Երբ դառնում են օտար կայսրության խոսնակ, ապա դադարում են հայ լինել եվ սկսում են մտածել օտարի անկյունից՝ օտարի համար

Երեկ դիտեցի ռուսաստանյան քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի հարցազրույցը: Այս մարդն ինքն իրեն խելացի համարելով փորձեց բարձրաձայնել հայոց համար իբր «մի դառն ճշմարտություն»: Ահա նրա ճշմարտությունը, — «Ես կասեմ մի դառը ճշմարտություն, որի հետ ավելի լավ է ապրել, քան գտնվել երազանքների դաշտում: Հայաստանի աշխարհաքաղաքական կշիռը մեծ չէ: ՀՀ-ն փոքր երկիր է, որն ունի իր կոնկրետ ներուժը, ՀՀ-ի հետ գործ ունեցողները հասկանում են, թե ինչ ռեսուրսների հետ գործ ունեն՝ մարդկային, հանքային, նյութական և այլն: Հայաստանում գործող անձանց սթափությունն է պակասում, սեփական հնարավորությունների ճիշտ գնահատումը»:
Նախ, կցանակայի ուղղել մեծն քաղաքագետին, ընդգծելով, որ մեր ժամանակներում երկրի հզորությունը միայն չի որոշվում իր կողմից ընդգծած վերոնշյալ չափորոշիչներով:

Միայն Իսրայելի օրինակը բավական է հասկանալ, որ երկրի աշխարհաքաղաքական ազդեցությունը կարող է նաև մեծ լինել այդ ժողովրդի ՍՓՅՈՒՌՔԻ և ԾՐԱԳՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾՈՒԹՅԱՆ շնորհիվ: Հայության համար պոտենցիալ, որը սակայն չի օգտագործվում ծրագրային կազմակերպված գործընթացի բացակայության պատճառով: Անդրանիկ Միհրանյանին նաև կուզենայի հիշեցնել, որ Հոլանդիայի, Սինգապուրի կամ Լիխտեյնշտենի տարածքներն ու ռեսուրսները նույնպես նշանակալի չեն, սակայն նրանց «ակցիաները» աշխարհաքաղաքական ազդեցության ոլորտում բավականին են: Գալով Հայաստանի Հանրապետության տարածքի աշխարհաքաղաքական հարցերով կարևորության արժևորմանը, հարկ եմ համարում նշել, որ այսօրվա Ռուսական կայսրության համար Հայաստանի կարևորությունը մեծ է, և այն իր ազդեցության ոլորտից կորցնել՝ Ռուսաստանի համար ենթադրում է՝ ի վերջո կորցնել Անդրկովկասն ամբողջովին, որը կատաստրոֆիկ կլինի Ռուսական կասրապետության ստատուսի և նրա նման դերկատարության համար: Եվ պատահական չէ, որ Ռուսաստանը Արցախի հիմնահարցի առկախ վիճակով, արդեն քսաներկու տարի է, Անդրկովկասում իր ազդեցության ոլորտում է պահում երկու հանրապետություն: Ավելացնեմ նաև, որ Անդրանիկ Միհրանյանը, որպես Ռուսատանի Ֆեդերացիայի քաղաքագետ, անհարիր կոպիտ սխալ թույլ տվեց՝ չկարողանակով վերահսկել իր ենթագիտակցությունից սպրդած արտահայտությունը: Երբ նրան հարց տրվեց, թե արդյո՞ք Ադրբեջանը չի փորձի անդամակցել ԵՏՄ-ին ու դրանով Արցախի հիմնահարցը կամ Հայաստանի նկատմամբ ՌԴ հարաբերությունները կարող են փոխվել, Միհրանյանը պատասխանեց, որ Ադրբեջանի իշխանություններն ունեն իրենց քաղաքական հստակ վեկտորը և չեն ուզենա «կապել սեփական ձեռքերը» ԵՏՄ-ին միանալով: Ուրեմն ստացվում է, որ ըստ Միհրանյանի, Հայաստանի Հանրապետության «ձեռքերը կապվում են» ԵՏՄ-ին անդամակցելով, թեկուզ րոպեներ առաջ ռուսական քաղաքագետը գովերգում էր ՀՀ-ի իշխանությունների ԵՏՄ-ին միանալու որոշումը:
Զավեշտալին այն է, որ կոպիտ ակցենտով ռուսախոս հայազգի քաղաքագետը, ԵՐԲ ԴԱՌՆՈՒՄ Է ՕՏԱՐ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԽՈՍՆԱԿ, ԱՊԱ ՆԱ ԴԱԴԱՐՈՒՄ Է ՀԱՅ ԼԻՆԵԼ ԵՎ ՍԿՍՈՒՄ Է ՄՏԱԾԵԼ ՕՏԱՐԻ ԱՆԿՅՈՒՆԻՑ՝ ՕՏԱՐԻ ՀԱՄԱՐ: Նրա նմաններին չի մտահոգում հայկական գործոնի՝ աշխարհաքաղաքական «արժեթղթերի» ծրագրեր ստեղծելն ու կյանքի կոչելը: Նրա համար միևնույն է, որ սեփական ժողովրդին սննանկության եզրին հասցրած ու ժողովրդին մասսայական արտագաղթին նպաստող ՀՀ իշխանությունները Ռուսաստանյան իշխանությունների համար ձեռնտու, թալանով զբաղված տգետների խումբ է: Միհրանյանների նմանները չեն հասկանում, որ այն անհատական տաղանդն ու շնորհը, որ իրենք ունեն, իրենց գենետիկական պատկանելիության պատճառով է, որը պետք է փոխհատուցել: Ազնավորի ու Միհրանյանների նման տաղանդաշատ, բայց գավառացու հոգեբանությամբ անձիք չեն հասկանում, որ բնությունն ունի իր օրենքները՝ հարյուր տոկոսանոց հայ և միաժամանակ հարյուր տոկոսանոց ռուս կամ ֆրանսիացի՝ միաժամանակ լինել հնարավոր չէ: Չեն հասկանում, որ ԱՄՆ համալսարաններում դասախոսություններով հանդես գալն ու ինքնակարևորման պատրանքային քաղցը հագեցնելը՝ դեռ ստեղծել ու արարել չէ, սեփական ժողովրդի ինքնության մարումը տեսնելով՝ օտար կայսրապետության համար ծառայելը՝ տիպիկ գավառացու և ճշմարիտ անհատականությունից զուրկ մարդու հոգևիճակ է, անկախ նրանից, թե նա ինչ պատրանքային բարձրունքների է հասել այս կամ այն կայսրապետության մեջ: Ինձ համար գլխավոր խնդիրը՝ Եվրոմիությո՞ւն, թե Եվրազիական միություն ՀՀ-ի անդամակցելու հարցը չէ /անձամբ ես դեմ եմ ՀՀ-ի այդ երկու կառույցներում ընդգրկվելուն/: Ո՛չ. ողբերգականն այն է, որ իր ազգին ծառայելու և ծրագրային մոտեցումներով սեփական հայրենիքը ոտքի կանգնեցնելու փոխարեն, Պետրոս ԳԵտադարձի նման Անիի բանալիները Բյուզանդական կայսրությանը հանձնողներ մենք ունենք բոլոր ժամանակներում:

Արթուր Արմին
Լոս Անջելես, ԱՄՆ

Реклама

комментария 2

  1. Հայության մի զգալի զանգված ուղղակի ի զորու չէ հաղթահարել այն բարդույթը, որով տառապում են Միհրանյանը և նրա նմանները: Ապացույցը՝ խնդրո առարկա հանդիպումը հրահրող «գրասենյակը», որը, այլ կերպ, քան՝ «որջ» որակելը թյուրիմացություն է:
    Միհրանյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Արտաշես Գեղամյանը, Բաբուխանյանը, մյուսները՝ այն մեղկ բարոյական կուզիկներն են, որոնց անգամ գերեզմանը չի շտկի: Հանրային գիտակցոււթյունը պետք է թելադրի յուրաքանչյուր հանդիպողի թքել նմանների աչքի մեջ: Դա, թող որ, մևնույն է՝ նրանց չի փոխի, գոնե թուքը ի տեղի կծառայի:
    Փրկել պետք է փորձել դեռահաս մոլորյալ հոգիները, որոնք վաղը-մյուս օր մի սարսափելի միհրանյանամետ ոհմակ են կազմելու: Վկա՝ Հովհաննիսյանի ստրուկ էությունը ու որոշ ռուսահայ կառույցների գործունեությունը:

    • Господа хорошие извините что вмешиваюсь на русском. Просто
      куда дел армянский шрифт не пойму .
      По мне Миграняна , Кургиняна и типа таких продажных тварей
      создаем мы сами ! Уделяя внимание ,приглашая,выделяя !!!
      А что жизненный путь Гегамяна не к чему не научил ?
      Секретарь райкома КПСС и на тебе вовремя стал демократом ?
      Что вы не в курсе что начальники армян России пустили корни
      в США . И все наши боле или мене продажные «лидеры» так и
      рука хочет писать «пи..» (к чему бы ? ) вершиной своей продажности считают уехать в США . А там , за их деньги встречают , помогают , и стараются забыть (тоже за деньги )
      Это все мы должны понимать , это зло рождается среди нас !
      Так что плевок тут не поможет-нужна конкретная дезинфекция
      у нас это хлорка !!! это вещь !

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: