Очередной раскол в армянской среде

На этот раз в Правительстве Западной Армении в изгнании
Արձանագրություն ԱՀ Վտարանդի Կառավարության արտահերթ նիստի
21 հուլիսի 2014թ. ք. Փարիզ
Արտահերթ նիստը վարվում էր համացանցով, ՍԿԱՅՓ կապի միջոցով:

Նիստին հրավիրվել են կառավարության մշտական անդամներ Տ. Փաշաբեզյանը, Մ. Շահբազյանը, Հր./Ս. Ղազարյանը, Կ. Հայրապետյանը, Ա. Պետրոսյանը, Ա. Մկրտչյանը, ՎԿ.աշխատակազմի ղեկավար՝Ա. Հարությունյանը, ոչ մշտական անդամներ Պ. Հաջյանը, Կ. Արմենյանը, Վ. Մեսրոպյանը, Ս. Մալաթյանը, հրավիրյալներ՝ «Ավետիս» կայքի ԳԽ Բ. Կարապետյանը, «Նոյյան Տապան» ԼԳ տնօրեն Տ. Հարությունյանը, պատգամավոր Դ. Ալեքսանյանը, Սիրիայից Աբիկ Գանդիլյանը, Ջավախքից մահացած մեր գործնկեր Լյուդվիկ Պետրոսյանի գործնկեր Արմինե Պետրոսյանը:

Նիստին մասնակցում էին.ՎԿ մշտական անդամներ՝.Ա. Մկրտչյանը, Հր./Ս. Ղազարյանը, Ա.Պետրոսյանը, Կ. Հայրապետյանը, ոչ մշտական անդամներ՝ Պ.Հաջյանը, Կ.Արմենյանը, Վ.Մեսրոպյանը, Ս. Մալատյանը:

Հրավիրյալներ՝ Դ. Ալեքսանյանը, Բ. Կարապետյանը, Սիրիայից Աբիկ Ղադիլյանը ,Ջավախքից Արմինե Պետրոսյանը

Նիստը վարում է ԱՀ ՎԿ ԱԳ նախարար Ա.Մկրտչյանը, նիստում քննարկվեց ԱՀ ԱԽ նախագահի, որպես ԱՀ Պետության գլուխ 03 հուլիսի 2014թ. ԱՀ ՎԿ ԱԳ նախարար Ա. Մկրտչյանի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանագրի օրինականության, ԱՀ ԱԽ նախագահի հետ հարաբերությունների, Պետության Գլխի և ՎԿ Վարչապետի, անվստահություն հայտնելու հարցերը:

Հրամանագրի հակաօրինական լինելու մասին ներկայացրեց ԱՀ ՎԿ Արդարադատության նախարարը, շարադրեց հիմքերը, թույլ տված խախտումները:

Վարչապետի անգործության մասին ներկայացրեց ԱՀ ՎԿ ԱԳ նախարարը, շարադրեց հիմքերը, թույլ տված խախտումները:

ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑԻՆ.

Կ.Հայրապետյանը մտահոգվելով առկա վիճակից,

Արմենուհի Պետրոսյանը հանդես եկավ գրավոր և բանավոր

Ա. Պետրոսյանը(Ջավախք) գրավոր, ձայնի տեխնիկական խնդիրների պատճառով,

Ս. Մալաթյանը, Պ. Հաջյանը, Կ. Արմենյանը, Բ. Կարապետյանը,Դ. Ալեքսանյանը

ԱՀ ՎԿ Ո Ր Ո Շ Ե Ց

1.Անվստահություն հայտնել ԱՀ Պետության Գլխին՝Ա.Աբրահամյանին,

դադարեցնել ԱՀ ԱԽ նախագահի հետ աշխատանքային հարաբերությունները:

2. Անվստահություն հայտնել ԱՀ ՎԿ վարչապետին:

3.ԱՀ ՎԿ Վարչապետի լիազորությունները դնել ԱՀ ՎԿ ԱԳ Նախարար Ա.Մկրտչյանի վրա, որպես վարչապետի պաշտոնակատար:

4. ԱՀ ԱԽ նախագահի, որպես ԱՀ Պետության Գլխի 03 հուլիսի 2014թ. հրամանագիրը ԱՀ ՎԿ ԱԳ Նախարար Ա.Մկրտչյանի լիազորությունները դադարեցնելու մասին հայտարարել անվավեր:

Քվեարկությանը մասնակցել են նիստին մասնակից կառավարության բոլոր 4 անդամները:

Որոշման բոլոր հարցերի կապակցությամբ կողմ են քվեարկել 3 անդամ, իսկ մեկ անդամ կողմ է քվեարկել ներկայացված կետերին, հատուկ նշումով, որ դեմ է ամեն անօրինական քննարկմանը, չնշելով որն էր անօրինական քննարկումը:

Արմենուհի Պետրոսյանը քվեարկեց և անվստահություն հայտնեց

1.Պտության Գլխին և Վարչապետին

2.Հայտնեց իր անհամաձայնությունը Արամ Մկրտչյանի ազատման դեմ

3. Հայտարարեց, որ դեմ է բոլոր տեսակի անօրինականություններին

4. Ձեռնպահ մնաց Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի հետ կապերի խզմանքվեարկությանը:

Կառավարության ոչ մշտական բոլոր մասնակից անդամները քվեարկել են կողմ:

Հրավիրյալները դրական են արտահայտվել քննարկման և ընդունված որոշման կապակցությամբ:

Պատգամվոր Դավիթ Ալեկսանյնաը արտահայտվել է կողմ կառավարության ընդունած որոշումներին:

Կառավարության նիստում ապահովվել է քվորումը, դեմոկրատիան, բազմակարծությունը:

Արտահերթ նիստի օրակարգը սպառվել է: Նիստը հայտարարվել է փակված:
Արձանագրությունը կազմեց

ԱՆ նախարար Հ. Ղազարյանը

Սղագրեց

Կ. Հայրապետյանը

21.07.2014 Փարիզ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: