BBC. Հայաստանը ոչ մի տեղ չեն ճանաչում

Բրիտանական BBC հայտնի լրատվականը հոդված է ներկայացրել, որում անդրադարձել է Հայաստանին: «Որտե՞ղ է աշխարհի քարտեզին Հայաստանը: Սա հարց է, որին երկրի նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ աշխարհում ավելի մեծ թվով մարդիկ ճիշտ պատասխանեն: Նա ցանկանում է մոբիլիզացնել Հայաստանից դուրս ապրող 10 միլիոն հայերին համաշխարհային ինտերնետային գովազդային արշավում՝ տուրիզմը խրախուսելու և օտարերկրյա ներդրողների գրավելու նպատակով:

«Մեկ հայ, մեկ հոդված» արշավի գաղափարն է խրախուսել օտար երկրում ապրող հայերին երկրի մասին դրական հոդվածներ գրել: Գովազդային արշավի ետևում կանգնած նախագահ Սերժ Սարգսյանը և մյուսներն ասում են, որ երկիրը կարիք ունի ավելի բարձր վարկանիշի, որովհետև շատերը դժվարանում են որևէ բան հիշել հայ ազգության մասին: «Մենք երբեք չենք լսել այդ մասին» Լոնդոնն ամռանը լի է զբոսաշրջիկներով, և բավականին դյուրին է հարցազրույցներ անցկացնել: Ամուսինները Սաուդյան Արաբիայից լսել էին Հայաստանի մասին, բայց գիտեին միայն, որ այն Ասիայում է: Դանիացի մի կին նշել է, որ «երբեք չի լսել Հայաստանի մասին իր երկրում»: Սակայն ամենահետաքրքրաշարժը Միացյալ Նահանգներից մի տղամարդու խոսքն էր, ով միայն նշեց, որ «բոլոր մարդկանց ազգանուններն ավարտվում են «յանով» »: Նրա կինն արագորեն հիշեց Քիմ Քարդաշյանի մասին: «Զգայուն ուժ» Աշխարհով մեկ հայկական արմատներ ունեցող մարդկանց երկրի հեղինակությունը բարձրացնելու գործում ներգրավելը կարող է դրական արդյունք ունենալ: Հայկական արմատներ ունեցող հայտնի անձանց թվում են երգչուհի Շերը, թենիսիստ Անդրե Աղասին, միլիարդատեր-ներդրող Քըրք Քրքորյանը և վերջապես Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսը: «Փակ սահմաններ» Արտասահմանում աշխատող հայերի կողմից ուղարկված գումարները հանդիսանում են տնտեսության հիմնական շարժիչ ուժը և կազմում է երկրի տնտեսության 1/5-րդ մասը: Հայաստանի տնտեսական աճին խանգարում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սահմաների փակ լինելը»,-նշվում է կայքում:

http://armlur.am

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: