Կրնա՞նք հաշտվիլ թուրքին հետ

( Հատվածներ )
Հատվածները , որ այժմ կարող եք ընթերցել այստեղ , քաղված են Զավեն Նալբանդյանի ( Զարևանդ ) գրչին պատկանող « Կրնա՞նք հաշտվիլ թուրքին հետ » աշխատությունից : Այն տպագրվել է 1926 թ . – ին , ապա վերահրատարակվել 1997 թ . – ին Երևանում՝ խիստ փոքրածավալ քանակությամբ : Հիրավի դասական արժեք ներկայացնող այս գործը , որ այսօր անծանոթ է ո՛չ միայն հայ ընթերցող հասարակությանը , այլև անտեսված ու անհայտ է մնում անգամ գիտական նե՛ղ շրջանակներում , ունի գաղափարական ու գործնական անգնահատելի նշանակություն , և գրված է ասես մե՛ր օրերի համար : Համոզված եմ , որ այն օգտակար կլինի յուրաքանչյուր հայի՛ համար (Գևորգ Հովհաննիսյան)
Մեր ազատագրական պայքարը պարտությամբ վերջացավ : Եվրոպան ու Ամերիկան դավաճանեցին մեզ : Թրքահայության կեսը մորթոտված , մյուս կեսն էլ թափառական՝ քշվում է ծովից – ծով : Ո՛չ որևէ երկիր է ընդունում « գաղթականներին » , ո՛չ էլ՝ իրենց իսկ սեփական հայրենիքը : Կորցրեցինք նաև մեր անկախությունը , իսկ մեր ավանդական « հյուսիսի պաշտպանը » սիրաբանում է մեր դահիճի հետ ու սիրաշահում նրան՝ ի վնաս մեզ :
Այսօր մենակ ենք աշխարհի վրա , փոքր ու անզոր և արյունաքամ :
Ի՞նչ պետք է անենք .
« Մեզ մնում է փրկության մե՛կ ճամփա միայն » – պատգամում է հաշտասերը , – « հասկացողության լեզու՛ գտնել թուրքի հետ » :
Բայց տեսնենք , թե կարո՞ղ ենք հաշտվել թուրքի հետ .

* * *
Ե՞րբ է պատահել , որ Թուրքիայում որևէ զանգվածային ոճիր կատարված լինի զուտ կառավարական միջոցներով , զինվորներով , ոստիկաններով : Ե՞րբ է պատահել , որ ամբողջ թուրք ժողովուրդը՝ մեկ մարդու պես , սիրով ու ցնծությամբ չմասնակցի՛ ջարդին ու ավարին …
Կա՞ մի հայ , որի սրտում խոր վերք բացած չլինի թուրքի յաթաղանը : Ո՞ր հայն է , որ հայր , մայր , քույր , եղբայր , կին կամ նշանած , ընկեր կամ բարեկամ , որևէ մի սիրելի զոհ տված չլինի թուրք խժդժությանը : Ինչպե՞ս մոռանալ այդ ամենը , ինչպե՞ս ներել , ինչպե՞ս սեղմել հարազատների արյունով ներկված այդ գարշելի ձեռքերը …

* * *
Ոճիրի հանդեպ զայրույթը զգացմունքներից ամենաբնակա՛նն է : Որքան
բնակա՛ն է բարիքի համար սեր ու երախտագիտություն զգալը , նույնքա՛ն բնական է չարիքի դեմ ատելությամբ ու վրեժխնդրությամբ լցվելը :
Ոճիրի հանդեպ զայրույթը զգացմունքներից ամենավսե՛մն է միաժամանակ : Թուլամորթնե՛րն են միայն համակերպվում ոճիրին և նրա հետևանքներին : Չարիքի դեմ զայրանալ – բա՛ռն ինքնին մատնանշում է , այր մարդուն վայել վերաբերմունքը :

* * *
Բայց վրեժը՝ չարին չարով հատուցելու պարզ բաղձանք չէ միայն : Վրեժն արդարություն է նշանակում : Վրեժն ու Արդարությունը հոմանիշ են մեր դասական լեզվում : Ոճիրի հանդեպ մեր զայրույթն , ուրեմն , ո՛չ միայն բնական ու վսեմ , այլ նաև արդա՛ր զգացմունք է : Բայց բավական չէ՛ զգալը . արդարություն պետք է անե՛լ :
Եթե արհամարհելի է այն փարիսեցին , որն առանց առաքինի որևէ մի գործ կատարելու՝ փառաբանում է առաքինությունը , ապա զզվելի է նաև այն « արդարասերը » , որը չարիքն ու ոճիրը թողնում է անպատիժ :

***

Բարությունը պետք է վարձատրե՛լ , իսկ չարությունը՝ պատժել . սրանք իրար հավասար և միմյանց լրացնող բարոյական պարտականություններ են : Առանց մեկի՝ մյուսը մնում է անկատար :
Ոճիրը պատժելը՝ եթե նույնիսկ չի ուղղում ոճրագործին , կարող է կանխել ոճիրի կրկնությունը և օրինակ հանդիսանալ այլոց :
Թուրքը պետք է պատժվի խստորե՛ն , որպեսզի այլևս չփորձի՛ կրկնել իր արարքները . դա պատժի արգելի՛չ դերն է :

* * *

Թող չփորձե՛ն թուրքի փաստաբանությամբ զբաղվել ու մեղմացնել նրա գործած ահավոր ոճիրները՝ ասելով , որ նա տգետ էր : Այդ երբվանի՞ց է տգիտությունը ոճրի արդարացման բավարար պատճառ համարվում : Որևէ չափահաս մարդ , նույնիսկ տարրակա՛ն քաղաքակրթության հասած որևէ ազգ բավական « գիտուն » է՝ իմանալու համար , որ մեղք է « գողանալը , շնանալն ու սպանելը » : Իսկ եթե թուրքն այդ տարրական քաղաքակրթությու՛նն անգամ չունի , եթե հասու չէ անգամ ա՛յդ բարոյական հասկացողությանը , ապա ինչու՞ մենք պետք է տուժվենք նրա այդ պակասի հետևանքով : Եթե նա վայրենի է , ապա ինչու՞ նրա հանդեպ գործածել քաղաքակիրթ – մարդկային էակների համար ստեղծված բարոյական օրենքները : Ինչու՞ նրա հետ չվարվել ճիշտ այնպես , ինչպես կվարվեինք ո՛չ միայն տգետ , այլև անբան գազանի հետ : Եթե տգիտությունը բավարար չքմեղացում է , ապա պետք չէ դիպչել գայլերին : Պետք է ցավել նրանց համար և ներել նրանց արարքները , աղոթել , որ բացվեն նրանց աչքերն ու նրանք տեսնեն իրենց արարքների չարությունը : Լավ միջոց է նաև նրանց գլխին մեղմիկ ձայնով Ավետարան կամ «Կապիտալ » կարդալը :
Այս մեթոդներն են , որ մեր մեջ շատ մարդիկ՝ հոգևորականներից մինչև մատերիալիստական պատմափիլիսոփայության հետևորդները , ցանկանում են կիրառել թուրքի հանդեպ :
Մեզ պիտի հիշեցնեն , որ մարդն ու գազանը միևնույնը չե՞ն : Մեզ պիտի պատմեն մարդկային կյանքի անհամեմատ ավելի բա՛րձր արժեքի՞ մասին : Իսկ ի՞նչ կարծիք ունեն իրենք հայի՛ կյանքի արժեքի մասին …

* * *

Թուրքը գազանի չա՛փ իսկ մեղմացուցիչ պարագաներ չունի իր ոճիրը թեթևացնելու համար :
Անգամ մե՛ղք է անգետ և անպատասխանատու կենդանու՝ բնազդաբար ու կենսական պահանջի մղումով գործած չարիքները համեմատել թուրքի՝ գիտակցաբար , հաշվով ու զանգվածային – համակարգված ոճիրների հետ :
Թուրքը գիտե՛ր , որ սպանելը ոճիր է – և սպանե՛ց : Նա գիտե՛ր իր արարքի հետևանքը – և չվարանե՛ց :
Եվ այժմ էլ , իր արյունոտ գործին նա նայում է առանց զղջման , գոհունակությամբ ու հրճվանքով՝ մեր վշտի վրա շնականորեն քրքջալով :
Այս ամենը թուրքին դնում են բարոյական և իրավաբանական պատասխանատվության տակ :
ԴՐԱՆԻՑ ՆԱ ԱԶԱՏՈՒՄ ՉՈՒՆԻ՛ :
Ա՛յս է զոհի զգացումը դահիճի հանդեպ :

* * *

Սակայն , որքա՛ն էլ , որ խորը լինի հայի կսկիծը , որքան ուժե՛ղ՝ նրա արդարության զգացումը , որքա՛ն կատաղի՝ նրա վրեժխնդրությունը , նրա զգացածը չի՛ կարող հավասարվել թուրքի՝ մեր հանդեպ տածած ատելությանը :Դահիճն ատու՛մ է իր զոհին , որովհետև սարսափու՛մ է նրա վրեժխնդրությունից :
Դահիճի ատելությունը զոհի՛ հանդեպ . անիմա՜ստ , անբանակա՜ն , բայց շա՜տ իրական …
Այդ զգացու՜մը , որ ավազակին ոճրագործի և պարզ ոճրագործին՝ խելագար եղեռնագործի է վերածում՝ բազմապատկելով նրա ոճիրներն ու դրանք ավելի ու ավելի քստմնելի դարձնելով …
Դահիճն ատու՛մ է իր զոհին , որովհետև նա իրեն հիշեցնում է ի՛ր իսկ գործած ոճիրը :

* * *

Թուրքն անկեղծ է իր « անցյալը մոռանալու » փափագի մեջ , որ արտահայտում է հաճախ : Բայց ո՛չ կարող է մոռանալ եղեռնի՝ այդ մոտիկ անցյալը , ո՛չ էլ հավատալ , թե իր զոհը կարո՛ղ է այն մոռանալ : Ամե՛ն ոք իր չափանիշով է չափում դիմացինին : Թուրքը լա՛վ գիտի , որ եթե ի՛նքը լիներ մեր տեղում , չպիտի՛ մոռանար ու չպիտի՛ ներեր : Ապա ուրեմն , չի՛ սպասում , որ հայը ների և մոռանա : Մեր կողմից բարեկամության յուրաքանչյուր ցույց՝ նա ընդունում է , որպես զուտ կեղծիք :

* * *

Ճիշտ է , որ բռնավոր մի քմահաճությամբ , նա շարունակ մոռացում ու բարեկամություն է պահանջում մեզանից : Սակայն վստահ լինենք , որ որքա՜ն էլ ջանանք ապացուցել մեր անհիշաչարությունն ու բարյացակամությունը , որքա՜ն էլ , որ կրկնենք , թե մոռացել ենք ամեն բան ու հանուն մեր գոյության՝ պատրաստ ենք ամեն բանի , այնքա՜ն ավելի թերահավատ ու դժկամ պիտի նա դառնա :

***

Թշնամությունից բարեկամություն փութկոտ անցումները՝ միայն կասկա՛ծ կարող են ներշնչել : Իսկ տկարության ցուցադրումը՝ արհամարհա՜նք միայն : Իզու՜ր պիտի խեղդենք մեր զայրույթն ու արցունքը և ձեռք կարկառենք թուրքին , իզու՜ր պիտի ջանանք բարիդրացիության ու սիրո անճարակ ֆրազներ թոթովել . նա ավելի՛ ու ավելի՛ պահանջկոտ է դառնալու՝ անկեղծության ու հավատարմության դրական ապացույցներ ունենալու համար : Պիտի պահանջի , որ իբրև գրավական՝ հրաժարվե՛նք մեր բոլոր գանձելի իրավունքներից ու մեր ունեցած համեստագույն ստացվածքի՛ց էլ , ու զիջենք մինչև՛ մեր գոյության ամենահետին իրավու՛նքը :
Եվ երբ ստրկացած , իբրև ազգ՝ ոչնչության հավասարված , ամբողջովին լինենք իր ոտքերի տակ՝ նա դեռ ապացույցնե՛ր պիտի ուզի … որովհետև վախենալու է իր ոտքի տակ ընկած հայի փոշու՛ց անգամ :
Ա՛յս է ոճրագործ – բռնակալների հոգեբանությունը :
Մի խոսքով , եթե մենք թուրքին ներե՛նք անգամ , ապա նա՛ մեզ չի ներելու :
Մեր դարավոր հարստահարիչն ու դահիճը մատնված է ախտաբանական մի վիճակի , որը վիրաբուժական բիրտ միջամտությա՛մբ է միայն բուժվելու …

Զարևանդ
1926 թ .

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: