ՀԱՅ ԳԵՆԻ ՀԱՂԹԱՆԱԿ

ՀԻՆ ՔՐՄԱԿԱՆ ԹԱՔՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Ըստ հին քրմական դասի բարձրագույն թաքնագիտական դպրոցի գիտելիքների, մարդն ինքը կենսաբանական լաբորատորիա-գործարան է, որի միջոցով է միայն հնարավոր բացահայտել մարդու և տիեզերքի ինքնությունը: Հին գիտունները հոգևոր կենսոլորտի հետ հողորդվելու համար ունեին մշակված համակարգ, որը զարգացնում, բացահայտում էր մարդու մտքի զգայարանը:
Նախ, հին ժամանակներում հոգևոր կենտրոնները կառուցվում էին երկրագնդի այն լայնություններում, որտեղ արևը բարեխառն ջերմություն է փոխանցում: Քանի որ ըստ հին գիտնականների, Արևը՝ կյանք է, որի միջով և միջոցով են Անհունի տեսքով հասնում և ձևավորվում մեզ:

zhrec

Երկրորդ, աղոթքի՝ հաղորդության խցերը, կառուցվում էին լեռներում: Քրմերը գիտեին, որ մարդու միտքը թափառում է, ցատկոտում, իսկ աղոթքի համար անհրաժեշտ է մտքի գերկենտրոնացում: Եվ ահա, նրանք գտել էին լուծումը՝ հոգևոր կենտրոնները կառուցում էին ծովի մակերևույթից հինգ հազարից մինչև տասներկու հազար ոտք բարձրություններում, որտեղ մարդու ուղեղին հասնող թթվածնի քանակությունը մեկ վեցերորդից մինչև մեկ երրորդի չափով նվազում է, որը հնարավորություն է ստեղծում մտքի գերկենտրոնացման համար:
Երրորդ, երկրագնդի շուրջ մագնիսական դաշտի հաճախականությունը (7.8 Hz), խանգարում է մարդուն տիեզերական առավել նրբագույն ալիքներն ընկալել: Լեռնափոր տաճարները կառուցվում էին նպատակային՝ հաղորդության խցերում քրմերին պետք էր երկրագնդի մագնիսական դաշտի ազդեցության բացակայությունը: Ճարտարապետական հատուկ չափերի և հարաբերակցությւոնների բացառիկ իմացությամբ կառուցված աղոթքի խցերում, երկրագնդի մագնիսական դաշտի ազդեցությունը հասցված էր զրոյի:
Չորրորդ, ճշգրիտ չափերով լեռնափոր տաճարներն այնպես էին կառուցվում, որ աղոթքի խցի ներսում, մարդու ձայնը դառնում էր ներքին՝ գանգի մեջ հնչող  ձայն (նման խցեր այսօր էլ կան Հայաստանում): Աղոթքի խցերում, որոնք կատարյալ ճարտարապետական կառույցներ էին ձայնահնչյունային կոմբինացիաների՝ շարականների հնչականության համար, արթնացնում էին բնազանցական միտքը՝ երրորդ աչքը: Կային հին քրմական հատուկ մշակված ութ առաջնային շարականներ, որոնք ութ ձայնավորների միջոցով կառուցված կոմբինացիաներ՝ ութ հղումներ էին: Հնագույն համակարգում կային ութ առաջնային, իսկ ընդհանուրը՝ 3600 շարականներ: Շարական բառը բխում է հենց <<Շար>>՝ 3600 թվի անունից, բնորոշելով <<շրջան>> կամ 360 աստիճան գաղափարը, որը նաև՝ <<ամբողջի>> գաղափարն է:
      ԲԱՆ-ը՝ խոսքը, իրենում ունի երեք բաղադրիչ՝ միտք, հնչյուն և բովանդակություն, որոնք ըստ էության, նրբագույն վիբրացիաներ են: Աղոթական <<շարը>> արտահայտելիս, սկզբում ներքին հնչականության շրջապտույտը սկսում էր բացել մարդու զգայողական միտքը, ապա ներքին ռեզոնանսի հաճախականությունը հզորանալով համատեղվում էր ուղեղի նյարդաբջջային ռեզոնանսի հետ, և արդյունքում մարդը դառնում էր հոգեպես նրբազգաց և բնության մեջ անտեսանելի նրբագույն ճառագայթների ալիքների նկատմամբ զգայուն: Ըստ քրմական հնագույն աշխարհայացքի, մարդը կենսաբանական մարտկոց է, որն իր մեջ ունի կյանքի հոգին՝ տիեզերական մեծ Ոգու կայծը, և այս երկուսի միջև հաղորդակցությունը հնարավոր է: Սակայն, ինչպես մեր օրերում ռադիոալիքներն ընդունող ու փոխանցող մասնագետ կապավորը պետք է իմանա, թե ինչպես է պետք սարքն օգտագործել, այնպես էլ աղոթողը նախ և առաջ պետք է պատրաստված ու հոգեպես ունակ լինի, և ամենակարևորը՝ նա պետք է իմանա, թե ո՞ւմ է դիմում, ի՞նչ է ուզում և ինչպե՞ս է դիմում:
Ըստ քրմական գիտելիքների, եռաչափ նյութական տիեզերքի հիմքը հանդիսացող երկչափ Նումենոնի՝ միտք-սֆերայի (մայր ԱՅԱ՝ խոհական կենսոլորտ) հետ կապ հաստատելու համար, կարևորվում էր հոգևոր աշակերտի նախածրագրի տեսակը՝ գենոտիպը, և դրան համապատասխան վիբրացիան՝ նրա մայրենի լեզուն: Քրմերը նախորոք պարզում էին, թե աշակերտը քնած կամ անզգավիճակում ի՞նչ լեզվով է բարբառում, ո՞րն է նրա ներքին վիբրացիոն համակարգը, ըստ որի որոշվում էր նրա համար առավել հարմար ձայնահնչյունային կոմբինացիաների օգտագործումը: Աղոթողը կարող էր օգտագործել միայն իր գենետիկական կառույցից բխող հնչյունային թրթռումների համակարգը՝ ի՛ր մայրենի լեզուն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: