Սպասենք նոր զարգացումներ հայ-թուրքական հարաբերություններում

Հայ-թուրքական հարաբերությունների վերակենդանացման ֆրանսիական սցենարը մտել է գործողության մեջ: ՀՀ նախագահը Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի այցից հետո, գնահատելով նրա հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ասել է, որ Սարկոզին այն գործիչը չէ, որ նման հայտարարություններ կատարի ինչ որ մեկին հաճոյանալու կամ հուզմունքի պահի ազդեցության տակ: Սարկոզիի հայտարարությունը սթափ քաղաքական հաշվարկ էր, նպատակ ունենալով պաշտպանել համաեվրոպական, ֆրասիական և հայության շահերը: Մինչ Հայաստան այցելությունը Սարկոզին արդեն հայտարարել էր, որ Թուրքիայի տեղը Եվրամիությունը չէ: Ֆրանսիան այս պահին դեմ է Թուրքիայի Եվրամիության անդամությանը: Նույն տեսակետը Ֆրանսիայի նախագահը արտահայտել էր նաև  2011-ի թվականի  փետրվարի 25-ին Թուրքիա կատարած  կարճատև (6 ժամ ) այցի ժամանակ: Թուրքիա նախագահը և վարչապետն իրենց դժգոհությունն էին հայտնել Սարկոզիի այս տեսակետի նկատմամբ և հայտարարել, որ այդ հարցերն ավելի մանրամասն կքննարկեն, երբ Սարկոզին պետական այցով ժամանի Թուրքիա: Թուրքիայի ղեավարությունը հույս ունի Եվրամիության անդամության հարցերը համաձայնացնել Սարկոզիի պետական այցի շրջանակներում, որի ժամկետն առայժմ հայտնի չէ:  Իհարկե, վստահությամբ կարելի է ասել, որ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները համաձայնեցված էին նաև Հայաստանի նախագահի հետ, քանի որ մինչ Ֆրանսիայի նախագահի Հայաստան այցը, Սերժ Սարգսյանն արդեն իսկ հանդիպում էր ունեցել Նիկոլա Սարկոզիի հետ Փարիզում:  Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ եթե մինչև տարեվերջ Թուրքիան վճռական քայլեր չկատարի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, ապա Ֆրանսիան պատարստ է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծը կյանքի կոչել: Իհարկե, դժվար է հավատալ, որ մինչև տարեվերջ Թուրքիան որևէ քայլ կկատարի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Սակայն մյուս կողմից, եթե Ֆրանսիան ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը, արդեն Հայոց ցեղասպանության ճանաչումը դառնում է Թուրքիայի Եվրամության անդամության ֆրանսիական գլխավոր նախապայմանը: Թուրքիան լավ է հասկանում Ֆրանսիայի պահանջը: Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի կանխարգելման միակ ճանապարհը դա հայ –թուրքական արձանագրությունների վավերացումն է Թուրքիայի Մեծ Մեջլիսում: Եվ դա պետք է արվի մինչև Սարկոզիի Թուրքիա կատարվելիք պետական այցը, որն ամենայն հավանականությամբ կկայանա 2012թ-ի փետրվար-մարտ  ամիսներն, և ինչպես Թուրքիայի նախագահն էր հայտարարել այս տարվա սկզբին , այդ այցի ժամանակ հնարավոր կլինի հարթել բոլոր տարաձայնությունները: Ֆրանսիայի նախագահի նպատակը այս ժամանակահատվածում ոչ թե Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն է, այլ` հայ-թուրքական հարբերությունների վերակենդանացումը և սահմանի բացումը: Իսկ Հայոց ցեղսպանության ճանաչման ազդեցիկ ճնշման “գործիքը” Ֆրանսիային դեռ երկար է պետք Թուրքիա-Եվրամիություն հարբերություններում:

Armweeklynews.am 09.10.11

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: