինությունների դեմ:

«Այն ավազակաորջը, որը եկեղեցին պատանդ է վերցրել ավազակապետ Գարեգին Բ-ի գլխավորությամբ, եկեղեցին բերել հասցրել է կործանման եզրին: Եվ ես չեմ չափազանցնում: Եկեղեցին իր դերակատարությունը փոխել է և ինչպես Տեր-Մարտիրոսն է ասում՝ եկեղեցին վերածվել է մի հիմնարկության, որի գլխավոր տնօրենը կաթողիկոսն է, իսկ մնացածը մենեջերներն են»,- նշեց տեր Սահակը:

Քահանան նաև հիշեցրեց, որ այսօրվա դրությամբ Գարեգին Բ-ն կարգալույծ է արել մոտ 200 հոգևորականների, որոնց մասին իրենք՝ հոգևորականները, բազմիցս բարձրաձայնել են և բազմիցս հրավիրել են Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանային, որպեսզի նա ներկայացնի պատճառները, թե ինչու են այդ հոգևորականները եկեղեցուց դուրս մնացել:

«Ես գիտեմ՝ ինչու, բայց թող պաշտոնապես ասեն, չեն ներկայացնում, որովհետև որևէ մեկը ասելիք չունի: Արդեն ժամանակն է եկել, որ բոլոր, այսպես ասած, անպատասխանատու և սխալ գործողությունների համար հաշիվ պահանջենք և պատասխանատվության հրավիրենք այս մարդկանց, ընդ որում՝ թե՛ պետության մեջ, թե՛ եկեղեցում, և իզուր չեմ զուգահեռներ տանում: Եթե ուսումնասիրենք պատմությունը, ապա 1999 թվականի հոկտեմբերի 27-ից սկսած մինչև այսօր, մարտի մեկն էլ ներառյալ, Գարեգին Բ-ն միշտ սատարել է իշխանությանը: Նա ոչ միայն շեղվել է իր առաքելությունից, այլեւ առաջնորդվել է գողական աշխարհի կանոններով և բացեիբաց ավազակապետությանը մատուցել ամենաստորաքարշ ծառայությունները՝ այս տարիների ընթացքում միշտ օրհնելով բոլոր անօրինականությունները, հանցագործությունները, ինչպես նաև կեղծված ընտրությունները՝ վավերացնելով երդմնակալության արարողությունը՝ գիտակցաբար պղծելով Վեհամոր ավետարանը: Այլ օրինակներ տամ՝ ինչո՞ւ պետք է Մայր Աթոռում միաբանական ժողովին սահամանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումներ տեղի ունենան, ի՞նչ գործ ունի Գարեգին Բ-ն՝ մասնակցի շքերթերին: Այս բոլորը հարված է եկեղեցուն: Սրանք պատմության մեջ գոյություն չունեցող փաստեր են, եկեղեցին իր առաքելությունից շեղվել է ամբողջովին»,- ընդգծեց տեր Սահակը:

Վերջինս նաև նշեց, որ երբևիցե չի եղել պատմության մեջ, որ եկեղեցին սատարի ինչ-որ մի առանձին քաղաքական ուժի, քանի որ եկեղեցին պետք է սատարի իր ժողովրդին, իր ամեն մի հայորդուն: Քահանան հիշեցնում է, որ բազմաթիվ հասարակական շարժումներ, որոնք պայքարում էին իրենց իրավունքների համար, եկեղեցին որևէ անգամ նրանց չպաշտպանեց: Նա նաև ասաց, որ Գարեգվին Բ-ն և իր կրտսեր եղբայրը սիրում են խոսել կարգ ու կանոնից՝ մոռանալով, որ ամենամեծ անկարգությունների հեղինակներն իրենք են, որը բազմիցս փաստվել են վերջին շրջանում աղմակահարույց հրապարակումներում:

Տեր Սահակը, խոսելով նաև Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումների՝ մասնավորապես ձևավորված Համաժողովրդական շարժման նոր ալիքի մասին, ինչի հիմքը, քահանայի խոսքով, դրեց Հայ ազգվային կոնգրեսը դեռևս 2007 թվականից, ասաց, որ երեք հզոր քաղաքական ուժեր այսօր գլխավորում են Համաժողովրդական շարժումը, որն իրենց կարծիքով վերջապես հասնելու է իր գերագույն նպատակին՝ երկրում հաստատել օրինականություն և վերականգնել սահմանադրական կարգը: Նրա կարծիքով՝ այն ամբողջական չի լինի, եթե եկեղեցին չփրկեն այդ «սատանաներից»:

«Ես աղոթում եմ, որ Աստված ուժ և կարողություն տա այս երեք հզոր քաղաքական ուժերին՝ Հայ ազգային կոնգրեսին, «Բարգավաճ Հաայստան»-ին և «Ժառանգության»-ը, որ իրենք կարողանան կազմակերպել ժողովրդի հետ միասին ազատագրել Հայաստանը, ազատագրել այս մեծ փորձանքից, որ կա, նույնը պետք է զուգահեռ անել եկեղեցում: Ինչո՞ւ, որովհետև եթե մենք ունենանք մաքուր ու հզոր եկեղեցի, նա նեցուկ կլինի պետությանը և երաշխիք կլինի, որ նույն ձևի մաֆիոզ կառավարություն ու իշխանություն չի գա: Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում. իշխող կուսակցությունը կամ կեղծ ընդդիմադիր ուժերը, որոնք իրենց դիմակը մեկ ժամվա մեջ փոխեցին և սկսեցին դեմ խոսել իրական ընդդիմության մասին»,- ասաց քահանան:

Նա հաջողություն մաղթեց Համաժողովրդական շարժմանը, և նշեց, որ իր կարծքիով՝ ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում ապրող հայությունը նույնպես իշխանափոխության երազանով են ապրում և սպասում են, որովհետև Հայաստանը դատարկվել է և շարունակվում է դատարկվել, իսկ պատճառը միայն այս իշխանություններն են:

«Դրան նպաստում է այն, որ երկրում չկա խոսքի ազատություն, մարդկանց իրավունքներն անընդհատ խախտվում են և ինչպես հանրահավաքներից մեկի ժամանկ իր ելությում ասաց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, արդարադատություն Հայաստանում ընդհանրապես գոյություն չունի, իսկ ոչ լեգիտիմ իշխանություններն էլ երկիրը վերածել են ավազակապետության: Սա նշանակում է, որ ով ներկայացնում է պետական կառույց, լեգիտիմ չեն, այդ թվում՝ եկեղեցին: Իսկ Գարեգին Բ-ն էլ զավթել է Գրիգոր Լուսավորչի գահը, և իր եղբոր հետ միասին պատանդ են վերցրել եկեղեցին, որտեղ կատարվում են ամեն տեսակի այլանդակություններ: Դրանից տուժում է հայ ժողովուրդը, հավատացյալները, Սփյուռքը, ինչպես մեկ անգամ ասել եմ՝ Սփյուռքը քանդում է Գարեգին Բ-ն, իշխանությունները քանդում են Հայաստանը»,- նշեց տեր Սահակը:

Խոսելով նաև Համաժողովրդական շարժման մեջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դերակատարման մասին՝ տեր Սահակն ասաց, որ ինքն անձամբ ճանաչում է Գագիկ Ծառուկյանին, քանի որ ժամանակին ծառայել է Առինջում՝ որպես հոգևոր հովիվ:

«Նա բարեգործ է, նա ունի բավականին դրական կողմեր, եկեղեցիներ է կառուցել և միշտ եղել է ժողովրդի կողքին: Եթե նա հանձն է առել, որ պետք է օժանդակի շարժմանը և հզոր կուսակցությունը սատարելու է այս ընթացքին՝ վստահ եմ, որ մեր ժողովուրդը կունենա հաջողություն: Մեր ժողովուրդը մեղք է, այն ցրվել է արդեն երկրորդ անգամ, առաջին անգամ 1915 թվականին ցեղասպանության պատճառով է սփռվել աշխարհով մեկ, իսկ հիմա պատճառը ներկա իշխանություներն են և եկեղեցու ամբարոյական վերնախավը: Իմ մաղթանքն այս շարժման համար այն է, որ բոլոր քաղաքական ուժերը և հասարակական ու բարեգործական կազմակերպությունները հարեն, զորակցեն այս շարժմանը, ոչ թե խոչընդոտեն: Այսօր ամեն մարդ, ով իրեն քրիստոնյա է համարում, նա պետք է միանա այս շարժմանը և պետք է ուղևորվի Էջմիածին այս նույն պահանջներով: Եվ մաղթում եմ, որ գնան պահանջեն այս հանցագործ ավազակաորջի հրաժարականը»,- հավելեց տեր Սահակը:

Այնուհետև նա նշեց, որ հենց երկրում ժողովրդկան դժգոհության ալիք է բարձրանում, Գարեգին Բ-ն միշտ թողնում գնում է ԱՄՆ, և դա պատահական չէ: Քահանայի խոսքով՝ եկեղեցին հիվանդ է և պետք է բուժել, իսկ բուժման միակ ճանապարհը Գարեգի Բ-ի հրաժարականի պահանջն է:

«Կա՛մ նա կունենա այդքան նամուս, մի քիչ մարդկային դիմագիծ և կամավոր կհեռանա, կա՛մ նոր ձևավորված իշխանությունը ժողովրդի կամքով ու պահանջով պետք է նրան պարտադրի հեռանալ:

Սա միայն իմ կամ մի խումբ հոգևորականների պահանջը չէ, սա ժողովորդի մեծամասնության պահանջն է: Իսկ հեռանալուց հետո էլ կուզեն՝ թող վանք գնան ինչ-որ սարերի մեջ և այնտեղ ճգնեն, ապաշխարեն, բայց պետք է թողնեն այդ աթոռները: Դրանք պետք է ազատ թողնեն և գան իրապես նվիրյալ մարդիկ»,- ասաց տեր Սահակը:

Իր խոսքի ավարտին նա ասաց, որ չպետք է թույլ տալ, որ ոչ օրինակարգ կաթողիկոսը սրբացնի ցեղասպանության նահատակների 100-ամյակը, քանի որ չի կարող անիրավ մի կաթողիկոս մասնակցել նման պատասխանատու գործի:
Zham.am

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: