Национальный Совет Западной Армении наделил полномочиями метра Филипа Крикоряна

Լիազորագիր փաստաբան Ֆիլիպ Գրիգորյանին

Ֆրանսիայի Հանրապետության Սենատում ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման փաստը բոլոր հայկական հասարակական եւ պետական կառույցների կողմից իրենց վերագրելու փորձեր եղան: Հաղթանակի եւ ցնծության զգացողությունը, սակայն, կարճ տեւեց, իսկ ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի պաշտպանության խնդիրը մնաց ցպահանջ: Այդպես էլ այս վճռական պահին հայկական հասարակական եւ պետական կառույցները չկարողացան հաղթահարել սեփական բարդույթները առաջացած խնդրի վերաբերյալ, որի արդյունքում հայ հասարակությունը զրկվեց ճշգրիտ կողմնորոշվելու եզակի հնարավորությունից:

Չնայած այն բանին, որ նախագահ Ն. Սարկոզին քննադատեց այդ օրինագծի դեմ հանդես եկած մի շարք նախարարների եւ իր դժգոհությունը հայտնեց այդ օրինագծի չեղյալ հայտարարման պահանջով Սահմանադրական խորհուրդ դիմելու փաստի առթիվ եւ հայտարարեց, որ եթե Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական որակի հունվարի 23-ին Սենատի հավանությանն արժանացած փաստաթուղթը, ապա իրենք կպատրաստեն մեկ այլ օրինագիծ եւ կներկայացնեն խորհրդարանի հաստատմանը:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը մշտապես խոսել եւ այս վճռական պահին նույնպես խոսում է Արեւմտյան Հայաստանի հայերի պատմական իրավունքների մասին, որի մեկ մասն էլ կազմում է հունվարի 23-ին Սենատի հավանությանն արժանացած փաստաթուղթը:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը մշտապես հանդես է գալու ինչպես Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների, այնպես էլ մարդու համապարփակ իրավունքների պաշտպանությամբ եւ ապագայում պահանջներ է ներկայացնելու Թուրքիայի Հանրապետությանը: Այսօր եւ ապագայում Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդն իր մասով պահանջատեր է եւ վերահսկելու է Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքներն այնպես, որ պահանջատիրությունը դառնա միջազգային իրավունքի գերակա հարց:

Ելնելով ստեղծված իրադրությունից, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը համապատասխան լիազորություններով օժտեց փաստաբան Ֆիլիպ Գրիգորյանին, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի կողմից` դատական հայցով դիմելու Ֆրանսիայի Հանրապետության Սահմանադրական խորհուրդ:

Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի Նախագահ`
Արմենակ Աբրահամեան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: