Ալբերտ Մուշեղյանի հայագիտական նոր բացահայտումները

Ամեն անգամ բան. գիտ. դոկտոր, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, խորենացիագետ, Ալբերտ Մուշեղյանի պատմաբանասիրական ուսումնասիրություններին անդրադառնալիս, մեր եթերում թե իմ բարեկամների հետ զրուցելիս, հաճույքով նշում եմ, որ վաստակաշատ գիտնականը հերթական բացահայտումով է ներկայացել գիտական հանրությանը:


Դեռ 2010 թվականի վերջերին` մի զրույցի ժամանակ, պարոն Մուշեղյանն ասաց, որ հայտնաբերել է Հայկազյան թագավորի անուն, որին հրապարակավ ներկայացրել է Վանաձորում` Մովսես Խորենացու ծննդյան 1600-ամյակին նվիրված գիտաժողովում: Այս թեմային նա անդրադարձել է նաև 2012-ին Երևանում տեղի ունեցած «Հայկազունիներ. առասպել և պատմություն» խորագրով միջազգային գիտաժողովի իր ելույթում, որը վերջերս հրատարակվել է «Հայկազունիներ» ժողովածուի մեջ: Ալբերտ Մուշեղյանի այս բացահայտումը տպագրվել է նաև «Անդին» (2014, թիվ 3) ամսագրում:
Ինչի մասին է խոսքը: Հայկյան թագավորների պատմության գիտական քննությունը նրան բերել է այն համոզման, որ Քսենոփոնի «Կյուրոպեդիա» աշխատության մեջ ներկայացված «արմենիոս թագավորը ոչ այլ ոք է, քան Խորենացու Հայկյան 9 թագավորների շարքում 7-րդը` Հայկակ, որ կոչված է մյուս Հայկակ` ի տարբերություն ավելի վերև, Հայկյան նահապետների շարքում հիշատակված Հայկակի: Նշանակում է, Քսենոփոնը հայ վիպերգուներից լսած Հայկակ անունն է հունարեն թարգմանել արմենիոս կամ արմենիոս անունն է հայ վիպերգության մեջ թարգմանվել Հայկակ»:

Հուրախություն այս թեմաներով հետաքրքրվողների ասենք, որ հիշյալ հրապարակումներում կա նաև մեկ այլ շատ արժեքավոր բացահայտում, այն է` «…Ուրարտու պետությունը, այսինքն` Արարատյան թագավորությունը չի կործանվել մ. թ. ա. 590 թվին, այլ այդ պետության մեջ Տուշպա մայրաքաղաքում իշխած Վանյան, ավելի ստույգ` Ռշտունյաց հարստությանը հաջորդել է Հայկազունիների հարստությունը, որի արքայանիստն էր Այրարատ ոստանի Էրեբունի բերդաքաղաքը»:
Ալբերտ Մուշեղյանը` որպես խորենացիագետ, հատուկ վերաբերմունք ունի Պատմահոր նկատմամբ. նաև նրա շնորհիվ է, որ, իր իսկ արտահայտությամբ, «…Խորենացու Հայկյան նահապետների և արքաների ցանկերը հետզհետե ավելի մեծ պատմական արժեք են ձեռք բերում հունա-հռոմեական և այլ օտար աղբյուրների վկայություններով դառնում առավել արժանահավատ»: Տեղին է հիշեցնել գիտնականի մեկ այլ դիտարկում. «…հայոց բնիկ նախնի Հայկի տոհմը` Հայկազունիները, Պատմահոր ուշադրության առարկան են եղել նրա ողջ կյանքում` պատանեկան քերթվածքից մինչև անմահ «Պատմութիւն Հայոց»-ը»: Իսկ նրա յուրաքանչյուր բացահայտումն այս ոլորտում է՛լ ավելի է բարձրացնում 5-րդ դարի հայ հանճարի համաշխարհային վարկը:
«Հայկազունիների հարստության վերականգնումը Ուրարտուում մ. թ. ա. 585 թ. և նրա հիմնադիր Արմենիոս թագավորը» ուսումնասիրության մեջ Ալբերտ Մուշեղյանն անդրադարձել է պատմագիտության մի շարք երեսակների: Հայ և օտար գիտնականները միաձայն խոսում են Ուրարտական թագավորության անկման կամ կործանման մասին, իսկ նա այլ կարծիքի է. «Մ. թ. ա. 585 թ. Հայկազունիների հարստության վերահաստատումը Ուրարտուում և նրա հիմնադիր Արմենիոս-Հայկակ նոր թագավորի բացահայտումը առ ոչինչ են դարձնում այն սնանկ վարկածը, իբր մ.թ.ա. 6-րդ դարում հայ ժողովուրդը թևակոխել է կազմավորման երկրորդ փուլ, որն այլ բան չէ, քան մ.թ.ա. 6-րդ դարում արմենների եկվորության մերժված վարկածի փոխնակը կամ փոխակերպումը: Պատահական չէ, որ այդ երկու հակագիտական վարկածներն էլ համառորեն կառչում են մ. թ. ա. 6-րդ դարից»

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: