Կարինե Հայրապետյան. Լավաշը հայկական հացատեսակ

Մեր տարածաշրջանում հայկական մշակութային նյութական եւ ոչ նյութական արժեքների սեփականացումը հարեւան ժողովուրդների կողմից արդեն դարձել է սովորույթ: Միայն հայալեզու մամուլովհակադարձելը բավարար չէ: Այսօր արդեն մեր հեռու եւ մոտիկ հարեւանները անում են ամեն ինչ սեփականացնելու լավաշը կամ նվազագույնը հասնելու նրան, որպեսզի հացատեսակի այս անվանումը ճանաչվի տարածաշրջանային արժեք: Այս մոտեցումը անընդունելի է: Հայկական ամոքահունց, մագաղաթյա լավաշը եւ «լավաշ» բառը հայկական է:

Հայաստան լեռնաշխարհի բազմաթիվ պեղումներն ու ուսումնասիրությունները վկայում են, որ Հայաստան լեռնաշխարհը անհիշելի ժամանակներում էլ եղել է հացաբույսերի մշակման ու տարածման օջախներից մեկը: Հացաբույսերի մշակումը Հայկական Լեռնաշխարհում սկսվել է Ք.ա. XVIII -XI հազարամյակում: Սյունիքի ժայռա պատկերներում(Ք.ա. XVIII -XI հազարամյակներ) առկա են եզներին լծված արորների եւ քառանիվ կամ երկանիվ սայլերի պատկերներ, որոնք փաստում են Հայաստանում հացազգիների մշակման մասին:

Ըստ ավանդույթի, Տուրուբերան նահանգի Տարոն գավառի Հացեկաց կամ Հացիկ գյուղում հաց են թխել նաեւ Աստվածների համար, որի պատճառով էլ կոչվել է Հացեկաց: Թալինի շրջանի Հացաշեն գյուղի բնակիչները ցորեն մշակելու 7000 տարվա փորձ ունեն: Հացահատիկի մշակումը Հայոց աշխարհից տարածվել է դեպի Միջագետք, Մերձավոր Արեւելք, Եգիպտոսում ցորենի հաց սկսել են թխել 5000 տարի առաջ: Եգիպտոսի (Ք.ա. VI-IV հազարամյակներ) հիերոգլիֆների մեջ հանդիպում են պատկերներ, որոնց ակունքները գտնվում են Սյունիքի ժայռապատկերներում(Ք.ա. XVIII -XI հազարամյակներ)սա փաստում է այն մասին, որ եգիպտական հիերոգլիֆների ծագումնաբանական ակունքը Սյունիքի ժայռապատկեր են: Եգիպտական գրավոր ավանդապատումները ներկայաց նում են, թե ինչպես Օզիրիսը,նույն ինքը Օրիոնը կամ Հայկ Նահապետը, թագավորելով Եգիպտոսի վրա, Եգիպտոս բերեց երկրագործությունը, սովորեցրեց մարդկանց հացահատիկի մշակույթը:

Այս նույն ժամանակաշրջանի Հայկական լեռնաշխարհի Շենգավիթ, Մոխրաբլուր, Նախիջեւան, Էլար եւ մի շարք այլ հնավայրերից հայտնաբերվել են հացահատիկի հորեր՝ գարու, ցորենի մնացորդներով: էնեոլիթյան աղորիքները եւ Լճաշենի բրոնզեդարյան թոնիրը հիմք են տալիս փաստելու, որ Հայկական լեռնաշխարհում լավաշ թխելու մշակույթը սկիզբ է առել Ք. ա. V—IV հազարամյակներում: Մի շարք հնավայրերից հայտնաբերվել են մետաղե բազմազան ու կատարելագործված գործիքներ՝ գութանի խոփ, մանգաղ, եղան, կացին, մուրճ, դուր, ուրագ,սղոց:

Մեզ հասած սեպագիր արձանագրությունների ընթերցումը նույնպես հաստատում է հացահատիկի մշակույթի գոյությունը Հայկական լեռնաշխարհում դեռեւս վաղ ժամանակներից: Ասորեստանի թագավոր (Assur-Nasir-pal II) Աշուր-նասիր-պալ 2-րդը (883-859թթ.) իր արձանագրության մեջ հիշատակում է. «…Նաիրի երկրին հունձքն հնձեցի, ցորեն ու հարդ Տուսխայի մեջ համբարեցի»: Մենուայի որդի Արգիշտին ժառանգեց ոչ միայն «մեծա—քանակ արդուզարդ, այլեւ ցորենի սերմացու»։ Ք.ա. մոտ 605-595 թթ. Ռուսա Գ Հայոց ուրարտական ժամանակաշրջանի թագավորի սեպագիր արձանագրությունը նշում է.«Ռուսան՝ Էրմինայի որդին, լցրեցի այս շտեմարանը: Այստեղ 6848 կապ ցորեն կա»: Ցորենի եւ սիսեռի սերմեր են հայտնաբերվել Թեյշիբաինի եւ Էրեբունի քաղաքների հնագիտական պեղումների ժամանակ:

Մեր թվարկությունից առաջ ցորենի ընտիր տեսակներ է ունեցել Շիրակի դաշտը եզերող ներկայիս Հոռոմ գյուղը։ Ձավարացու ճերմակահատ ցորենը, գարնանացան «քռիկը-գըլգըլ-գալգալոս» եւ ուրիշ այլ տեսակներ,այստեղից են տարածվել դեպի շրջակա բնակավայրեր՝ ընդհուպ մինչեւ Ջավախք, Գուգարաց ու Սյունաց աշխարհները։ Հոռոմ գյուղի մոտ գտնվող ամրոցի տարածքը պեղելու ժամակ Ն. Մառի աշակերտները հայտնաբերեցին ժայռափոր ամբարներ, որտեղ պահպանվել էին ցորենի այլազան տեսակներ։

Երեսնական թվականներին վաստակաշատ Ակադեմիկոս Միքայել Թումանյանի երկարամյա ուսումնասիրությունների շնորհիվ Ջրաշենի, Ողջաբերդի սարալանջերում հայտնաբերվեցին վայրի ցորենի նմուշներ, որոնք իրենց տեսակներով (ավելի քան 50 տեսակ) գերազանցում են Պաղեստինոսմ, Սիրիայում եւ Միջագետքում հայտնաբերված (1906 թ.) վայրի ցորենի նմուշների քանակը։

Ակադեմիկոս Նիկոլայ Վավիլովը ուսումնասիրելով Հայաստանի հացահատիկային կուլտուրաները,համակարգեց դրանք եւ ապացուցեց, որ Հայաստանը՝ Հայկական լեռնաշխարհն է եղել ցորենի բազմաթիվ վայրի ու մշակված տեսակների հայրենիքը եւ հացահատիկների շատ տեսակներ Հայաստանից փոխադրվել, տարածվել են այլ տարածաշրջաններ եւ երկրներ։ Արարատյան դաշտում 2,5 հազար տարի առաջ մշակվել են փափուկ ցորեն(Triticum aestivum), արարատյան ցորեն (Triticum araraticum), վայրի միահատիկ ցորեն (Triticum boeoticum), վայրի ուրարտական ցորեն (Triticum urartu), Վավիլովի կամ Վանի ցորեն (Triticum vavilovi) տեսակները,կիսահաճարը (Triticum spelta), վայրի հացազգի (ցորեն, գարի, աշորա, այծակն) տեսակները: Ցորենի ածխացած հատիկներ են հայտնաբերվել նաեւ Արարատի, Արմավիրի, Տավուշի մարզերում:

Հայոց դիցաբանության մեջ հայտնի Տիր Աստվածը նույնպես առնչվում է ցորենի պաշտամունքի հետ: Հայոց Տիր/Տիւր Աստվածը գրի, արվեստների, երկրագործության եւ պտղաբերության հովանավոր Աստվածն է: Տիր-*dei- *diur-,*dir’-հնխ. բառը ունի Երկինք, Լույս, Տիւ-օր իմաստները: Տիր/Տիւր դիցանունից բխում Տրէ — IVապրիլ ամսանունը, որը համարվում է անձրեւների, ցանքի ամիսը:

Կանաչ-Կարմիր Ծիածանը համարվում է Տիրական Գոտի: Հայտնի են Տրի Հատիկ՝ Կարմրահատ ցորեն, Տրի բուղ՝ կանաչ ծիլ, Տրի Ցորեն՝ հասուն ցորեն տեսակները: Տիրը ինքն է սերմանել ցորենը: Առաջին լուծը՝ ՏրիԱրորը, գնում էր ինքնուրույն՝ առանց հոտաղի, Տիր Աստծո զորությամբ: Երկրագործության մեջ հայտնի են«Տրի մաճկալ», «Տիր դրող», «Տրի արոր», «Տրի հերկոց», «Տրի տախտակներ», «Տրի մանգաղ» «Տրի Ուռ-Տրի մուրճ» բառակապակցությունները, որոնք նշանակում են հող մշակելու տարբեր գործիքներ:
Հայոց արեւապաշտական հավատքի ավանդների ժառանգորդ հայկական եկեղեցին Հիսուս Քրիստոսի պատվիրանի համաձայն Սուրբ պատարագի ընթացքում հաց եւ գինի է բաշխում ժողովրդին, որով յուրաքանչյուր քրիստոնյա հաղորդվում է Աստծո հետ: Եկեղեցիներում բաժանում են հաց- նշխարք՝ Սուրբ Նշխարք:

«Հաց» բառի մեկնաբանությունը
Հացը բնիկ հայերեն բառ է, այդ է վկայում բառի արմատը՝ հաց- հաե- հայս: Հաց բառը հայերենի բարբառներում հնչում է այսպես՝ խաց-(Վան,Խոյ), հոց(Հաճնի) հաց,հացցի(Տիգրանակերտ): Այլ բարբառներում հանդիպում ենք նաեւ՝ հաս, հայս, հուց, ախաս- աղու հաց, հած, հուեոց:
Հայերենում՝ հաց-ցորեն, հացահատիկ, հաց- մեղուների մեղրամոմով հաց(Հր. Աճառյան)
արմատը՝ աց- աս (աս տու ած)
-հայերեն՝- հաց-հայս, հաց- Artoc Panis (հնդեւր) (ՆՀԲ)- արտ- ցորենի արտ:
Եգիպտական եւ հայկական ժայռապատկերների համանուններից են.
— հայերեն -sr — ցոր- ցորեն, հացահատիկ, եգիպտ- sr -հացահատիկ
-հայերեն- sr -սրական գոտի, մեծասիր գոտի, եգիպտ- sr – երկնքի 36 մասերից մեկը
հայերեն—sr -ցրել, սփռել եգիպտ- sr -ցրել, սփռել
արտի — այծի հայերեն այս անվանմանը համահունչ եգիպտերեն art, arti բառը եւս կրում է «այծ, քարայծ»իմաստը(Համլետ Մարտիրոսյան):
-արտի նաեւ ցորենի արտ կամ ար-արեւ- տի- լույս իմաստով
-Շումերական աքադական տեքստերում՝ (հայ) hae — ալյուր իմաստը
-աբխազերեն՝ axvaza -axv(հ)aza-հաց (Հր. Աճառյան)
-զենդերեն՝ hahya = արմտիք, սերմ ցորենի, paitis hahya-հունձքի տոն
-խուրիրեն՝ gatc-հաց , գերմաներեն՝ Weizen- ցորեն, heis-տաք
-փիւռինգերեն- ßexoc – bhay — «բհայ»
-հայերենի ուրարտու-արրատա ժամանակշրջանում՝ աձիս -հաց,
-բասկերեն-հաց-հայս= haz- սնուցանել
-սանսկրիտ՝ aca-հաց, սանսկրիտ-sasya — ցանք-հացահատիկ
-զենդերեն- as-հաց, պարսկերեն- as = կերակուր
-հայերեն — լի-լինել-լինուլ- բան, լի-բան –լի (լինել) բան -խոսք-էություն,
-արաբերեն- luban- խունկ, (ՆՀԲ)
գերմ- Lebens -կյանք, Leib-նշխարք-հաց հին գերմաներեն-«(հ)хлайб», (ՆՀԲ)
ռուսերեն «(հ)хлеб» էստոներեն «лейб», .ուկրաիներեն «(հ)хлиб» , слово «(հ)хлайбс
հնդկերեն- nan, չինարեն- nan, ուզբեկերեն- nan, կիրգիզերեն- nan, ղազախերեն- nan տաջիկերեն նան- nan-հաց ադրբ.,թուրք-հաց-çörək, ekmek, fәtir-ֆետիր
Նան-Նանէ Հայոց աստվածուհի, Օջախի պահապան, ընտանիքի պահապան Աստվա ծուհի, կարելի ենթադրել Հայոց Նանե Աստվածու տված հացը:

«Լավաշ» բառի մեկնաբանությունը

հայերեն -լավաշ
թաթարերեն. Lәvәş, թուրք-lavaş,-վրացերեն -ლავაში,-lavash, պարս لواش‎— lavâš, սլովակերեն – lavash,բասկերեն -, եբրաերեն,հունարեն, արաբերեն՝ lavash, ռուսերեն лаваш, ադրբեջաներեն lavaş- հաց-çörək, fәtir-ֆետիր: Նշված լեզուները օգտագործում են «լավաշ» բառը առանց բացատրելու իմաստը եւ ծագումը: Բոլոր ազգերի թխած լավաշները խստիվ տարբերվում են հայկական լավաշի արտաքին տեսքից, նրանք փոքր են եւ կլոր:
Բնիկ հայերեն «լավաշ» բառը կազմված է երկու արմատից ՝ լավաշ= լավ- աշ
լավ- Բնիկ հայերեն բառ -ազնվական, առաքինի, պատվական, բարի, (Հր.Աճառյան)
լավ- քաջ, ընտրեալ, ( ՆՀԲ, ՀՐ. Աճառեան)
լավ-րա- բարձր +րա (րա-քուրմ-արեւ) (Հր. Աճառյան)
լավ-րա-, աւ-օ, — լօռայ-լօռա, լոռի վանք- սուրբ վայր-բնիկ հայերեն բառ,
հարավսլավերեն, ռուսերեն, սերբերեն- lavra- -«վանք», laure-ֆրանսերեն վանք
lavrovi list- դափնի տերեւ- լավ-սուրբ տերեւ
լակ-լափ-հնխ.բնիկ հայերեն բառ laph-լիզել բայարմատից (ագահորեն ուտել)(Հր. Աճառյան) լավշա-լափշա-lepit- лепешка, ռուսերենում գվռ. lopati- «լափել, գիշատել», ռուսերենում- lopa- որկրամոլ lepit- лепешка լակ- ռուսերենում- lakomka, lakomstvo,
ֆր-laper (Հր. Աճառյան)

-աշ-աս-ած- բնիկ հայերեն արմատներ են կապված են Աստված բառի հետ շ-ս-ծ հնչյունական անցումով
աշ- աշարայ, աշորայ, աշուն, Շարա, լավ-տիք, լավշա- լափշա արմտիք թխագույն երկայն քան զցորեան,աշդք- դից, յաշտ (ՆՀԲ)
աշան- յաշան- կալսելու ցորեն ( հայերենի գավառական բառարան Հր. Աճառյան)
աշտիպ- ձավար, աշտպեայ հաց, ձավարի հաց-հայս-
աշտուճ- աստուճ-ցամաք հաց աստուց- աստծու տված, հաց-հայս-հայց (Գր. Տաթեւացի )
Այսպիսով լավաշ բառը բուն հայերեն բառ է, որպես բարձրակարգ ցորենի՝ աշարայի հաց, որի հիմքում ընկած է, լավ-աց=լավ- (հ) աց կամ լավ-աշ =լավ- աշարայ- բարձրորակ ցորեն իմաստը՝ «լավ-աշ» «լավ-աս», «լավ-աց»-շ-ս-ծ-ց բարբառային հնչյունական անցումներով:

Լավաշ թխելու գործիքները.

— Հողը հերկելու համար օգտագործել են արոր, արոր-հողը վարելու գործիք,
հնխ.բնիկ հայերեն բառ -aratrom, aretrom, լատ – aratrum, իրլ.-arathar, ռուս-areal, լատ- arare -հերկել:
-Ցորենը աղալու եւ ալյուր դարձնելու առաջին գործիքը երկանք-երկնաքարն է:
-երկանք—երկինք-կին կամ կեանք, երկանաքար- երկնքից-քար
երկանք- բնիկ հայերեն հնխ. բառ- ձեռքի աղորիք, ձեռնաղաց, ջաղաց-ջաղացի քար, երկանաղաց- ջաղացպան
բարբառ.-Տիգրանակերտ- յերկան, Էրկան, էրկէն- էրկան -կուտի –գոտի- ծիածան:

Թոնդիր-թոնիր
Թունդիր-թոնդիր-թոնիր՝ tonir tundir tandir pur phur-փ-հուր- փուռ -(բրբռ):
Կարմիր կավից թրծված գետնափոր թոնդիրի նախատիպն է Հայկական Ծաղկանց լեռներից արեւելք գտնվող Թոնդրակ հրաբխային լեռնազանգվածը: Շրջանաձեւ հիմքով բազմածին գործող հրաբուխ է, Թոնդրակկոնաձեւ գագաթով,հատակին՝ լիճ: Թոնդրի հատակից սկիզբ է առնում թոնդրի ակը, որից ներս մտնող օդը թեժացնում է կրակը:
Ավանդույթը պատմում է. Հնում երբ Վահագն Ռազմի Աստվածը, ռազմի արվեստն էր սովորեցնում հայ ռափայներին (հայոց հսկա կին եւ տղամարդ), վարժանքից հետո երեկոյան աստղալույսի տակ հավաքվում էին Թոնդրակ լեռնագագաթի հրաբխի կրակի շուրջը, զրուցում էին, հաց թխում ու ուտում: Մի օր էլ Վահագնը Թոնդրակից կրակից մարխեր վերցրեց, տվեց հայոց սկայ-ռափայներին եւ պատվիրեց, որ բաժանեն մարդկանց, թոնդիր շինեն եւ կրակ վառեն, հաց թխեն, կանանց հանձնարարեց, որ կրակը միշտ վառ պահեն: Վահագնը բարձրացավ երկինք եւ մինչեւ օրս էլ երկնքից հսկում է, որ ոչ մեկի տան թոնդրի կրակը չհանգչի»: Ահա այսպես Հայոց Ռազմի Աստված Վահագնը հայ ազգին բաժանեց Վահագնակրակը: Հայերը մինչեւ օրս էլ պահպանում են «Վահագնակրակը»: Գետնափոր թոնիրը, թոնրի կրակը, ծուխը, մոխիրը հանդիսանում են Հայկական օջախի միասնության, ամրության եւ խաղաղության խորհրդանիշներ: Արեւապաշտ հայերը թոնիրը նմանեցրել մայր մտնող Արեւի հետ, հայ կանայք ամեն անգամ հաց թխելիս կամ կերակուր պատրաստելիս խոնարհվել են նրա առաջ, որպես աստվածության առաջ:

Թոնդիր- թոնիրը բառը նույնպես Հայաստանից փոխանցվել է այլ երկրներ եւ այլ ժողովուրդներին.
Տաջիկերեն-танур, վրացերեն- тонэ, ուզբեկ.- тандыр или тындыр եւ այլն, սակայն նրանց եւ թոնիրները տրբերվում են արտաքին տեսքով եւ ձեւով: Թոնդիր բառը նույնպես չեն կարողանում բացատրել:
-Լավաշ թխելու գործիքներից են նաեւ խաչերկաթը, շամփուրը, փայտից պատրաստված խմորի տաշտը(տաշտ- յաշտ- աշտ), սուփրեն-սուրբ-սուբրեն՝ շորը, որի վրա լավաշի գունդերն են շարում, այսինքն շորն անգամ համարում էին սուրբ: Սեղան-տախտակը՝ կարճ խաչաձեւ ոտներով, կլոր գրտնակը, մարզկան, որն ունի փոքրիկ արտի տեսք, մարզական- մարզ-մասն ամբողջի եւ ական- աչք, արտի աչք (ՆՀԲ),բադադ կամ փաթաթ, կամ ռափադան:
Ռափ(ֆ)ադա – ար-րա -«արեւ» բնիկ հայերեն արամատից ռափադա-ռափայ-դա իմաստով «Ռ սկզբանատառս հասարակօրեն կազմէ զբառ օտար՝ ի լեզվէ մերմէ- ՆՀԲ», այսպիսով Ռ-սկզբնատառ ունեցող բառերը բնիկ հայերեն բառեր են՝ ռա-զմիկ, ռա-միկ, ռայ- դրօշ, ռահ-ճանապարհ, ռափայ- հսկայ (ՆՀԲ):

Լավաշի պատրաստման եղանակը
Հայկական ամոքահունց, նրբաթերթիկ լավաշի խմորը հունցում են ալյուրից, գոլ ջրից, աղից, ավանդական եղանակով պատրաստված թթխմորով։ Որոշ ժամանակ հետո խմորը հասնում է, այնուհետեւ խմորից պատրաստվում են 300-400 գրամանոց կլոր գնդեր եւ շարում են շորի՝ սուփրայի վրա: Կլոր եւ ցածր սեղանի վրա գրտնակով բացում են խմորի գունդը՝ 3-4 մմ հաստության երկար եւ լայն թերթիկների։ Այնուհետեւ հացթուխը խմորի թերթիկը օդի մեջ մի ձեռքից մյուսին գցելով մեծացնում է, գցում մարզակայի՝ ռափադայիվրա, հարդարում, ջրի կաթիլներով թեթեւ ցողում ու խփում, կպցնում է թոնրի տաք կողին (կողքին, պատին)։

Լավաշ հաց թխելը մի ողջ արարողակարգ է: Խմորը հունցողը հունցելու վերջում խմորի վրա ձեռքով«խաչ է» անում, հետո ծածկում այն սուփրայով: Խմորը հունցում տան ավագ կինը՝ Մեծ Մայրը(Նանեն), որին օգնում են ավագ հարսն ու հարեւան կանայք: Լավաշը թխում են վաղ առավոտյան, կրակը թոնրում վառում են աղոթրանին՝ այսինքն Արեւի Ծեգի հետ: Վառած թոնրի շուրջը հատուկ կարգ ու կանոն է սահմանված.թոնրատան մաքրությունը, արարողակարգը սկսվում է բարի լույսի աղոթքներով, բարեմաղթանքներով,արգելված են վատ խոսքերը: Ըստ ծիսակարգի ոչ մի տղամարդ, նույնիսկ ծծկեր, չպետք է գտնվի թոնրի մոտ, հակառակ դեպքում հացը կպոկվի եւ կընկնի կրակի մեջ՝ հացը կուտ կգնա:

Ավանդույթի համաձայն լավաշը թխողը, որպես մատաղ-հաց՝ յոթ-ութ տուն լավաշ է բաժանում: Լավաշ է տալիս աղքատին, հղի կնոջը, որպեսզի Աստծո տված հացը ընդունելի լինի, տան հացը բարեձիր՝ առատ լինի:Լավաշը չորացնում են եւ պահում տարիով, հնում մայրերը այն դնում էին իրենց զինվոր որդիների ուսապարկերում, որպես հաց եւ պահապան չարից:
Լավաշից պատրաստում են թիքա՝ ծրարաձեւ փաթաթում են լավաշը, դարձնում են«թիքա», որով ուտում են փլավը, հատկապես հաճարի,աշորայի փլավը, հարիսան, քաշիկան, իսկ խորովածը փաթաթում են լավաշի մեջ: Առանց լավաշի խաշը չեն ուտում, լավաշ հացը բաժանում են մանր կտորների (փրթոշ), լցնում են խաշի մեջ՝ եւ ուտում են թիքա լավաշով, «թիքա ուտել», «թիքաս տամ քեզ» նշանակում է իմ բաժինը տամ քեզ:
Լավաշից պատրաստում են բուռում՝ լավաշով փաթաթած պանիր, կանաչի, կամ մեղր, կարագ եւ այլն, այն պահում են բուռում՝ բուռի-բռան մեջ, շատ հարմար է ուտելու եւ ճանապարհորդելու համար:( Բարբառային-բուռում- դուռում)
Հայոց ազգային սովորություններից է նորահարսի ուսին լավաշ գցելը, որ նշանակում է, թե աղջիկը հացառատ կդարձնի այն օջախը, ուր հարս է գնում: Ինչպես նաեւ՝ հարսանեկան լավաշը պաշտպանում է «չար աչքից» ու ապահովում նորապսակների հաջողությունը: Նորածիններին «չար աչքից» պահպանելու համար հաց են դնում կրծքին:
Գրիգոր Տաթեւացին հացը մեկնաբանում է այսպես. «Հացը հայցումն թարգմանի, որ է հայց, բնութեան հայց»:
Այսպիսով, բազմաթիվ ապացույցներով փաստեցինք, որ ցորենի տեսակների, հացի, հաց թխելու եւ հատկապես լավաշ թխելու մշակույթը ծնվել է Հայոց լեռնաշխարհում: Լավաշ հացի մշակույթը Հայոց երկրից դուրս է եկել եւ փոխանցվել եւ է մեր տարածաշրջանի, ինչպես եւ նրանից դուրս ապրող բնիկ, նստակյաց եւ քոչվոր ժողովուրդներին: Միջին Արեւելքում՝ ղազախներ, ուզբեկներ, թուրքմեններ, արեւելքում ՝աղվաններ, բալուջիներ, իրանցիներ, հյուսիսում՝ վրացիներ, աբխազներ, օսեթներ, արեւմուտքում՝ թուրքեր, հույներ, Սիրիա, Լիբանան: Հայկական լավաշը ունի յուրահատուկ ձվաձեւ տեսք «արտի աչքի» նման: Լավաշ հացը, փոխանցվելով տարբեր ազգային հացատեսակային մշակույթներին, փոխակերպվել եւ ձեռք է բերել այլ որակ ու տեսք, կրելով համապատասխան ազգային մշակույթի կնիքը, սակայն պահպանվել է «լավաշ» անունը: Նշված գրեթե բոլոր ժողովուրդները օգտագործում են «լավաշ», «թոնիր» բառերը, չիմանալով, որ դրանք բնիկ հայերեն բառեր են եւ հայ լեզվամտածողության, հայկական մշակույթի արդյունք են: Լավաշ հացատեսակի հայրենիքը Հայաստանն է:

————————

Լրացուցիչ նյութեր
Լավաշը թխելու արարողակարգի ավանդները հայ մշակույթի մեջ
Լավաշը թխելու արարողակարգը վըրջանում է բոքոն թխելով. վերջին 3-5 գունդերից բոքոն կամ գաթա: Բոքոն թխելու համար խմորի գունդը բացում են մատներով, դարձնում փոքրիկ կլոր շրջան, վրան ձու քսում, մեջտեղը մատով ծակում եւ ձեռքի ափով խփում են թոնրի կողին(կողքին): Տան ավագ կինը՝ Մեծ Մայրը երեխաներին հավաքում էր թոնրի շուրջը, թոնրի վրա կավե ամանի մեջ տաքացնում էր հալած յուղը, բոքոնը մատներով կտրատում, «յուղի մեջ ճմռում ու ճմուռ էր դարձնում», թոնրի վրա կարպետ էին գցում, «քուրսի»սարքում ու վայելում տաք ճմուռը:
Ցորենից եւ ալյուրից պատրաստված հնագույն կերակուրներից է փոխինձը, բոված եւ խոշոր աղացած ցորենի հատիկներից պատրաստում են աղանձ, արտում նոր հասած ցորենից կրակի վրա պատրաստում էին եղա, «ցորենի եղան» ճաշակում էին նաեւ Աստվածները:
-Թոնրի մեջ, որը նաեւ փուռ է համարվել, թխել են Տարեհացը կամ գաթան՝ գա-թա կամ գա-տա-ն ունիգալիք տարի իմաստը: Թոնրի գաթան, գա-տան շրջանաձեւ է, եզրերը ձեռքերի զույգ մատներով ճառագայթաձեւ նախշվում են իբրեւ Արեգակի ճառագայթներ: Գաթան նույնպես Արեւի խորհուրդն ունի, այն իր տեսքով Արեւի սկավառակն է, որի համար էլ ունի Արեւհաց խորհրդանիշը: Եկողին, հյուրին Արեւ- հացով են դիմավորում, որպեսզի նա լինի առատաձեռն, ընծայող, պարգեւող, կամեցող: Գաթան հիմնականում թխում են Նոր Տարուն, Նավասարդին, այն ունի նոր, գալիք տարվա խորհուրդը: Գաթայի կարեւոր մասն էմիջինքը՝ ուլունքահատիկը, լոբու կամ սիսեռի հատիկները, որը խմորի մեջ են դնում` ընտանիքի հաջողության, խաղաղության եւ գալիք տարվա կանխագուշակության նպատակով:

Լավաշ հացի արարման վաղեմի լինելն են վկայում Արեւապաշտական ժամանակաշրջանումծնված բազմաթիվ ավանդազրույցները եւ ավանդները.

-Հայոց ազգային ընկալումներում Անահիտ Աստվածուհին ունի Ոսկեծղի, Ոսկեհատն անունները, որոնք ունեին հետևյալ խորհուրդը.
Ոսկեծղի՝ ծղի-ձեռն, բազուկ, /հին բառ /ծղիքն ծիրանի- որպես թե ոտն ծղի, ճղի, ծղոտ, ծիլ, ցորեանի ցօղուն իմաստն ունի (ՆՀԲ):
Ոսկեհատն՝ ցորենի հատիկ, սերմ, ունդ իմաստն ունի (ՆՀԲ):
Անահիտ Աստվածուհու արձանին ծառերի թավ ու թարմ ճյուղերից հյուսված պսակներ եւ ցորենի հուռթի հասկից փնջեր էին դնում։

Ավանդազրույցներ լավաշի մասին

Ըստ ավանդության` հին Հայաստանում Արամ անունով մի արքա է եղել, որը կռվի ժամանակ գերի է ընկնում ասորիների թագավոր Նոսորին: Ըստ նրա պայմանի` Արամ արքան պետք է 10 օր անոթի մնա, իսկ 11-րդ օրը նետաձգությամբ մրցի իր հետ, եթե հաղթի` ազատ կարձակվի եւ յուրայինների մոտ կգնա արքայավայել ընծաներով:
Հաջորդ օրը Արամ արքան պահանջեց, որ Ասորաց սահմանի մոտ կանգնած հայկական բանակից բերեն իր ամենագեղեցիկ լանջապանակը: Հայերը գլխի ընկան, որ իրենց արքան ինչ-որ բան է ակնարկում, իսկ ասորիներն էլ չգիտեին, որ լանջապանակի մեջ նրբաթերթ հաց է դրված: Այն ժամանակ ոչ ոք չգիտեր լավաշի մասին, իսկ ասորի բանբերների մտքով չէր էլ անցնի, թե հայերը կարող են զրահի մեջ հաց թաքցնել:
Արամը ստացավ իր զրահը, բայց ասաց, որ սա չի իր ամենագեղեցիկ լանջապանակը, պահանջեց մեկ ուրիշը, եւ ասորի բանբերները 9 օր շարունակ գնում-գալիս էին` առանց իմանալու, որ իրենց բերած լանջապանակներով ամեն օր մի նրբաթերթ հայկական հաց են հասցնում Արամ արքային:
11-րդ օրը Արամն ու Նոսորը մրցասպարեզ մտան: Նոսորին թվում էր, թե 10 օր սոված մնալով՝ Արամն ուժասպառ է եղել, սակայն Հայոց արքան իրեն կայտառ էր զգում: Հայկական հացը նրան ուժ էր տվել, նա հաղթեց մրցության մեջ եւ տուն վերադարձավ պատվով: Վերադարձավ ու հրովարտակ արձակեց, որ այսուհետ Հայաստանում հաստ ու բազմաձեւ հացերի փոխարեն լավաշ թխեն: Այդ ժամանակներից ի վեր լավաշը դարձավ հայոց հացերի արքան:
-Ըստ մեկ այլ ավանդության` մի հայ իշխան 20 օր բանտարկված է եղել եւ ոչինչ չպետք է ուտեր, որից հետո պիտի կռվեր առյուծի դեմ: Ամեն օր նրան այցելում էր իր թիկնապահը` գոտու արանքում գաղտնաբար բերելով թարմ լավաշ: Արդյունքը լինում է այն, որ իշխանը հաղթում է առյուծին:
Սա վկայում է, որ լավաշը մեծ զորություն ունի հայոց համար եւ հայ օջախներում այն իբրեւ սրբազան նշխար է ընկալվում:

-Ավանդազրույցներից մեկն ասում է. «Հացահատիկի Հայոց Աստվածուհի Աշորայի ծամերը ցորենի ոսկե ցողունի հյուսքեր էին: Արորը եղել է Աստվածուհու ոտքը: Գրտնակը սկզբում եղել է հացահատիկիԱստվածուհի Աշորայի ձեռնափայտը: Բայց դա սովորական գավազան չէր: Հենց որ Հայոց աշխարհում մեկը հացի մնացորդը կամ նույնիսկ փշուրը դեն էր նետում` աղբին խառնելով, աստվածուհու ձեռքից ձեռնափայտը դուրս էր թռչում` հասնում եւ հարվածում հացն անարգողի ճակատին ու ետ գալիս աստվածուհու մոտ: Գրտնակն այդպես կլորիկ ու թմբլիկ է դարձել սրա-նրա ճակատին թմփացնելով: Հետո այնպես եղավ, որ մարդիկ սովորեցին հացի ոչ մի փշուր դեն չնետել եւ Աստվածուհին իր ձեռնաձայտը նվիրեց մարդկանց»:
— «Ըստ հայ մեկ այլ դիցաբանութեան. Հայոց Աստուած Վահագնի եւ Գեղեցկութեան Աստուածուհի Աստղիկի հարսանիքին, Աստվածների հայր Արամազդը Աստղիկի ուսին լաւաշ դրեց: Վահագնի տունը ուղղված ճանապարհին Աստղիկի ուսից լավաշը ընկնում է: Արամազդը զայրանում է ասելով՝«Հացը գետին ձգողը չի կարող կին եւ մայր դառնալ»: Այսպես, Վահագն ու Աստղիկը երբեք չեն ամուսնանում եւ մնում են յաւերժական սիրահարներ:
Հաց բառը հայերենում լայն հասկացություն ունի, կերակուր, ճաշ, ընթրիք, սեղան, հացկերույթ: Խմորի եւ հացի հետ կապված հայերը ունեն ծիսա-հմայական արարողություններ: Հացը դանակով կտրել չէր կարելի, միայն ձեռքով: Հացը կտրել նշանակում է, մարդուն բարեկեցությունից զրկել, մինչեւ հաց ուտելը ծերերը հացը մոտեցրել են ճակատին: Հացի պաշտամունքի հետ կապված կան օրհնանքներ, անեծքներ, մաղթանքներ, երդումներ: Հացով երդվել են` «Էս հացը վկա», «Էս հացը ինձ կուրացնի»: Օրհնել են`«Կերածդ հացը հալալ լինի»: Անիծելիս ասել են` «Տվածս հացը աչքերդ բռնի», «Կերած հացդ հարամ լինի» «Հացը գետին մի գցի, Աստված աչքերդ կհանի», հետաքրքիր է աչքի եւ հացի համադրումն ու կապը:

Գրականություն
1. ՔՈՉԱՐՅԱՆ Գ. Գ. — «ՏԻՐ/ՏԻՒՐ ԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅՈՑ ՄԵԾԱՑ» ՍԵՐՆԴԱՇԱՐՔՈՒՄ»
2. Համլետ Մարտիրոսյան — «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԵՎ ՀԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ», Բազմավէպ, 2008թ.:

3. Անժելա Տերյան — «Հայաստանը արարչագործության եւ քաղաքակրթության բնօրրան», Երեւան, 2002 թ.:

Կարինե Հայրապետյան
Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության
Կրթության եւ գիտության նախարար

Один ответ

  1. Шикарная статья !
    Интересная , читаеш и думаеш -это все мы знаем на генетическом уровне ! Вот издать бы эту статью как книгу с
    хорошимы илюстрациями для малышей !!!
    Внукам надо такие книги читать а не про смурфиков ,прости
    господи.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: