Ո՞վ է Ամենայն Հայոց Կաթողիկոսը

Մոսկվայի մի խումբ հայ առաքելական եկեղեցու հավատացյալներ նամակ են ուղարկել Asekose.am-ին` ի պաշտպանություն Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում 14 տարի ծառայած և այս տարվա մայիսին Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ եղած քահանա Տեր Մարտիրոս Բերբերյանի: Նամակը ներկայացնում ենք ստորև` առանց խմբագրման ու մեկնաբանության` միաժամանակ նշելով, որ պատրաստ ենք ներկայացնել նաև հակառակ կողմի կարծիքն ու տեսակետը:

Ո՞վ է Ամենայն Հայոց Կաթողիկոսը

Կաթողիկոսը Հայ եկեղեցում հոգեւոր դասի ընդհանուր եւ գերագույն նվիրապետն է։ Նա կոչվում է հայրապետ, քահանայապետ եւ եպիսկոպոսապետ։ Աստծո որդին` Հիսուս Քրիստոսը, առաքյալներին, իսկ նրանցից հետո` հայրապետներին, եպիսկոպոսներին ու քահանաներին վերակացու, հովիվ եւ տեսուչ կարգեց իր ժողովրդի վրա, որին իր Արյամբ գնեց մահացու մեղքերի ու դժոխքի ծառայությունից։ Ապա առաջնորդներին եւ քահանաներին պատվիրեց սուրբ եւ անարատ լինել ժողովրդի մեջ եւ բարի օրինակ` տկարներին չգայթակղեցնելու համար։

Գարեգին Բ Ոսկեհատցի կաթողիկոսը, ցավոք, իր կյանքով ու գործերով չի համապատասխանում վերոհիշյալ հայրապետի կերպարին, որը նրան վերապահված է։ Քրիստոնեական եկեղեցիներն ի սկզբանե կառավարվել են առաքյալների կողմից, իսկ նրանցից հետո դարեր շարունակ կառավարվում են իրենց հաջորդ եպիսկոպոսներով, որոնք պահում էին առաքյալների ավանդած անբիծ հավատքը։

Ցավալի է, որ մեր Սուրբ եկեղեցու առաքելությունը ոտնահարվում է քարսիրտ բարձրաստիճան տերերի կողմից։ Չէ՞ որ մեր եկեղեցին եղել է մայր դաստիարակ ժողովրդի համար, կրթել է հայ ազգի զավակներին քրիստոնեական հավատքով եւ ուսմունքով, ու իրագործել է այդ նպատակները ժողովրդի կյանքում եւ կենցաղում։ Այսօր մեր եկեղեցու ներսում հանցավոր անտարբերություն է գործում որոշ հոգեւորականների կողմից, Գարեգին Բ կաթողիկոսի առաջնորդությանբ` խեղաթյուրելով Աստծո պատվիրանները, իսկ ժողովրդի կյանքն ու կենցաղը բոլորովին էլ չեն հետաքրքրում նրանց։

Ինչպե՞ս չհավատալ ու չընդունել Գարեգին Բ կաթողիկոսին վերաբերյալ խայտառակալից, անհարիր գործելաոճի մասին տեղեկություններն ու դառը քննադատությունները, որոնցով ողողված են գրեթե բոլոր թերթերը, ամսագրերն ու համացանցային կայքերը։

Կասկածելի ոչինչ չկա, քանզի մոսկվաբնակ հավատացյալ ժողովուրդը անձամբ ականատես գտնվեց Գարեգին Բ կաթողիկոսի եւ իր եղբայր Եզրաս արքեպիսկոպոսի խարդավանքներին, թե ինչպես դաժանաբար վարվեցին Աստծո ծառա եւ անբիծ քահանա Տեր Մարտիրոսի հետ` նրան կարգազուրկ անելով եւ հավատացյալ ժողովրդին խառնաշփոթության մեջ դնելով, որոնք սեւ մուր թողեցին եկեղեցու, կաթողիկոսի ու առաջնորդի վրա։

Համայնքից խլեցին մի քահանայի, ով անկեղծ նվիրումով ծառայում էր Աստծուն եւ Տիրոջ առաքյալների ուղիղ հավատը քարոզելով աշխարհի տարբեր վայրերում` սփյուռքում, Հայաստանում, հատկապես` Մոսկվայում, ուր ապրում եւ ծառայում էր։ Նա չաշխատեց Մոսկվայի առաջնորդարանի «կարգ ու կանոնի» համաձայն` լրացնելով ութժամյա աշխատանքային օրվա «ներկա-բացակա»-ի գրքոյկում, ինչպես դա արվում է պետական հիմնարկ-ձեռնարկություններում, քանի որ քահանան միայն «աշխատանքային» ժամերին չէ քահանա, այլ` 24 ժամ է քահանա:

Այո՛, Տեր Մարտիրոս քահանան պատվով ծառայեց Աստծուն` քայլելով մեր սուրբ նախնիների ճանապարհով, իր անձի նվիրումով եկեղեցուն, Հիսուս Քրիստոսին, ժողովրդին, նախանձախնդիր բարի գործերի։ Իսկ կաթողիկոսն ու իր եղբայրը թշնամաբար տրամադրվեցին Տեր Հոր նկատմամբ` տպավորություն թողնելով, թե նրանք շեղուած են հոգեւոր ուղուց ու գերուած են սատանայի կողմից։ Փա՜ռք Աստծո, Տեր Մարտիրոսը դարձյալ իր ծառայությունն է բերում Աստծուն` չթողնելով իր հոտը: Ամեն կիրակի մենք կողք կողքի մասնակցում ենք Սուրբ Պատարագին եւ հոգեշահ զրույցներով բաժանվում։

Հարգելի կաթողիկոս եւ մեր եպիսկոպոսներ, ինչո՞ւ եք դանդաղում, չե՞ք տեսնում մեր ազգի խղճալի վիճակը` ծաղրելի դարձած աշխարհի աչքին։

Մի՞թե Աստծուց վախ չունեք եւ ժողովրդից չե՞ք ամաչում։ Ինչո՞ւ եք հեռացել մեր Սուրբ Հայրերի ժառանգությունից եւ քայլում եք քմահաճ։ Նայեցե՛ք ձեր կարգին ու աստիճանին եւ արիացե՛ք պատրաստ ու արթուն ժողովրդի մեջ, որովհետեւ դուք համեմող աղը պիտի լինեիք` համեմելու մարդկանց անհամությունը, նրանցից փարատելու խավարը։ Իսկ եթե դո՛ւք եք մեղքերի խավարում, ո՞վ կհետեւի ձեզ, այլ անհամանալով` շատերի ոտքի կոխան եք լինում (Մատթ 5:13)։ Եվ ինչո՞ւ չէ, ունենք նաեւ շնորհափայլ եպիսկոպոսներ, վարդապետներ, քահանաներ եւ հոգեւոր դասի սպասավորներ, որոնք նվիրյալ ծառաներն են Աստծո` վայելելով հավատացյալ ժողովրդի սերն ու հարգանքը։ Բայց նրանք անզոր են ինչ-որ բան փոխելու այս հոգեւոր մռայլ իրականության մեջ, քանի որ զրկված են իրենց իրավունքներից ու ապրում են վախի մթնոլորտում:

Մոսկվայի մի խումբ հայ առաքելական եկեղեցու հավատացյալներ
asekose.am/

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: