ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ

Համաձայն Սլովակիայի նախագահի մամլո ծառայության հաղորդագրության Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը երկար դեգերումներից հետո վերջապես Բրատիսլավայում դեսպանի իր հավատարմագրերն է հանձնել Սլովակիայի Հանրապետության նախագահ Իվան Գաշպարովիչին, իսկ վերջինս էլ բարձր է գնահատել հայ-սլովակյան հարաբերությունների ներկա մակարդակն` այն բնորոշելով առանց խնդիրների և զարգացման մեծ պոտենցիալ պարունակող։ Նախագահի հետ չի կարելի չհամաձայնել, հաշվի առնելով այն հսկայական գուրծունեությունը, որը ծավալվել է տասնամյակ ի վեր Սլովակիայի և Հայաստանի միջև:

Հայաստանի դեսպանն իր հերթին նշել է, որ Հայաստանի տնտեսությունը միջազգային տնտեսական ճգնաժամից տուժել է, և այժմ երկիրը շահագրգռված է ամրապնդելու տնտեսական համագործակցությունը հատկապես շինարարության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և առևտրի ոլորտներում։

Փաստի առթիվ լրատվությունն ընթերցելիս առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում դեսպանի անմեղ  կամ անմեղսունակ    արձանագրային գործունեության  պարտադիր քայլերի իրականացման մասին, սակայն մինչ այն պահը, երբ ՀՀ դեսպանն արտաբերում է շնորհակալական խոսքեր …:

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել իրականում…

ՀՀ դեսպանն, օգտվելով իր հավատարմագրերն հանձնելու արարողության առիթից, շնորհակալություն է հայտնել նախագահին՝ Սլովակիայի խորհրդարանի կողմից 2004թ. նոյեմբերի 30-ին Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու համար, բայց գիտակցաբար կամ անգիտակցաբար մոռացել է նշել, որ Սլովակիան այն եզակի պետությունն է, որտեղ Հայոց Ցեղասպանությունը կասկածի տակ առնելը  կամ ժխտելը  պատժվում է քրեական պատասխանատվությամբ: Սույն օրենքն ընդունվել է 2009 թվականին Սլովակիայի Ազգային Խորհրդի, Կառավարության և հաստատվել է հենց Նախագահ պ.Գաշպարովիչի կողմից,  ու այս ամենը հիմք ընդունելով է, որ այժմ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանը պատասխանատվության ենթարկելու գործընթաց է սկսել Սլովկիայում թուրքական դեսպանուհու նկատմամբ: ՀՀ դեսպանի կողմից Հայկական պետության համար միջազգային իրվունքի տեսանկյունից նմանատիպ գործուն խաղաքարտի անտեսումը և մոռացության տալը, խոսում է այն մասին, որ դեսպանն իր կրթական և դիվանագիտական ինտելեկտուալ կարողությունների մակարդակով չի համապատասխանում իր զբաեղցրած պաշտոնին:

Հավատարմագրերն հանձնելու արարողությանն իր շնորհակալական խոսքում ՀՀ դեսպանը նաև «մոռացության է մատնել»  Սլովակիայի քաղաքական և իրավական պետական պաշտոնյաների երկարամյա հայանպաստ գործունեությունները, որոնք արտահայտվել են նաև վերջերս,  ընդդեմ Հունգարիայի կառավարության՝ ադրբեջանցի ռամիլ սաֆարովի արտահանձման ժամանակ, Չեխիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների կոմիտեի՝ Խոջալուի դեպքերը, որպես «ցեղասպանություն» ճանաչելու տարօրինակ որոշման հարցում…: ՀՀ դեսպանը կանխամտածված մոռացության է մատնել նաև Սլովակիայի բազմաթիվ պետական պաշտոնյանների Հայաստան այցելությունները և այն հսկայական լոբիսիտական գործունեությունը, որի շնորհիվ առկա են սլովակ-հայկական տանդեմի հազվագյուտ հայանպաստ գործունեության արդյունքներն` ընդդեմ ազեր-թուրքական ագրեսիվ ճակատի:

Հաշվի առնելով Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի վերը նշված «դիվանագիտական ամնեզիան» կարելի եզրակացնել, որ ՀՀ ԱԳՆ շարունակում է վարել, մեղմ ասած, կադրային խայտառակ քաղաքականություն՝ նմանատիպ անձանց վստահելով կարևորագույն պաշտոններ եվրոպական երկրներում:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն
26.03.2013թ.

Оставьте комментарий