Արա Աբրահամյանի հարազատները թքած ունեն հայրենիքի պաշտպանության վրա

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հաճախ է խոսում այն մասին, որ հայրենիքին ծառայելու հարցում բոլորն ունեն պարտականություններ, որ զորակոչի հարցում տիրում է սոցիալական արդարություն, որ զորակոչվում են բոլորը՝ առանց բացառությունների:  Նախարարի այս լավատեսական ու հուսադրող հայտարարությունները, պարզվում է, ոմանց համար չեն: Էն գլխից ոմանք լուծում են իրենց հարցերը, արտոնյալներ կարգվում ու հռհռում բոլոր այն խեղճուկրակների վրա, որոնք ոչ փող ունեն, ոչ էլ ազդեցիկ բարեկամներ ու ծառայում են բանակում՝ այդ արտոնյալների աչքին «երրորդ սորտի» երիտասարդներ ճանաչվելով:

Բազմիցս ենք գրել ու խոսել երևանյան սրճարաններում ու ժամանցի այլ վայրերում իրենց «ծառայությունն անցկացնող» հափռգածների, բանակից հեշտությամբ ազատված տարբեր նախարարական բալիկների մասին: Բայց որքան էլ գրենք ու խոսենք, միևնույն է, գրեթե ոչինչ չի փոխվում, որովհետև ամեն ինչ էլի նույնն է մնում, որովհետև ոչ ոք չի բռնում արտոնյալների և նրանց սատարողների ձեռքը:

Պարզվում է, որ այս արտոնյալների շարքին են դասվում նաև Ռուսաստանի ու իրեն համայն աշխարհի հայության նախագահ հռչակած Արա Աբրահամյանի հարազատները: Արա Աբրահամյանի երեք եղբոր ու քույրերի տղաները չեն ծառայել բանակում, հավանաբար «ոչ պիտանի,, են ճանաչվել: Երևի շատ փող ունենալուց են անպետքացել:  Ռուսաց լեզվի «մեծագույն մասնագետ» Արա Աբրահամյանի Արմավիրում ապրող քրոջ՝ Կարինե Աբրահամյանի երեք որդին՝ Վարդանը, Կարենը, Նարեկը չեն ծառայել ազգային բանակում, սակայն սկսել են զբաղեցնել պաշտոններ, որոնց համար բանակում ծառայելը պարտադիր է: Աբրահամյանի զարմիկ Նարեկին վերջերս աշխատանքի են ընդունել Անվտանգության խորհրդում, որպես քաղաքացիական ծառայող: Դե, եթե կարելի է քաղաքացիական ծառայող դառնալ բանակում չծառայելով, ուրեմն հենց այդ բացառությունն էլ արվել է Արա Աբրահամյանի քրոջ տղայի համար: Շատ հայտնի Գագիկ Աբրահամյանի Արամ անունով զավակն էլ չի ծառայել բանակում:

Սերգեյ Աբրահամյանի որդի Արշավիրը նույնպես չի ծառայել բանակում:
Աբրահամյանների այս բալիկներից ամեն մեկը աստղաբաշխական թվեր պարունակող գներով ավտոմեքենաներով չափչփում է Երևանի փողոցները, նրանցից մի քանիսին կարելի է տեսնել թանկարժեք ռեստորաններում ու գիշերային ակումբներում, նրանցից ամեն մեկի անունով բիզնեսներ են ձևակերպված: Ուրեմն, ինչու՞ ծառայեն, ինչու՞ իրենց պարտքը տան հայրենիքին: Բա Արա Աբրահամյանը մեռա՞ծ է, որ իր հարազատները զինվորական համազգեստ հագնեն ու գնան կանգնեն «աղքատների» շարքերում:

Հետաքրքիր է, գիտի՞ այս ամենի մասին Սեյրան Օհանյանը:

Մ. Լևոնյան
http://newsbook.am

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: