Երևանի ոչնչացված պատմական կառույցները

Իրենցից արժեք ներկայացնող կառույցների ոչնչացումը Երևանում սկսվել է 2000-2004 թվականներին: Այս մասին radiovan.am-ին հավաստիացրել է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը: Նա նշել է, որ այդ շրջանում Երևանը չի ունեցել պատմամշակութային հուշարձանների ցանկ, իսկ ցանկի բացակայությունը ահռելի մի ծրագրի ապացույցն է, ըստ որի՝ հետագայում էլիտար շինությունների կառուցելու նպատակով նախատեսվել է ոչնչացնել այդ հուշարձանները:
Ս. Բաղդասարյանը ներկայացրել է Երևանի հուշարձանների ցանկը, որը ներառում է 87 հնագիտական հուշարձան, 70 պատմական, 330 ճարտարապետական և 483 մոնումենտալ հուշարձան:
Ստորև՝ Երևանի արդեն ոչնչացված պատմական կառույցների ցանկը.
1.Խորենացի 16 — քաղաքային դումայի և վարչության շենք
2.Նալբանդյան 20ա — Խ.Գիլանյանի «Լաստո» լիմոնադի գործարան (1892թ)
3.Նալբանդյան 20բ — Ջանփոլադյանի թատրոն, Սպայի տուն (1842թ)
4.Բուզանդի 51-55 — 19-րդ դ-ի բնակելի տուն
5.Պուշկինի 11 — 20-րդ դ-ի Ա. Մելիքյանի բնակելի տուն
6.Պուշկինի 19 — 19-րդ դ-ի Ա. Աֆրիկյանի բնակելի տուն
7.Պուշկինի 28 — Լ.Ֆոտինովի առանձնատուն (1908թ)
8.Արամի 34 — 19-րդ դ-ի Խ.Թադևոսյանի բնակելի տուն
9.Արամի 36 — 19-20-րդ դդ-ի Գ.Թադևոսյանի հասույթային շենքը
10.Արամի 52 — Հ. Թադևոսյանի հասույթային շենքը (1892 թ)
11.Արամի 86 — Ս.Հախնազարյանի բնակելի տուն (1895-1898թթ)
12. Արամի 88 — 19-րդ դ-իՄուշեղյանների բնակելի տուն
13. Աբովյան 1/4 — Գ.Գաբրիելյանի հասույթային շենք (1910-1914թթ)
14. Աբովյան 9 — Սպորտկոմիտեի և ֆիզկուլտուրայի կենտրոնական տունը (1932թ)
15. Հանրապետության 9 — Պ. Էսապյանի հասույթային շենքը (1913-1916թթ)
16. Հանրապետության 15 — 19-րդ դ-ի Կ. և Վ. Գիլներների բնակելի տուն
17. Հանրապետության 17 — 20-րդ դ-ի Ա. Ջալալայանի հասույթային շենքը
18. Հանրապետության 18 — Վ. Մկրտչյանի բնակելի տուն (1896թ)
19. Հանրապետության 48 — 19-րդ դ-ի բնակելի տուն
20. Հանրապետության 51 — 20-րդ դ-ի բնակելի տուն
21. Հանրապետության 53 — 20-րդ դ-ի բնակելի տուն
22. Ամիրյան 4/18 — բնակելի շենքը
23. Ամիրյան փողոցում գտնվող 19-րդ դ-ի Ա. Միրզոյնցի բնակելի տուն
24. Լեոյի 3 — 19-20-րդ դդ-ի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի շենքը
25. Եկմալյան 1 — 19-20-րդ դդ-ի Ա. Յարալյանի բնակելի տուն
26. Շահումյանի հրապարակում գտնվող «Սևան» հյուրանոց
27. Աբովյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում գտնվող ճարտարապետ Ա. Տեր-Ավետիքյանի հեղինակած անկյունային շենքերը:
asekose.am

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: