«Լ.Հայրապետյանի դեմ գործ սարքել են ՌԴ իշխանությունները»

Վերջին մի քանի օրերին անազատության մեջ գտնվող արցախցի գործարար Լևոն Հայրապետյանի առողջական վիճակն ավելի է վատթարացել, այս մասին մեզ փոխանցեց Մոսկվայում գտնվող նրա ընկերը՝ Արթուր Սաֆարյանը: Նա նաև նշեց, որ Լ. Հայրապետյանի փաստաբանները շուտով կբողոքարկեն Մոսկվայի քաղաքային դատարանի որոշումը, որով, հիշեցնենք, մերժվեց գործարարի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:

«Բողոքարկման ժամկետը կարճ է, իսկ սեպտեմբերի 15-ին կլրանա երկու ամիսը հիմա, որ խափանման միջոցը երկու ամսով երկարացնեն, այդ ժամանակ Բասմանյան դատարանում կբողոքարկեն այդ որոշումը»,- մեզ հետ զրույցում նշեց Արթուր Սաֆարյանը: Ըստ նրա՝ պաշտպանական կողմը մնում է այն համոզմանը, որ Լևոն Հայրապետյանի դեմ իրականացվող այս գործողությունները ՌԴ իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության արդյունք է և ունի երկու դրդապատճառ՝ տնտեսական և քաղաքական:

Տնտեսականը գործարարի ունեցվածքին, բաժնետոմսերին տիրանալու ցանկությունն է, որի հիմնական պատվիրատուն հանդիսանում է «Ռոսնեֆթ» ընկերության գլխավոր տնօրենը: Իգոր Սեչինն, ըստ Արթուր Սաֆարյանի, ՌԴ իշխանությունների հետ բավականին սերտ կապերի մեջ է: Իսկ Լ. Հայրապետյանի դեմ ճնշումներ կիրառելով՝ նաև մեկ այլ հարց է լուծվում:

«Ռոսնեֆթի գլխավոր տնօրենը ակնհայտ է, որ կապ ունի Ռուսաստանի իշխանությունների հետ, հետևաբար նաև Հայաստանի իշխանությունների, դա պարզ է ու բացառել չի կարելի: Լևոնի միջոցով ցանկանում են ազդել այլ մարդկանց վրա, Լևոնը միջոց է ուրիշների վրա ազդելու, ուրիշ ոչ մի բան: Ես չէի ասի, որ Լևոնը էն մակարդակի հարուստ մարդկանցից է, որ նպատակ ունեն նրա հարստությանը տիրանալ, այլ օգտագործում են Հայրապետյանին ցույց տալու, թե տեսեք մեր նպատակներն էնքան լուրջ են, որ կարող ենք Լևոնի պես մարդուն էս վիճակի գցել, ուրեմն խելոք մնացեք, չհասկանալով, թե էդ խաղերն ինչ ազդեցություն կարող են ունենալ հենց Լևոնի համար»,- կարծում է գործարարի ընկերը:

Այս համատեքստում նա անդրադարձավ նաև կառավարության այն վստահեցումներին, որ այս պահին բանակցություններ են ընթանում ռուսական «Ռոսնեֆթ» ընկերության հետ, որը պատրաստվում է 400- 500 մլն դոլար ներդրում կատարել հայկական Նաիրիտում ու նշեց. «Ռոսնեֆթը հիմա իր խնդիրներն ունի, ես կասկածում եմ, որ Հայաստանում՝ Նաիրիտում ներդրում անի, քանի որ Իգոր Սեչինը ռուսական կառավարությունից խնդրում է 40 միլիարդ դոլար օգնություն, որպեսզի կարողանան իրենց տնտեսական վիճակը բարելավել, էս պայմաններում ներդրում անելը Հայաստանում անհավանական է»:

Լևոն Հայրապետյանի դեմ իրականացվող գործողությունները, որոնք տնտեսական ու քաղաքական նպատակներ են հետապնդում, ըստ նրա ավելի շատ ուղղված են Բաշկիրիայի նախկին նախագահ Ռախիմովի որդու դեմ՝ Ուրալ Ռախիմովի, ով սույն գործով հիմնական մեղադրյալն է: Քրեական գործը հենց կրտսեր Ռախիմովի դեմ է հարուցված, սակայն Հայրապետյանը «Բաշնեֆտ»-ի գործով միակ կալանավորն է։ Բաշկիրիայի նախկին նախագահի որդին, ըստ ռուսական լրատվամիջոցների, բնակվում է Ավստրիայում, իսկ Հայրապետյանին իրավապահները նրա հիմնական հանցակիցն են համարում։ «Ընդ որում՝ այն թուղթը, որ տվել էին, որի մասին Լևոնն ասեց դատի ժամանակ, որ ստորագրի, էդ դեպքում իրեն բաց թողնեն, էդ թուղթը ասում է այն մասին, որ այդ թուղթը ստորագրելով, ուրիշների վրա ցուցմունք ստորագրի, որ բաց թողնեն, քանի որ հիմք չունեն ոչ Լևոնի դեմ, ոչ այդ մարդկանց, պետք է ահաբեկելով ցուցմունք կորզեն, որ մի բան սարքեն իրավական հիմքերով»,- նշեց նա:

Ու քանի որ, ըստ Արթուր Սաֆարյանի, Պուտինը չի ցանկանում ավագ Ռախիմովին տեսնել նորից որպես Բաշկիրիայի նախագահ, հարցերը կարգավորում է այս ճանապարհով: Այդ էր պատճառը, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, ըստ Արթուր Սաֆարյանի, Վլադիմիր Պուտինը թեման փակված համարելու նպատակով ասաց, թե գործից տեղյակ չէ, և որ Լ. Հայրապետյանին չի ճանաչում. «Սերժ Սարգսյանի տված հարցը Պուտինին և Պուտինի պատասխանը Սերժ Սարգսյանին խոսում է այն մասին, որ Պուտինին հաճելի չի եղել այդ մասին զրուցել, այսինքն իր հետաքրքրությունների շրջանակներում չի այդ հարցի շուրջ Սերժ Սարգսյանի հետ զրուցելը, դրա համար ասել է՝ չեմ ճանաչում, տվել է էդ պատասխանը խոսակցությունն ավարտելու համար: Չնայած Պուտինն ասել էր կհետաքրքրվի, պատասխան կտա, բայց անցել է ահագին ժամանակ, դատ է տեղի ունեցել, խափանման միջոցը չի փոխվել, անօրինական է եղել, ընդ որում՝ այդ մասին հայտարարում է Մոսկվայի փաստաբանների պալատի նախագահը, շատ անհասկանալի երևույթներ են տեղի ունենում»,- ասաց Արթուր Սաֆարյանը:

Իսկ ընդհանուր առմամբ նրան զարմացնում է հայկական կողմի պահվածքը, դիրքորոշումը, որ ընտրել են հայաստանյան իշխանություններն այս հարցում.

«Ես ինչքան որ հետևում եմ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքին Լևոնի հետ կատարվածին, վատ եզրահանգումների եմ հանգում, քանի որ առաջին հերթին վարչապետն ասենք հայտարարություն արեց, որը խայտառակ հայտարարություն էր, ընդ որում՝ այդ հայտարարությունը շատ բացասական հետևանքներ է ունեցել, քանի որ եթե երրորդ դեմքն է նման հայտարարություն կատարում, դա չի կարող անհետևանք մնալ, դա նշանակում է, որ Հայաստանի իշխանության ինչ-որ մասը թքած ունի, թե ինչ կկատարվի այդ մարդու հետ: Ինքը ինչ մտածել դա է ասել: Եթե այլ կերպ է մտածում այդ հարցի շուրջ, խնդրեմ, 8-ին, 9-ին իր խոսքով Մեդվեդևը պետք է Հայաստանում լինի, թող դիմի էդ հարցով, որպեսզի Մեդվեդևը միջնորդի հիվանդ մարդու խափանման միջոցը փոխեն»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Հերմինե Մկրտչյան
galatv.am

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: