Կարապետյան Բակուրին «Հիմա այդ լեգիոնի վաշտը կա՞, թե չկա» նյութի եւ այլ նյութերի կապակցությամբ նույնպես

Սեպտեմբերի 1-ին, երբ մանուկներն առաջին անգամ դպրոց գնան, մանկավարժները նրանց երկու հիմնական բան են ասելու, որ «գիտելիքը կարեւոր է» եւ որ «ստել պետք չէ»: Այդ հետագայում, այլ մակարդակներում է, որ ստելը վերածվում է կեղծարարության:

  1. Երբ անտեղի հարց չեն տալիս, որպես պատասխան բազմիմաստ լռություն չեն ստանում: Որովհետեւ կեղծարարների իրավունքը չէ իմանալ «լեգիոնի վաշտը կա՞, թե չկա»: Կեղծարարների «բազմատեղյակությունը» նույնիսկ վտանգավոր է ազգային շահերի տեսակետից:
  2. Հանգիստ թողնենք Արմենակ Աբրահամյանին, նա իր գործը, ի տարբերություն այլոց, լավ է անում եւ ապագային էլ լավ է անելու այնպես, ինչպես Արցախում, որի մասին, ի դեպ, կրկին պետք չէ, որ դուք տեղյակ լինեք, նույն պատճառներով՝ ինչ վերեւում նշեցինք:
  3. Երբ Քեսապի շուրջ ձեր սանձազերծած աղմուկն ու բամբասանքը մի օր ավարտվի, ինչո՞վ եք լցնելու ձեր համապարփակ պարապությունը՝ եւ կայքում, եւ ընկերային շրջանակում, եւ կյանքում:
  4. Ի տես գոյություն ունեցող սպառնալիքների՝ հայ մարդը զինվելու է եւ ինքն է որոշելու վաշտ է կազմում, դասակ, լեգիոն, թե ավելի մեծ զորամիավորում: Միեւնույնն է, ձեր սանձազերծած այդ աղմուկով չեք կարող խանգարել հայ մարդուն կազմակերպելու եւ իրականացնելու ինքնապաշտպանության իր սրբազան իրավունքը:
  5. Չլինելով մեր կենսագիրը, որովհետեւ այդ իրավունքը մենք ձեզ չենք տվել, կեղծում եք Արմենակ Աբրահամյանի կենսագրությունը, կեղծում եմ իմ կենսագրությունը. բարեբախտաբար կեղծարարությունից կենսագրությունները չեն փոխվում, չեն կարող փոխվել:
  6. Ստորագրությունս կեղծել եք ձեր կայքում, երբ «Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության նոր փուլի սկիզբը» իմ հեղինակած նյութի տակից հանել եք ստորագրությունս՝ Տիգրան Փաշաբեզյան, Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետ (http://www.nt.am/am/news/197499/) եւ փոխարենը ձեր կամքով տեղադրել՝ ՏիգրանՓաշաբեզյան, «Ուխտ Արարատի» Հանդեսի գլխավոր խմբագիր (http://westarm.org/1839.html#sthash.tOhZZ5yb.dpuf): Հետաքրքիր է, ի՞նչ տեսակ մտավորական եք, որ հեղինակային իրավունքը չեք հարգում, ավելին՝ կեղծարարությամբ եք զբաղվում:
  7. Որքա՞ն եք խաբելու ընթերցողին եւ ժողովրդին, թե իբր «Ավետիս»-ը Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության պաշտոնական կայքն է: Ամեն ճշմարիտ մտավորական, կամ ինչպես Հակոբ Օշականը կասեր՝ «Իրավ մտավորական», գիտե, որ դուք եւ «Ավետիս» կայքը Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության վարչապետի հատուկ որոշման համաձայն՝ հեռացված եք Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգից (թիվ 8 որոշում, 28.07.2014 թ.):
  8. Ես իհարկե հպարտ եմ, որ 2005-2012 թթ. եղել եմ «Ուխտ Արարատի» պարբերականի գլխավոր խմբագիր, ավելին՝ հպարտ եմ այդ պարբերականի էջերում եւ հայ մամուլում հրատարակած բազմաթիվ վերլուծական ու ծրագրային նշանակության նյութերի համար, որոնք հիմնականում իրենց պարունակած հարցադրումներով մշտապես առաջ են եղել ժամանակից եւ իրադարձություններից:
  9. Օգնեմ ձեզ որոշ տեղեկություններով. Ես հպարտ եմ նաեւ, որ օգնել եմ խմբագրելու «Հայաստան» պաշտոնաթերթը, որ խմբագրել եմ «Ժողովրդային պայքարը», «Հայ ֆետային», «Վասն հայությանը», «Ուխտ Արարատին» եւ այլ պարբերականներ, որոնք իրենց ժամանակի մեջ հայության իրավունքների պաշտպանության իրական խոսափողներ են եղել: Եթե կեղծարարի հետ գործ չունենայինք այն շարքը, որ ներկայացրինք վերեւում ավելի ընդարձակ եւ ավելի ամբողջական կներկայացնեինք, բայց այսքանը այստեղ բավարար է:

Այստեղ նույնպես մի կեղծեք իմ ստորագրությունը, միեւնույն է, այս գրությունը շատերին եմ ուղարկելու: Սթափության կոչ չեմ անում, գրությանս նպատակը դա չէ, ամենեւին: 

Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետ
31.08.2014 թ.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: