Нет третьего варианта для решения Конституционного суда Франции

Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի համար երրորդ ճանապարհը չկա

Հայ փորձագիտական հանրությունը եւ մամուլը պնդում են, որ Սահմանադրական դատարանը կարող է երեք հավանական որոշում կայացնել:

Մինչդեռ Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը պետք է վիճարկի մի որոշում, որը ոչ միայն 1915թ-ի Հայոց ցեղասպանությանը, այլ ընդհանրապես ցեղասպանությունների ժխտումը քրեորեն պատժելու հարցն է առաջ քաշում: Դատարանը պետք է եզրակացնի, թե որքանով է այս օրենքը Ֆրանսիայի Մամուլի ազատության մասին օրենքին, քանի որ օրենքը նախատեսում է փոփոխություն կատարել հոդված 48-ում եւ այնտեղ ավելացնել մեկ բառ` «ցեղասպանություններ»:

Եթե Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը որոշում կայացնի , որ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքը չի համապատասխանում երկրի Սահմանադրությանը, ապա այն կվերաբերի նաեւ Հոլոքոստին: Նման բան անհնար է: Հետեւաբար, Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության օրոք 1958 թ-ին ստեղծված Սահմանադրական դատարանի 9 անդամը ձայների մեծամասնությամբ կարող է միայն երկու որոշում կայացնել.

1. Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը:

2. Ցեղասպանությունների ժխտումը քրեկանացնող օրենքի որեւէ դրույթ անհրաժեշտ է փոփոխության ենթարկել ավելի հստակ ձեւակերպելու համար եւ այն վերադարձվում է Սենատ:

Երկրորդ դեպքում միայն ժամանակ ձգձգելու նպատակ կարող է լինել, քանի որ Ֆրանսիայում նախագահական ընտրություններից երեք ամիս առաջ Սենատը եւ Խորհրդարանը պարտավոր են դադարեցնել աշխատանքը: Ամեն դեպքում Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը չի կարող «ցեղասպանություններ» բառի ավելացումը Մամուլի ազատության մասին օրենքի համապատասխան հոդվածում հակասահմանադրական համարել:

Օրինագիծը ենթադրում է համապատասխան փոփոխություններ մի շարք օրենքներում, որտեղ պարզապես հավելվում է մարդկության դեմ կատարված հանցագործություններից ամենածանրը ` ցեղասպանությունը:

Եթե Մամուլի ազատության մասին ֆրանսիական օրենքում կա “աքսոր “ բառը` որպես մարդկության դեմ կատարված հանցագործություն, ապա ինչու չպետք է լինի “ցեղասպանություն” բառը:

06.02.12

Armweeklynews.am

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: