Արմենակ Աբրահամեան. Բոլոր հայերը Արևմտեան Հայաստանի երեխաներն են

Открытое письмо Председателя Национального Совета Западной Армении Арменака Абрамяна к армянскому народу
Սիրելի հայրենակիցներ, սիրելի քույրեր և  սիրելի եղբայրներ,
Երբ,  301 թվականին Հայաստանի Պետությունը համաձայնվեց քրիստոնեությունը ընդունել որպես պետական կրոն, հարյուր հազարավոր հայեր չընդունեցին քրիստոնեությունը: Այժմ մենք նրանց հանդիպում ենք հայ արյանների, եզդիների, քրդերի, ալևիների և տարբեր հին ժողովրդների շրջանակներում, որոնք ապրում են Անատոլիայում և Արևմտեան Հայաստանում:
Դևշիրմեից (երեխաներին հավաքել) և Աբդուլ Համիդ II -ի  ցեղասպան կոտորածներից ի վեր, հարյուր հազարավոր հայեր իսլամացվել են, որոնց մենք կարող ենք հանդիպել քրդերի, համշենների, զազաների և այլ էթնիկ փոքրամասնություններում’  Հայաստանում (Արևմտեան) և Անատոլիայում:
Սիրելի քույրեր և եղբայրներ!
Ես կարդացի նամակը, որ դուք տարածել եք տարբեր լրատվամիջոցների և համացանցերի միջոցով, ես ուզում եմ ձեզ մի բան ասել, որ այսօր մենք պետք է  ուրիշ տեսանկյունից նայենք առարկաներին:
Իհարկե, դեռ Պոլիսի (Կոնստանդինոպլի) շատ թաղամասերի կամ սփյուռքային միջավայրում մարդիկ հաճախ  միտումնավորությամբ մեղադրում, բաժանում են և վատ են  վերաբերվում մեր հայրենակիցներին, ատելությամբ են լցնում ուրիշների հանդեպ, և միտումնավոր կրոնական խտրականություն են կիրառում, պնդելով մինչև, որ քրիստոնյա լինելը կազմում է ինքնության հիմնական մասնիկ:  Այս ինքնացեղասպանության ձևը  չի անցնի:
Մեր պատմության սխալ իմանալը, մեր բնիկության  և հնության մասին սխալ իմանալը,  թե ինչն է յուրաքանչյուր հային կապում միմյանց, մեր արմատների խորության սխալ իմացությունը, մեր ավանդական գիտելիքները, ավանդությունները, մշակույթային արտահայտությունները, մեր սովորույթները, և  մեր ժողովրդին պատկանելու  բուն զգացմունքը: Այս ամենը մեզ թյուրիմացության մեջ են նետում:
Ամենից առաջ, մեր ինքնությունը հայ լինելն է, Լույսի երեխա լինելը,  և  կրոններին, հավատքներին  հարգանքով վերաբերվելը:
Սիրելի քույրեր և եղբայրներ, դուք հայ ժղովրդի անբաժան մասնիկն եք կազմում:
Եթե ձեր մեծ հայրիկի անունը Սարգիս էր, իմացեք, որ իմ մեծ հորն էլ էին այդպես կանչում: Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը ձեր կողքին է և կուղեկցի այնքան ժամանակ, որ դուք այլևս թիրախ չդառնաք այն մարդկանց համար, որ իրենց աղանդավորական ատելությամբ արդեն հայտնվել են մեր Միության նստարանիների վրա  :

Արմենակ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
Արևմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի Նախագահ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: