28 лет назад началась резня в Мараше

28 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՍԿՍՎԵՑ ՄԱՐԱՇԻ ԿՈՏՈՐԱԾԸ
1978 թվականի դեկտեմբերի 19-ին սկսվեց Թուրքիայի պատմության հերթական կոտորածներից մեկը:

Հայերի ցեղասպանությունները, Դերսիմի ցեղասպանությունը, Ստամբուլում 55-ի կոտորածները… Այս շարքը դեռ երկար կարելի է շարունակել

Այդ տխուր շարքի մի մասն էլ երբեմնի հայաբնակ ծաղկուն քաղաքի` Մարաշի կոտորածն է, որը թյուրքերի կազմակերպած համեմատաբար ոչ վաղ անցյալի կոտորածների թվին է պատկանում:

Ուղիղ 28 տարի առաջ թուրք ծայրահեղական ազգայնականները` «Գորշ գայլերի» գլխավորությամբ Մարաշում սկսեցին ալևիների զանգվածային կոտորածը (Թուրքիայում ալևիականությունը համարվում է իսլամի աղանդ):

Շուրջ մեկ շաբաթ տևած սպանդի արդյունքում սպանվեց 110 մարդ, որոնց մեծ մասն ալևի դավանանքի հետևորդներ էին:
Բազմահազար թուրք ազգայնականները, տուրք տալով իրենց կրոնական և ազգայնական մոլագարությանը, 7 օրվա ընթացքում Մարաշում ավերեցին սունի իսլամի հետևորդ չհանդիսացող բնակիչների 552 տներ, 289 խանութներ, թալանվեց և ոչնչացվեց նրանց գույքը:
Սպանվածների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, կազմել է 111 հոգի, ինչն իրականում զգալի իջեցված թիվ է: Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, սպանվածների թիվն անցնում էր 500-ը:

Մարաշի կոտորածը, ի թիվս 20-րդ դարի երկրորդ կեսի այլ արյունոտ դեպքերի, ցույց տվեց, որ թուրքական պետությունն ու նրա բնակիչները շարունակում են հավատարիմ մնալ իրենց ակունքների արյունռուշտ ավանդույթներին:

Թուրքիան, արդեն բավական ուշացած արձագանքելով Մարաշի վայրագություններին, այդպիսով ևս մեկ անգամ ընդգծեց, որ այդ դեպքերի կազմակերպման ու իրականացման պատասխանատուներից մեկն էլ ինքն է:

Ավելի ուշ թուրքերը կասեն, թե Մարաշի կոտորածը դարձավ 1980 թվականի հեղաշրջման գլխավոր պատճառներից մեկը…

Գևորգ Պետրոսյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: