27 октября 1999 года: расстрел в Парламенте Армении и избрание Гарегина Нерсесяна католикосом

Рассказывает бывший духовный пастырь московских армян, а ныне священнослужитель Армянской церкви Ниццы (Франция) архиепископ Тиран Кюрегян.
[Как обычно, подобного рода материалы «Юсисапайл»  публикует исключительно на армянском языке]

Հոկտեմբերի 27-ը նաև Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ Վեհափառ Հայրապետ դառնալու օրն է: Ռուսաստանի թեմի նախկին առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի հետ հեռատեսակապի միջոցով զրույցում, մանրամասնում ենք, թե ինչպե՞ս տեղի ունեցան 132-րդ Կաթողիկոսի ընտրությունները, ով ում էր ճնշում և ինչպես, և ակնարկում, թե՝ ի թիվս այլոց, ովքե՞ր էին հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպիչներից:

Տիրան Կյուրեղյանը պատմությունն սկսեց դեռևս 1995 թ.-ից, երբ 131-րդ Վեհափառ Հայրապետ էր ընտրվում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Առաջինը. «Դեռևս այդ ժամանակից ձայներ էին հնչում, թե Ռուսաստանն այդքան պատգամավոր չուներ, որքան ներկայացված էին այդ ընտրությանը: Ինձնից պահանջվեց ներկայացնել, թե որքան հայեր են ապրում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի համատեղ թեմում, որն այն ժամանակ ամբողջական էր: Բացարձակ իրականություն է այն, որ այդ ժամանակ երկուս ու կես միլիոն հայ էր ապրում այդ տարածքներում: Ես բացարձակապես չէի մասնակցել, բացի Մոսկվայից, մյուս մարզերից պատգամավորների թվաքանակի և ընտրության գործընթացին: Միայն Սանկտ Պետերբուրգի թեմից Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի եղբոր՝ Եզրասի պատվիրակությունն էր մասնակցում՝ 7, թե՝ 9 պատգամավորով: Ուկրաինայից պատգամավորներ էր ընտրել Նաթան Հովնաթանյանը, և 30 պատգամավորներ ներկայացրել էր Հարավային Ռուսաստան – Հյուսիսային Կովկասը, և որևէ մեկը չի կարող ասել, որ պատվիրակներին ընտրել կամ առաջադրել եմ ես:

Բանն այն է, որ 1995 թ.-ին ես բացարձակապես դեմ էի Գարեգին Առաջինի՝ Կիլիկիո կաթողիկոսությունից Էջմիածին գալուն: Այն ժամանակ ինձ Երևանի օդանավակայանից տարան ՀՀ փոխնախագահ Գագիկ Հարությունյանի մոտ, որտեղ երկու ժամ համոզում էին, որ այդպես պետք է լինի, ես պնդում էի իմ ոչը, որովհետև իմ գաղափարներից չէի կարող հրաժարվել:

Ահա սա պատճառ եղավ, որ Հարավային Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի թեմը բաժանեցին Ռուսաստանի թեմից, որովհետև Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները տեսան, որ 100 պատգամավոր ունեցող միասնական թեմ էի ղեկավարում: Արդյունքում Հարավային Ռուսաստանի և Ուկրաինայի թեմերն առանձնացան Ռուսաստանից՝ առանց իմ մասնակցության, երբ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ էի:

Հետևաբար 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ին Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի ընտրությանն իմ պատգամավորների թիվը 65 էր, որից 9-ը՝ նրա եղբոր՝ Եզրասի շրջապատն էր՝ Սանկտ Պետերբուրգից: Նրա ընտրությունից առաջ՝ 6 ամիսներին, լուրջ աշխատանք էր գնում կանխելու համար Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի ընտրությունը: Մի խումբ եպիսկոպոսներ միացած էին, ինձ էլ հրավիրեցին: Ես համաձայն էի նրանց կողից առաջադրված ցակացած թեկնածուի ընտրությանը, բայց ոչ՝ Գարեգին Ներսիսյանի:

Հոկտեմբերի 26-ին Շահեն Կարամանուկյանի եղբայր Ներսես Կարամանուկյանը իշխանության թելադրանքով ինձ տարավ ՀՀ վարչապես Վազգեն Սարգսյանի մոտ: Կաթողիկոսի ընտրության նախորդ օրը՝ ժամը 16-ից 18-ը բավական ծանր խոսակցություն ունեցանք, որտեղ Սարգսյանը համոզում էր, որ ընտրեինք իրենց ցանկացած թեկնածուին՝ ի դեմս Գարեգին Ներսիսյանի, մինչդեռ մենք ունեինք մեր թեկնածուն՝ ի դեմս Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի: Արդյունքում՝ ամեն մեկս մնացինք մեր համոզմանը և իրարից բաժանվեցինք՝ յուրաքանչյուրս մեր համոզման մեջ: Եպիսկոպոսներով մենք հավաքվում էինք Երևանի Մամուլի շենքի «Գանձասար» պարբերականի խմբագրությունում՝ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մոտ, որպեսզի կանխենք Գարեգին Ներսիսյանի ընտրությունը: Չորս եպիսկոպոսներով հայտարարություն ընդունեցինք այն մասին, որ դեմ ենք նրա ընտրությանը, որից հետո, իհարկե, երեքին վախեցրեցին, և նրանք հետ կանգնեցին իրենց սկզբունքներից: Շատ խիստ ճնշում էին …

1999 թ.-ի հոկտեմբերի 27-ին Գարեգին Բ.-ի ընտրությունը չի կարելի համարել օրինական, որովհետև Էջմիածնի Մայր տաճարի դուռն անընդհատ բացվում – փակվում էր, ներսում էին Հայաստանի ոչ պետական պաշտոնյաներ, որով խախտվել են Հայ առաքելական եկեղեցու կարգուկանոնն ու ավանդույթները. մինչդեռ Մար տաճար՝ Կաթողիկոսի ընտրությանը կարող էին մտնել միմիայն Ազգային եկեղեցական ժողովի պատգամավորները: Մնացածը՝ բոլորը գիտեն …

Դրանից հետո երեք անգամ Գարեգին Բ.-ն այցելել է Մոսկվա և Ռուսաց պատրիարքի և ՌԴ նախագահի առջև հարց բարձրացրել՝ ինձ թեմական առաջնորդությունից հեռացնելու համար: Հաջորդ տարի հոկտեմբերի 5-ին ես այցելեցի Էջմիածի՝ մի շարք եկեղեցական հարցերով, նա ասաց՝ այդ թղթերը մի կողմ թող, ես քեզ հեռացնելու եմ թեմական առաջնորդությունից …»:

Տիրան Կյուրեղյանին հարցրեցինք, թե դա արդյո՞ւնք էր այն բանի, որ Դուք պաշտպանում էիք Ներսես արքեպիսկոպոոս Պոզապալյանի թեկնածությունը. «Բացի այդ, հոկտեմբերի 26-ին ՀՀ վարչապես Վազգեն Սարգսյանի մոտից դուրս գալուց հետո 120 պատգամավորներ հավաքված էին մի դահլիճում, որոնց թվում էին ոչ միայն Ռուսաստանի, այլև Շիրակի, Սյունիքի, Արգենտինայի, Ուրուգվայի թեմերից ներկայացուցիչներ ու առաջնորդներ, որտեղ ես 45 րոպե ելույթ եմ ունեցել այն մասին, որ այս է կացությունը, և եթե ուզում եք, որ ես մնամ թեմական առաջնորդ՝ ձայները տվեք արքեպիսկոպոս Պոզապալյանին, եթե ուզում եք եկեղեցին հզորացնել՝ ձայները տվեք Ներսես սրբազանին, իսկ եթե ձայն տաք Գարեգին Ներսիսյանին, մեկ տարի հետո նա ինձ կհեռացնի, որովհետև ես չպետք է ուզենամ մասնակցել Հայ առաքելական եկեղեցու քայքայմանն ու կործանմանը:

Այդ մասին իրենք շատ լավ քաջատեղյակ էին: Իմ դուրս գալուց հետո Վազգեն Սարգսյանը հրավիրում է ՀՀ կառավարության արտահերթ նիստ և բոլոր պաշտոնյաներին հրահանգում հաջորդ օրը անպայման ներկա լինել Էջմիածնի Մայր տաճարում՝ Կաթողիկոսի ընտրությանը, և ամեն ինչ անել, որպեսզի ընտրվի Գարեգին Ներսիսյանը: Հրահանգներն ու ճնշումները տարածվում էին նաև Հայաստանի թեմական առաջնորդների և նրանց պատգամավորների վրա, ովքեր ստիպված լռեցին և հրաման կատարեցին …»:

Գարեգին Բ.-ի՝ կաթողիկոս ընտրվելուց հետո Հայաստանում խոսակցություններ ծավալվեցին այն մասին, որ նա դրա համար 26 հազար դոլար է պարտք մնացել ընտրության պահին խորհրդարանում սպանված ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Վազգեն Սարգսյանին, որի պահանջով ավելի ուշ նրա եղբայրը՝ Արամ Սարգսյանը գնացել է Վեհափառ Հայրապետի նստավայր և պահանջել գումարը: Այդ մասին ի՞նչ գիտե Տիրան Կյուրեղյանը՝ հարցրեցինք նրան:

«Բազմաթիվ անգամ այդ մասին գրվել է, ես փաստեր չունեմ, խոսում են, որ՝ այո՛, Գարեգին Ներսիսյանը գումարներ է պարտք Վազգեն Սարգսյանին: Դա կարող է միայն անձամբ ինքն ասել կամ Վազգեն Սարգսյանի շրջապատի մարդիկ: Ես կարող եմ ասել, որ եկեղեցում մինչ նրա հայտարարելն արդեն գիտեին խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործության մասին, այդ թվում՝ մի քանի բարձրաստիճան հոգևորականներ, ովքեր կանխում էին, որ այդ լուրը չհայտարարվի: Դրանից հետո, երբ ինքը շփոթված խոսում էր, Հովնան Տերտերյանը թուղթ էր դեմ տալիս, որ այդպիսի դեպք է եղել, և հանկարծ անմիջապես հոգեհանգստյան կարգ է կատարում նորընտիր կաթողիկոսը, առանց ստույգ իմանալո՞ւ: Այդ պահը առավել քան խոսուն է: Ես չեմ կարող ասել՝ նա նախապես գիտե՞ր այդ մասին, թե՝ ոչ, ասում են՝ նա մասնակից է այդ ամենին … Թողնենք Աստծո ողորմածությանը: Սակայն երբ մեկ շարքային հոգևորական լուր է տալիս, ով ո՛չ պետական այր է, ո՛չ ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչ, ինչպե՞ս է հնարավոր՝ վայրկյան չանցած՝ հոգեհանգիստ կատարել, ի՞նչ իմացավ՝ սպանված են, կենդանի են պետական այրերը …

Այս ամենը խոսում է այն մասին, որ Գարեգին Բ.-ն արյունով ընտրվեց, ինչը օրը օրի, ժամը՝ ժամի համընկնում է խորհրդարանում կատարված սպանությունների հետ: Եթե մարդկային, բարոյական նշույլ լիներ՝ նա պետք է հրաժարվեր՝ մանավանդ իմանալով, որ եպիսկոպոսների զգալի մասն իրեն դեմ էին …»:

Զրուցեց՝ Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆԸ
mitk.am

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: