Очередная скандальная отставка в Армянской Апостольской Церкви

Вынужден был  уйти в отставку духовный предводитель армян Женевы, настоятель армянской церкви «Сурб Акоп» («Святого Иоанна»)  иеромонах Айрик Оганесян. Как сообщают информированные источники, это произошло из-за конфликта с председателем попечительского совета церкви, владельцем знаменитой часовой фирмы «Франк Мюллер» миллионером Варданом Срмакешом. До 2012 года настоятелем церкви был священник Абел Манукян, которого Католикос Всех армян Гарегин Второй лишил сана.
Ժնևի հոգևոր հովիվը հրաժարական է տվել «Ֆրանկ Մյուլլերի» սեփականատիրոջ պատճառո՞վ
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` նախօրեին Ամենայն հայոց կաթողիկոսին իր հրաժարականն է ներկայացրել Ժնևի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ, տեր Հայրիկ աբեղա Հովհաննիսյանը: Նա Ժնևում հովվության էր նշանակվել 2012 թվականին` Ժնևի Ս. Հակոբ եկեղեցու հետ կապված հայտնի դեպքերից հետո, երբ հակառակ համայնքի կամքի, կաթողիկոսը պաշտոնանկ արեց Ժնևի հոգևոր հովիվ տեր Աբել քահանա Մանուկյանին: 
Հրաժարականի առթիվ մեր տեղեկությունը երեկ հաստատեց նաև Մայր Աթոռի մամլո դիվանի ներկայացուցիչ տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Հրաժարական եղել է և հայր սուրբը Մայր Աթոռի կողմից հրավիրվել է Սուրբ Էջմիածին, որպեսզի համապատասխան բացատրություններ տրվեն հրաժարականի պատճառների մասին և քննարկվի իր հետագա ծառայությունը»,- ասաց տեր Վահրամը: 
Տեղեկություններ կան, որ տեր Հայրիկը խնդիր է ունեցել Ս. Հակոբ եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Սրմաքեշի հետ, ով շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» հայտնի ժամացույցների գործարանի փայատեր է և գլխավոր տնօրենը: «Այս պահին հավելյալ մանրամասներ չեմ կարող ասել, դա կլինի ավելի ուշ: Երբ որ հայր սուրբը ժամանի Էջմիածին, խնդիրը քննարկվի, այդ ժամանակ հստակություն կլինի»,- այդ առթիվ մեր հարցին ի պատասխան ասաց նա: 
Նշենք, որ մեծահարուստ Վարդան Սրմաքեշը, ով թեև դիվանագիտական ճանապարհ չի անցել, անցյալ տարի նշանակվեց Ֆրանսիայի Մարսել քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոս:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: