Ինչի՞ց են թունավորվել «Աբովյան» ՔԿՀ-ի կին դատապարտյալները

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում 18-20 կանանց թունավորման լուրը ստուգելու նպատակով օրերս ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբն այցելել է «Աբովյան» ՔԿՀ:

abovian

Դիտորդական խմբի դիտորդ Անի Վարդանյանն «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ այցի ընթացքում դիտորդական խումբը տեղում խոսել է բժշկի հետ, ով հաստատել է թունավորման դեպքը: Դիտորդական խումբը նաև խոսել է մի քանի դատապարտյալների հետ, ովքեր ասել են, որ մոտ 22 դատապարտյալներ թունավորվել են, որոնցից 6-ի վիճակը ծանր է եղել: Վերջիններս հոսպիտալացվել են և մեկուսացվել մյուս դատապարտյալներից: Նրանց միացվել են կաթիլային ներարկման սարքեր:

Անի Վարդանյանը տեղեկացրեց, որ բժիշկները նորմալ բժշկական օգնություն են ցուցաբերել, քրեակատարողական վարչակազմից սննդի նմուշ է վերցվել և ուղարկվել լաբորատոր ստուգման, ինչպես նաև դատապարտյալներից անալիզներ են վերցրել և ուղարկել փորձաքննության՝ հասկանալու համար, թե ինչ է եղել:

«Դատապարտյալներից վեցը նշեցին, որ իրենք այդ օրը կերել են միս, խմել դեղձի հյութ, որն ուղեկցվել է ուշագնացության դեպքերով՝ գրեթե բոլորն ուշագնաց են եղել»,-ասաց Անի Վարդանյանը:

Հետաքրքրվեցինք, թե ինչ խնդիրներ ունեն դատապարտյալները: Ըստ Անի Վարդանյանի՝ հիմնական խնդիրները կապված են վաղաժամկետ ազատման ինստիտուտի հետ, մասնավորապես՝ անկախ հանձնաժողովի, որ չեն կիրառում վաղաժամ ազատում, հիմնականում դատապարտյալները դժգոհություն են հայտնում դատավարությունից:

Հաջորդ խնդիրը կապված է սննդի հետ: Անի Վարդանյանի խոսքով՝ կալանավորվածները կամ դատապարտյալները բազմիցս ասել են, որ չեն օգտվում դատապարտյալներին տրվող սննդից, քանի որ որակը վատն է: Շատերն ասում են՝ դա ուտելու բան չէ, հիմնական սնունդը դրսից է բերվում, իսկ նրանք, ովքեր դրսից չեն կարողանում սնունդ ստանալ, ստիպված ուտում են դատապարտյալների համար պատրաստվող սնունդը:

Իսկ թե ինչից են թունավորվել՝ արդյունքները պարզ կլինի շաբաթվա վերջում:

Կարանտին է հայտարարվել որոշ սննդամթերքների, մասնավորապես՝ հավի, ձկան, կաթի, թթվասերի:

Բացի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից՝ մյուս բոլոր ՔԿՀ-ներում գործում է հիերարխիկ համակարգը: Անի Վարդանյանը նշեց, որ մյուս բոլոր քրեակատարողական հիմնարկներում կան զոն նայողներ: Բացի այդ, կանանց քրեակատարողական հիմնարկը շատ ավելի բարվոք վիճակում է, քան տղամարդկանցը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: