Հայոց գահազրկված կաթողիկոսները. ո՞վ է հաջորդը

Հայ առաքելական եկեղեցու երկար պատմությունը 301 թ. հիմնադրումից ևեթ լի է փոթորկալից էջերով։ Հայ եկեղեցում տեղի ունեցած դավադրությունները, բանսարկությունները, հակաթոռները, աքոսրները, թունավորումները, դավաճանությունը, փտախտը, գահի զավթումը, հրաժարականները ու գահընկեցություններն անջնջելի հետքեր են թողել հայ ժողովրդի պատմության մեջ։   Հակառակ տարածված կարծիքի` անգամ Ծայրագույն Պատրիարքի աթոռն առնվազն 15 թափուր է մնացել ոչ տվյալ կաթողիկոսի մահվան բերումով։ Այդ կաթողիկոսները կա՛մ հրաժարվել են գահից, կա՛մ գահընկեց արվել։ 132 կաթողիկոսներից 27-րդը` Քրիստափոր Բ Ապահունին, 630 թ. դարձել է գահից հրաժարված առաջին կաթողիկոսը։ Վերջին հրաժարականը տեղի է ունեցել 1200 տարի անց, երբ Եփրեմ Ա Ձորագեղցին հեռացավ գահից 1830 թ.։ Հինգ կաթողիկոս գահընկեց է արվել, որոնցից երկուսը զավթել էին գահը։ Թեպետ եղել են նաև կաթողիկոսներ, ինչպես օրինակ Ստեփանոս Ա Դըւնեցին (780-790) և Հովհաննես Զ Սսեցին (1203-1221), ովքեր զավթել էին գահը, սակայն այդպես էլ գահընկեց չարվեցին։ Ստորև ներկայացվող ցուցակում Հայ Առաքելական եկեղեցու այն կաթողիկոսներն են, ովքեր թողել կաթողիկոսական գահը հոժարակամ կամ հարկադրաբար. 27-րդ կաթողիկոս` Քրիստափոր Բ. Ապահունին հրաժարվել է 630 թ. 29-րդ կաթողիկոս` Ներսես Գ. Իշխանցին հրաժարվել է 652 թ. 55-րդ կաթողիկոս` Վահան Ա. Սիւնին գահընկեց է արվել 969 թ. 58-րդ կաթողիկոս` Սարգիս Ա. Սեւանցին հրաժարվել է 1019 թ. 63-րդ կաթողիկոս` Գրիգոր Գ. Պահլավունին հրաժարվել է 1166 թ. 66-րդ կաթողիկոս` Գրիգոր Ե. Քարավէժը գահընկեց է արվել 1194 թ. 71-րդ կաթողիկոս` Կոնստանդին Բ. Կատուկեցուն գահընկեց է արվել 1289 թ. 76-րդ կաթողիկոս` Յակոբ Բ. Անաւարզեցուն ստիպել են հրաժարվել 1341 թ., վերականգնվել է 1355 թ. 84-րդ կաթողիկոս` Գրիգոր Ը. Խանձողատը զավթել է աթոռը 1411 թ. ու գահընկեց արվել 1418 թ. 87-րդ կաթողիկոս` Գրիգոր Թ. Մուսաբէկեանցը հրաժարվել է 1441 թ. 88-րդ կաթողիկոս` Կիրակոս Ա. Վիրապեցին հրաժարվել է 1443 թ. 92-րդ կաթողիկոս` Սարգիս Բ. Աջակիրը հրաժարվել է 1484 թ. 100-րդ կաթողիկոս` Դավիդ Դ. Վաղարշապատցին հրաժարվել է 1629 թ. 117-րդ կաթողիկոս` Դավիթ Ե Էնէգէթցին զավթել է գահը 1801 թ. և գահընկեց արվել 1807 թ. 119-րդ կաթողիկոս` Եփրեմ Ա. Ձորագեղցին հրաժարվել է 1830 թ. Ո՞վ է հաջորդը։ Այս հրաժարականների ու գահընկեցությունների նախադեպը ցույց է տալիս, որ մահը միակ պատասխանը չէ, երբ կաթողիկոսը պիտանի չէ ժողովրդին ու եկեղեցուն ծառայելու համար։ Այսօր կան բավականաչափ հիմքեր Գարեգին Բ 132-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը կամ գահընկեցությունը պահանջելու համար. 1. Գարեգին Բ–ն զավթել է կաթողիկասական գահը ՀՀ իշխանությունների և հարուստ նվիրատուների միջոցով պատգամավորներին վախեցնելով ու կաշառելով; 2. Գարեգին Բ–ն անփութորեն տնօրինել և յուրացրել է եկեղեցուն և հավատացյալներին պատկանող սեփականությունը; 3. Գարեգին Բ–ն ապօրինաբար կարգալույծ է հայտարարել բազմաթիվ հոգևորականների` խախտելով Հայ եկեղեցու կանոնները; 4. Գարեգին Բ–ն աջակցել  է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից իրականացված ընտրակեղծիքին ու իշխանության զավթմանը։ (Մանրամասները` http://www.thetruthmustbetold.com կայքում) Ժամանակն է, որ ներկա կաթողիկոս Գարեգին Բ–ն պատմության մեջ մտնի որպես 21-րդ դարում գահից հրաժարված առաջին Ամենայն Հայոց կաթողիկոս։ Գարեգին Բ-ն միգուցե հույս ունի, որ անպատիժ կմնա ինչպես Ստեփանոս Ա Դըւնեցին 1219 տարի առաջ կաշառքով հարթեց իր ճանապարհը դեպի գահն ու այդպես էլ գահընկեց չարվեց։ Սակայն հայ ժողովուրդը չպիտի թույլ տա պատմության կրկնությունը, երբ հանցագործն անպատիժ է մնում։ Գարեգին Բ-ն պետք է դառնա կա՛մ հրաժարական տված 11-րդ կաթողիկոսը, կա՛մ գահընկեց արված երրորդ բռնազավթիչը։
hraparak.am

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: