Один ответ

  1. Խայտառակություն, որը կոչվում է «Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահության պարզաբանում»

    1798756_250343531806577_1437191189_nՆրանք, ովքեր իրենց ներկայացնում են Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահություն, կարծես թե վերջնականապես կորցրել են կապը օրենքի, իրավունքի եւ իրականության հետ:

    Ծանոթանալով Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

    Նախագահության պարզաբանման հետ, հրապարակված «Հյուսիսափայլ» կայքում 14.08.2014թ.,ստանում ենք այնպիսի տպավորություն, որ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահության կազմը, կազմակերպված և գիտակցված, կատարում է օրինախախտում՝ ենթադրելով, որ երբեէ չեն ենթարկվելու պարսավանքի և պատասխանատվության:

    Նորից հիշեցնենք բոլորին, 2014թ հունվարին՝ Փարիզում, ընտրություններից անմիջապես հետո, Արամ Մկրտչյանը վայր դրեց իր պատգամավորական լիազորությունները, հետեւաբար Փարիզում արդեն, կառավարության մանդատի քանակը 21 -ից դարձավ 20, այսինքն՝ պակասեց մեկ մանդատով:

    Նախագահության պարզաբանման ներքո բերված պարբերությունը ուղղակի ցնցող է.

    (բ/Հիշեցնենք, որ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության (վարչապետ՝ Տիգրան Փաշաբեզյան) կողմից առաջադրված 21 պատգամավորներից 8-ը իրենց մանդատները վայր են դրել դեռեւս 2014-ի մարտ ամսին եւ դրանից հետո Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության մեջ պաշտոններ զբաղեցնելու կապակցությամբ: Այդ պատգամավորներն են՝ Տիգրան Փաշաբեզյան, Կարինե Հայրապետյան, Արմենուհի Պետրոսյան, Արամ Հարությունյան, Մարտիրոս Շահբազյան, Արամ Մկրտչյան, Փառանձեմ Շահբազյան, Հրաչ Փիլիպոսյան,(մեջ բերում նախագահության պարզաբանումից):

    Վստահաբար կարող ենք ասել՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Իրավաբանական հանձնաժողովի կազմից գրավոր հայտարարությամբ դուրս է եկել միայն Արամ Մկրտչյանը՝ իր դիմումի համաձայն: Ավելացնենք նաեւ, կառավարությունը Կարինե Հայրապետյանից, Փառանձեմ Շահբազյանից և Արմենուհի Պետրոսյանից, Արամ Հարությունյանից չի ստացել դիմում պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:

    Անդրադառնանք «նախագահության» կողմից արված պարզաբանման հաջորդ պարբերությանը.

    (գ/ Ավելին, այս խմբում ընդգրկված պատգամավորները սեփական դիմումի համաձայն՝ դուրս են եկել նաեւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Իրավաբանական հանձնաժողովի կազմից, որի աշխատանքները խաթարվեցին 2014-ի հունվար-փետրվար ամիսներին: Այդ հանձնաժողովը կարեւորվում էր, որպես քննարկումների եւ որոշումների կայացման միասնական հարթակ եւ որի աշխատանքների խաթարումը հետագայում Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության բնականոն աշխատանքների խաթարման եւ վեցամսյա կառավարման ճգնաժամի պատճառ դարձավ,)(մեջ բերում նախագահության պարզաբանումից):

    Հիմք ընդունելով Նախագահության պարզաբանումը, ցավով և ափսոսանքով պետք է ընդունենք հետեւյալ փաստը, լուծարվել է նաեւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը՝ այսինքն այլևս չկա Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդ, քանի որ, Տիգրան Փաշաբեզյանը, Կարինե Հայրապետյանը, Արմենուհի Պետրոսյանը, Արամ Հարությունյանը, Մարտիրոս Շահբազյանը, Արամ Մկրտչյանը, Հրաչ Փիլիպոսյանը դուրս են Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի կազմից, իսկ նոր խորհուրդ չկա, կամ նոր խորհրդի կազմի մասին չկա որևէ հայտարարություն: Իսկ ահա, թե ի՞նչպես և ի՞նչու են դուրս եկել Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Իրավաբանական հանձնաժողովի կազմից ըստ Նախագահության պարզաբանման նշված անձիք՝հասկանալի չէ :

    Նախագահության պարզաբանման հաջորդ հատվածից տեղեկանում ենք՝ («Մնացյալ 7 պատգամավորները շարունակում են իրենց աշխատանքը Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի Մշտական հանձնաժողովներում, որոնցից երեքը Խորհրդարանի Նախագահության անդամ են»).մեջբերում նախագահության պարզաբանումից):

    Այսպիսով, ըստ նախագահության պարզաբանման՝ Կառավարության 21 պատգամավորներից միայն 7 պատգամավորներ կան խորհրդարանում: Ի գիտություն ընդունելով Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահության օրենքի չիմացությունը, հարկ ենք համարում պահանջել խոհրդարանի նախագահությունից 7 պատգամավորների ցուցակի հանրայնացումը:

    Նկատի ունենալով, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) հրապարակած Նախագահության պարզաբանումը և հաշվի առնելով խնդրո լուծման իրավական անհրաժեշտությունը, եւս մեկ անգամ ամրագրենք բոլորի համար:

    Մանդատները տվել է Կառավարությունը և Կառավարությունը պարտավոր էր ժամանակին որոշում կայացներ և հստակեցներ խորհրդարանում աշխատող պատգամավորների քանակը եւ հետ վերցներ չաշխատող պատգամավորների մանդատները, հաստատեր գործող պատգամավորների ցուցակը: Իսկ ինչպես հայտնի է, նախկին վարչապետի օրոք, կառավարությունը նման որոշում չի կայացրել, ուստի, նախկին վարչապետի սխալները ուղղելու հրամայականից ելնելով, կառավարությունը որպես կոլեկտիվ մարմին, որոշում կայացրեց՝ հետ կանչել 20 պատգամավորական մանդատները՝ այլ ոչ թե 21:

    Այս որոշումը կառավարությանը հնարավորություն կտա իրականացնել հաջորդ ինքնա մաքրումը՝ այս անգամ պատգամավորների շարքերում:

    ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ

    ՄԱՍ 1

    Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահության կազմին

    Նախկին Վարչապետ Տ.Փաշաբեզյանը չկարողացավ ճիշտ կողմնորոշվել և կոպտորեն ոտնահարեց նախարարներ Սուրեն Ղազարյանի և Կարինե Հայրապետյանի ընկերավարական, ապա և աշխատանքային իրավունքները, ովքեր ուղղակի կառավարության մաս են կազմել: Կառավարության կազմում իրականացրել են իրենց աշխատանքները, մասնակցել են քվեարկությանը, որի արդյունքում կառավարությունը կայացրել է որոշում: Սակայն Տ.Փաշաբեզյանը մերժելով կառավարության կողմից ընդունված աշխատանքի ձևաչափը՝ «իր հրովարտակով ազատեց» Ս. Ղազարյանին և Կ. Հայրապետյանին և ցույց տվեց, որ գաղափարական և քաղաքական աշխատանքի մեջ մեծ վաստակ և փորձ ունեցող անձը կարող է սխալվել շարքային իրավական աշխատանք իրականացնելու ժամանակ: Նախկին վարչապետը այդպեսէլ չհասկացավ, որ չի կարելի գնալ օրենքը շրջանցելու ճանապարհով: Կառավարությունը կոլեգիալ մարմին է, միայն կառավարության նիստում են քննարկվում և ընդունվում որոշումները, ապա հետո միայն վարչապետըիրավունք ունի հանդես գալու, ներկայացնելուև կրելուկառավարության կողմից իրականացված որոշման ամբողջ պատասխանատվությունը: Եվ եթե կառավարությունը կոլեգիալ որոշում է կայացնում, ապա վարչապետը պարտավոր է հանրորեն իրականացնել այդ որոշումը, իսկ եթե չի իրականացնում, ապա նրան հայտարարվում է անվստահություն, ինչը որ տեղի ունեցավ՝ հայտարարվեցանվստահություն Տիգրան Փաշաբեզյանին:

    ՄԱՍ 2

    1.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահությունը նույնպես գնում է օրենքը շրջանցելու ճանապարհով: Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահությունը ցուցաբերում է անսահման իրավական անգրագիտություն և իրավագիտական սնանկություն: Նախագահության կազմը նույնպես դեռ չի հասկանում, որ կառավարությունը կոլեգիալ մարմին է և գործում է բացառապես օրենքի շրջանակներում:

    -Նախագահության կազմը պիտի ունակ լինի հասկանալու՝կառավարությունը մեկ անձ չէ, այլ ամբողջ 7-ն են:

    -ԱՀ ՎԿ մշտական անդամներն են վարչապետը, նախարարները և կառավարության աշխատակազմի ղեկավարը, թվով 7 անդամ:

    -ԱՀ ՎԿ նիստ կարող է հրավիրվել կառավարության ցանկացած անդամի նախաձեռնությամբ /տես ԱՀ ՎԿ նիստերի վարման կարգի մասին կանոնակարգը/:

    -ԱՀ ՎԿ աշխատակազմի ղեկավար Ա.Հարությունյանը գտնվել է արձակուրդում, սակայն նա մյուս անդամների հետ պատշաճ ծանուցվել է ՎԿ արտահերթ նիստի մասին: Նշված օրը կառավարության արտահերթ եւ ընդլայնված նիստին մասնակցել են կառավարության մշտական անդամներից 4-ը, հրավիրված էին նաև Կ.Արմենյանը Պ.Հաջյանը, Բ.Կարապետյանը և այլ հրավիրյալ անձիք: Կառավարության մշտական անդամներից 4-ը, այսինքն որակյալ մեծամասնությունը քվեարկել է կայացված որոշման բոլոր կետերին կողմ, իսկ մեկը՝ միայն որոշման մեկ կետին է եղել ձեռնպահ:

    -Խորհրդարանի Նախագահության դրդմամբ, Տ.Փաշաբեզյանի կողմից կառավարության արտահերթ նիստը որակվել է «ապօրինի»: «Ապօրինի» հորջորջվող նիստին մասնակցել են նաև այլոք, բայց «աշխատանքից ազատվել են» միայն երկուսը: Սույն փաստը հաստատում է Տ.Փաշաբեզյանի անիրավ և խտրական մոտեցումը, որոշման թիրախավորված էությունը:

    ՄԱՍ 3

    Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահության կազմը գնում է Ա.Աբրահամյանի և Տ.Փաշաբեզյանի նույն սխալ և ապօրինի ճանապարհով և դրանով ամրագրում է Նախագահության կազմի իրավագիտական սնանկությունը:

    1.-ունակ չէ հասկանալու իրավիճակը, տալու դրան իրավական գնահատական, այլապես կհասկանար, որ կառավարության անդամների կողմից «կողմ» քվեարկած , 18/03/2014թ. ԱՀ ՎԿ կողմից ընդունված որոշման իմաստը, որով սեւըսպիտակի վրա արձանագրված է, որ ԱՀ ՎԿ մինչև սեփական օրենսդրության ընդունումը ղեկավարվում է Գերմանիայի Դաշնության Սահմանադրությամբ եւ ՀՀ օրենքներով:

    Համաձայն վերո նշված օրենսդրության, կառավարության անդամը նշանակվում և ազատվում է կառավարությունում մեծամասնություն կազմող խմբակցության համաձայնությամբ և կառավարության գիտությամբ, մինչդեռՆախարարներ Արամ Մկրտչյանի, Կարինե Հայրապետյանի, Հրայր Ղազարյանի ազատման հարցը ԱՀ Վտարանդի կառավարությունում չի քննարկվել, առավել եւս քվեարկություն տեղի չի ունեցել և կառավարությունը չի տվել իր համաձայնությունըՆախարարներ Արամ Մկրտչյանի, Կարինե Հայրապետյանի, Հրայր Ղազարյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ:

    2.Համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի (որով ղեկավարվում է նաեւԱՀՎԿ), գործատուն իր նախաձեռնությամբ աշխատակցին ազատելու իրավունք ունի մի շարք պայմաններում. օր. վատ աշխատելու…. եւ այլն:

    Վերը նշված երեք նախարարների աշխատանքը գնահատվել է ԼԱՎ՝ամենաբարձր գնահատման միավորով:

    Նախարարը կարող է կառավարության որոշմամբ ազատվել աշխատանքից, բայց ոչ Վարչապետի հրամանով:

    Որոշումներ կայացնում է կառավարությունը, իսկ վարչապետը՝ հրաման, կամ միջնորդություն: Վերը նշված թեկուզ մեկ խախտումը կայացված որոշումը դարձնում է առոչինչ:

    ՄԱՍ 4

    Ինչպես քաղաքականությունը, այնպես էլ իրավաբանությունը անգրագետներին չի հանդուրժում: Նախագահության կազմը անտեղյակ է իրավունքի ոլորտից և խորհրդարանական աշխատանքի բուն սկզբունքից:

    -Ըստ Խորհրդարանի Նախագահության պարզաբանման Կառավարությանը պատկանող 21 մանդատից միայն 7 պատգամավորներ են իրականացնում իրենց աշխատանքը:

    -Խորհրդարանի Նախագահությունը չի տալիս որևէ հստակ տեղեկություն, թե ինքնառաջադրված և ընտրված 43 պատգամավորներից խորհրդարանի աշխատանքներին քանի պատգամավոր է մասնակցում:

    -Կառավարության ունեցած տեղեկությունների համաձայն խորհրդարանի աշխատանքներին առավելագույնը մասնակցում են մի քանի պատգամավոր:

    -Խորհրդարանի աշխատանքը գտնվում է կոնկրետ անձանց ազդեցության տակ, ըստ էության այս Խորհրդարանը կամազուրկ է :

    Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն

    Գերմանիա,Մայնց

    19.08.2014թ.

    — See more at: http://westarm.org/1738.html#sthash.1ZTm25XW.dpuf

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: