Речь Вартана Мушегяна на Форуме «Армения-Диаспора»

«Юсисапайл» сообщал о том,что с 19 по 20 сентября в Ереване проходил Форум «Армения-Диаспора», в котором приняли участие около 500 представителей Спюрка из 50 стран мира. В рамках двухдневного форума, приуроченного к 20-летию независимости Армении, прозвучали доклады министров, экспертов, представителей СМИ диаспоры, политических партий, главными темами которых были взаимодействие Родины и диаспоры, актуальные проблемы зарубежных армян и пути их решения.

Среди выступавших на Форуме был также один из активнейших общинных деятелей Москвы Вартан Мушегян, являющийся ныне президентом Союза диаспор России.

Предлагаем вниманию читателей текст его выступления (на армянском языке):

Սիրելի հայրենակիցներ

Հիմնականում իմ խոսքը ուղղվելու է Ձեզ մի հիմնախնդրով, որը կապված է հայկական ազգային պետականության հետ: Ես կարծում եմ, որ  ամենակարևոր խնդիրը հայ ժողովրդի համար դա նրա պետականության զարգացման և հզորության խնդիրն է, նրանից է բխում մնացած բոլոր գործընթացները: Այստեղ խոսվեց և կոռուպցիայի մասին և այն վիրուսի մասին, որը ընկնում է պետության մեջ և քայքայում է այն, մենք այդպիսի շռայլ հնարավորություններ չունենք, որպեսզի թողնենք քայքայվի այս պետությունը, պետք է ամեն կերպ օժանդակենք, որպեսզի պետականությունը զարգանա և իրավամբ հզորանա: Ես մի քանի առաջարկ ունեմ այդ առումով` կապված Սփյուռքի նախարարության գործընթացի հետ, քանի որ ես տեսնում եմ, որ այն ավյունը, այն արտակարգ էներգիան, որ ծախսում է Հրանուշ Հակոբյանը իր աշխատանքով, որպեսզի ինչ-որ մի արդյունք կարողանա ստանալ այն շատ նվազ ռեսուրսներով, որով իրեն ապահովում է այսօր պետությունը, ուղղակի կարելի է խոնարհվել այդ տիկնոջ առջև, որովհետև դա իրավամբ շատ ծանր կատարվելիք գործ է: Ես կարծում եմ դեռ շատ ժամանակ կանցնի, որպեսզի իսկապես ստեղծվի համագործակցության այն մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան սփյուռքին շատ ավելի էֆեկտիվ ներմուծվել այն գործընթացին, որը պետք է զարգացնի Հայաստանը և կարծում եմ, որ դա պետք է լինի շատ սակավ մի քանի ծրագրեր, որոնք պետք է կատարվեն երկտեղ: Ես անմիջապես ինձ հարց եմ տալիս, ինչ է պետք Հայաստանին սփյուռքից և սփյուռքին ինչ է պետք Հայաստանից: Շատ պարզունակ հարց և պարզունակ պատասխան: Սփյուռքից Հայաստանը սպասում է մասնագիտական և նյութական ռեսուրս, իսկ սփյուռքը Հայաստանից` պետական ռեսուրս, որը անհրաժեշտ է շատ ու շատ ծրագրեր իրականացնելու համար: Բայց այսօր ամենամեծ խոչընդոտը հանդես է գալիս այն վստահության դիֆիցիտը, որ այսօր գոյություն ունի մեր ժողովրդի մեջ: Ինչպես վերականգնել այդ վստահությունը, ինպես ստեղծենք այն հիմքը, որը կարող է դառնալ այդ վստահության սկզբնաղբյուրը: Նորից վերադառնում եմ այն մտքին, որ դրանք երևի թե պետք է լինեն ծրագրերը: Ես շատ կարճ կընթերցեմ, դրանք 5-ն են և կարծում եմ, որ այդ ծրագրերը պետք է իրագործվեն այսպես ասած ակումբային համակարգով, որը պետք է գտնվի պետական խիստ հովանավորության տակ: Սա այն ձևերից մեկն է, որին մեր ժողովուրդը սովոր է, հատկապես սփյուռքը: Սա այն ձևն է, որ հնարավորություն է տալիս մարդկանց ճանաչելու և ուղղակիորեն համագործակցելու և եթե ակումբային սիստեմը ճիշտ համագործակցի Հայաստանի պետական սիստեմի հետ և փորձեն այդ երկու սիստեմների համագործակցությամբ հասցնել այդ ծրագրերը որոշակի նպատակի, դա արդեն կլինի ամենաէֆեկտիվ սկզբունքներից մեկը:

1. Համազգային կրթական համակարգի ստեղծումն է, սրա մասին պետք է շատ լուրջ մտածենք, խոսքը գնում է միահնչյուն լեզվի մասին, որը չի հեռվացնում մարդկանց, այլ հակառակը ստեղծում է բոլոր հնարավորությունները` իրար ըմբռնելու, հասկանալու և համախոհ դառնալու համար:

2. Լրատվությունն ու քարոզչությունն է, որը շատ կարևոր է: Լայնադաշտ մի համազգային համակարգ է պետք է ստեղծել, որովհետև այսօր դրա կարիքը շատ մեծ է: Մեզ թվում է, որ լավ են ճանաչում, որ դրական են ճանաչում, մեզ թվում է որ մենք ընդհանրապես աշխարհում շատ պոզիտիվ դիրք ենք գրավում, իսկ դա այդպես չէ, իսկ մեզ պետք է և անհրաժեշտ է, որ մենք կարողանանք հասցնել աշխարհին, թե իսկապես ինչ ազգային պոտենցիալ ունենք, որը որ կարող է համաշխարհային մարդկության համար լինի օգտակար, սա շատ կարևոր հանգամանք է

3. Ազգային մշակույթի ժառանգության պահպանման և զարգացման համազգային համակարգ, մենք ունենք շատ ազգային արժեքներ, որոնք գտնվում են ոչ Հայաստանում, մենք չենք կարողանում պահպանել դրանք: Դուք գիտեք Նորադուզի Նախիջևանի գերեզմանոցում, երբ 10 հազար խաչքար կոտրվեցին, ջարդվեցին և մենք ոչնչով չկարողացանք պաշտպանել և բացի դրանից Յունեսկոն, որը որ իր պաշտպանության տակ էր վերցրել այդ հանգույցը, չկարողացավ որևէ մի ձևով պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր կատարեցին այդ հանցագործությունը: Մենք պետք է պաշտպան լինենք մեր արժեքներին, դրա համար մենք պետք է այդ համակարգը անպայման ունենանք

4. Եվ վերջապես պետք է ունենանք իրավական համակարգ, որը հնարավորություն կտա, անկախ նրանից հայը որ երկրամասում է ապրում, պաշտպանության ենթարկվի հայ պետականության կողմից: Հայ պետականությունը ի վիճակի լինի պաշտպանելու նրա իրավունքներն ու շահերը, որտեղ ուզւոմ է լինի հայը և ինչ քաղաքացի ուզում է լինի:

5. Համաշխարհային հայկական կապիտալը շատ մեծ է և Ռուսաստանում, ԱՄՆ-ում և շատ տարբեր երկրներում, բայց այն միավորված չէ, ես հասկանում եմ, որ միավորել կապիտալը դա հնարավոր չէ, կամ շատ ծանր ու դժվար է: բայց որպեսզի այդ կապիտալը շատ ավելի հզոր աշխատի և ինչ-որ մի ձևով այն դիվիդենտները, որը նա կարող է ստանալ ուղղվի այս պետականության ամրապնդման և զարգացման վրա, հայ ժողովրդի այն խնդիրները լուծելու վրա, որի պահանջը այդքան շատ մեծ է, կարելի է տնտեսական այնպիսի ծրագրեր, որոնք ստեղծվում են տրանսկոնտինենտալ սկզբունքի վրա և դրանք շատ ուժգին կարող են աշխատել և բերել իրենց օգուտը:

Ես չգիտեմ ինչու կարծում եմ, որ կգտնեմ շատ համախոհներ, ես երեկ քեֆի ժամանակ Վալենսիայում ասացի, որ մենք անկասկած իրար սիրում ենք, անկասկած, ես մի ակնթարթ չեմ կասկածում, որ մենք բոլորս իրար սիրում ենք որպես եղբայրներ և քույրեր, բայց եկեք իրար հարգենք: Իմ կոչը դա է:

Շնորհակալություն

Один ответ

  1. Спасибо публикатору такое на мой взгляд тоже надо знать.

Добавить комментарий для annalustikova Отменить ответ

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: