Виртуальный музей армянской диаспоры

Сегодня пресс-служба Министерства Диаспоры Армении сообщила, что состоялась презентация сайта «Виртуального музея армянской диаспоры». Отныне, посетив сайт www.armdiasporamuseum.com, можно будет ознакомиться с деятельностью триединства Армения-Диаспора-Арцах.

Деятельность Вудро Вильсона и Армения

Վուդրո Վիլսոնի հիշատակը հավերժացնող 2011թ. միջոցառումների ծրագրի շրջանակներում կկայանա «Վուդրո Վիլսոնի գործունեությունը և Հայաստանը» թեմայով գիտաժողովը

Армянская молодежь Москвы в Ереване / Մոսկվայի հայ երիտասարդները Երևանում

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի» (ՄՀԵԱ) պատվիրակությանը

All-Armenian Congress of Diaspora’s representatives will be held in September / В сентябре состоится Всеармянский форум представителей Диаспоры

Շարունակում են ստացվել սեպտեմբերի 19-20-ը կայանալիք Սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների համահայկական համաժողովի մասնակցության հայտերը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ս.թ. սեպտեմբերի 19-20-ին կայանալիք Սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների համահայկական համաժողովի կազմկոմիտեին կից աշխատանքային խումբը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ համաժողովին մասնակցելու հայտ են ներկայացրել Սփյուռքի 100-ից ավելի համայնքային, հասարակական-քաղաքական և կրթամշակութային գործիչներ` [...]

Հրանուշ Հակոբյանը եւ Արթուր Պողոսյանը

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պատմում է, թե ինչպես է ստացվել, որ ինքն ընդունել է «վունդերկինդ ֆիզիկոս» ներկայացած Արթուր Պողոսյանին։ Խոսքը Ռուսաստանում ապրող հայազգի երիտասարդի մասին է, որին Հայաստանում ընդունել էր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Այս երիտասարդը ներկայացել էր որպես ֆիզիկայի բնագավառում մեծ հաջողությունների հասած, Նյուտոնին «սխալ հանած» «հրաշամանուկ», սակայն հետո պարզվել էր, որ նա խաբեբա [...]

Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին առընթեր ատյանի 2011 թվականի առաջին նիստը

Հունվարի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին առընթեր ատյանի 2011 թվականի առաջին նիստը: Օրակարգում ընդգրկված էր վեց հարց` «Սփյուռքի երիտասարդության` Հայաստան պարբերական այցելությունների «Արի տուն» 2011թ. ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, Հայկական հետազոտությունների ցանցային ինստիտուտի նախագիծը, «2011 թվականը` երիտասարդության տարի» ծրագրի նախագիծը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման [...]

Մեկնարկել են բանաստեղծ Ռուբեն Սևակի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումները

Նոյեմբերի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարության հովանու ներքո Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ եղեռնամահ բանաստեղծ Ռուբեն Սևակի ծննդյան 125-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը և ՙԹանգարան՚ գրական սալոնի ցերեկույթը, որին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը: Նախարարի տեղակալը նշեց, որ ՙՄեկ ազգ, մեկ մշակույթ՚ փառատոնի շրջանակներում անցկացվող Ռուբեն Սեւակին նվիրված միջոցառումների շարքը հատկանշական է, [...]

«ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼ» ԱՄՍԱԳՐԻՆ

Հարգելի պարոն Բալայան, Տեղեկացնում ենք, որ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ 2010թ. հոկտեմբերի 12-16-ը Արցախում կկայանա «21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը և հայ լրատվությունը» թեմայով լրագրողների համահայկական 5-րդ համաժողովը, որին կարող են մասնակցել Հայաստանի և Սփյուռքի լրատվամիջոցների ներկայացուցիչներ և օտարալեզու ԶԼՄ-ում աշխատող հայ լրագրողներ: Առաջարկում ենք Ձեզ ոչ միայն մասնակցել վերոնշյալ համաժողովին, այլ, եթե նպատակահարմար եք [...]

Արեւմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում՚ համահայկական համաժողովն ավարտվեց բարձրացված հիմնախնդիրներին լուծումներ տալու վճռականությամբ

Հուլիսի 5-ը ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած ՙԱրեւմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում՚ համահայկական համաժողովի երրորդ եզրափակիչ օրն էր: ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Ավետիսյանը, ի մի բերելով Սփյուռքի համայնքների բոլոր մասնագետների կարծիքները, նշեց, որ ճիշտ կլինի, եթե նախ տեղադրվեն ՀՀ սփյուռքի նախարարության կայքում եւ ՙՀայերն այսօր՚ էլեկտրոնային թերթում նորաստեղծ դասագրքերի էլեկտրոնային տարբերակները եւ [...]

«Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելից. արդարության հաստատման սահմանագիծ»

Հուլիսի 2-ին ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կազմակերպած «Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելից. արդարության հաստատման սահմանագիծ» խորագրով միջազգային համաժողովը: Ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, հայ և օտարազգի գիտնականներ և հյուրեր: ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս [...]

Մեկնարկեց «Արի տուն-2010» ծրագրի առաջին փուլը

Հունիսի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեծ սիրով և ամենաջերմ զգացումներով ազդարարեց «Արի տուն-2010» ծրագրի մեկնարկը: Միջոցառմանը ներկա էին Երևան քաղաքի ոստիկանության պետի տեղակալը, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի փոխմարզպետները, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետը, «Արի տուն-2010» ծրագրի առաջին փուլի 90 մասնակիցները, հյուրընկալ ընտանիքները, հյուրեր և այլք: Ծրագրի առաջին փուլի մասնակիցները ժամանել են Վրաստանից, Ռուսաստանից, Լատվիայից, [...]

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի մամուլի ասուլիսը` գրողների համահայկական համաժողովին ընդառաջ

ՀՀ սփյուռքի նախարարությունը եւ Հայաստանի գրողների միությունը «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի հայ գրականության օրերի շրջանակներում հունիսի 27-ից հուլիսի 2-ը կազմակերպում են սփյուռքահայ եւ հայաստանյան գրողների «Հայ գրականությունը` հայոց միջնաբերդ» խորագրով համահայկական V-րդ համաժողովը: Համաժողովին ընդառաջ` կայացավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցում էր նաեւ [...]